Նոյեմբերի 18-24, առաջադրանք, 8-րդ դասարան

Դասարանական աշխատանք

Նապոլեոնի դարաշրջան/ Համաշխարհային պատմություն, էջ 32-37/

Տանը/Օգտվել համացանցից,օտարալեզու աղբյուրներից, հղումները տեղադրել/

Նապոլեոն Բոնապարտ

  • Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:

1769 — Ծնվել է Նապոլեոն Բոնապարտը: 

1799 — Եգիպտոսից վերադառնալով Նապոլեոնը հայտարարեց. «Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր։ Հեղափոխությունն ավարտված է»։ 

1804 — Նապոլեոնը հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»։ 

1805 — Ստացավ Իտալիայի թագավորի պաշտոնը: 

1806 — Նոյեմբերի 21-ին Նապոլեոնը Բեռլինում ստորագրել է դեկրետ Մայրցամաքային շրջափակման մասին: 

1809 — Հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին: 

1810 — Երկրորդ ամուսնությունը Մարիա Լուիզա Ավստրիացու հետ: 

1811 — Բենժամեն Դելեսերը գերմանացի գյուտարարների օրինակով սկսել է ստանալ որակյալ շաքար շաքարի ճակնդեղից, ինչի համար իր մոտ եկած Նապոլեոնից ստացել է Պատվո Լեգեոնի շքանշան, սակայն նոր տեխնոլոգիաները տարածվել են շատ դանդաղ: 

1812 — Ռուսաստանի դեմ մղված պատերազմում Նապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը: 

1813 — Դաշնակիցների բանակները ռազմանցել են Հռենոսը, ներխուժել Բելգիա և շարժվել դեպի Փարիզ: 

1815 — հունիսի 18-ին բելգիական Վաթեռլոո գյուղի մոտ տեղի ունեցած գլխավոր ճակատամարտում նա վերջնական պարտություն է կրել: 

1816 — Հունիսին Նապոլեոնն սկսել է թելադրել իր հուշերը, որոնք չորս հատորով հրատարակվել են նրա մահվանից երկու տարի անց Լաս Կազի կողմից «Սուրբ Հեղինեի հուշամատյան» խորագրով։ Այն դարձել է ամենաընթերցված գիրքը 19-րդ դարում: 

1817 — Հոկտեմբերին Նապոլեոնի բժիշկ Էդվարդ Բարի Օ’Միրան նրա մոտ ախտորոշել է հեպատիտ: 

1818 — Նապոլեոնն ընկել է դեպրեսիայի մեջ, սկսել է ավելի հաճախ հիվանդանալ, գանգատվել է աջ կողքի ցավից։ Նա կասկածել է, որ դա քաղցկեղ է, ինչից մահացել էր հայրը։ 

1819 — Սեպտեմբերին կղզի է ժամանել բժիշկ Ֆրանսուա Կառլո Անտոմարկին, որին ուղարկել էին Նապոլեոնի մայրն ու կարդինալ Ֆեշը, բայց նա արդեն չի կարողացել օգնել հիվանդին։ 

1821 — Մարտին Նապոլեոնի վիճակն այնքան է վատացել, որ նա արդեն չի կասկածել, որ շուտով կմեռնի։ 1821 թվականի ապրիլի 15-ին նա թելադրել է իր կտակը։ Նապոլեոնը մահացել է շաբաթ օրը՝ 1821 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 17 անց 49 րոպե։ Նրա վերջին բառերը, որ ասվել են զառանցանքի մեջ, եղել են՝ «Բանակի գլուխը»: 

  • Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

1799 թվականի հեղաշրջումից հետո Ֆրանսիայի հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804 թվականը։ Գալով իշխանության՝ Նապոլեոնը հայտարարեց. «Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր։ Հեղափոխությունն ավարտված է»։ Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարեփոխումների ճանապարհով։ 1804 թվականին անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»։ Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ նրա շքեղ թագադրությունը։ Այսպես հիմնադրվեց Առաջին կայսրությունը, որը գոյատևեց մինչև 1814 թվականը։

Նապոլեոնի բարենորոգումները վերաբերում էին հասարակական կյանքի բոլոր ասպարեզներին։ Նա անձամբ էր հետևում դրանց ընթացքին։ Կայսեր ջանքերով զարկ տրվեց ծանր արդյունաբերությանը։ Տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն՝ հանքահարսստացման, մետաղաձուլության, զինագործության, նավթաշինության, սարքաշինության։ Բուռն ճանապարհաշինության արդյունքում կայուն կապ հաստատվեց երկրի տարբեր շրջանների միջև։ Աշխուժացան տնտեսական կապերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց Ֆրանսիական բանկ։ Շրջագայության մեջ դրվեց դրամական նոր միավոր ֆրանկը։ Արդյունաբերության ցուցանիշներով Ֆրանսիան զբաղեցրեց երկրորդ տեղը աշխարհում՝ զիջելով միայն Անգլիային։

  • Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

Պատերազմները մի շարք էին, որոնք մղվել են ո՛չ միայն Եվրոպայում, այլև՝ Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում: Նապոլեոնյան պատերազմները արդյունք էին Նապոլեոն I-ի գլխավորած Ֆրանսիական կայսրության վարած քաղաքականության: Վերջինիս դեմ համախմբվեցին Եվրոպայի մի շարք տերություններ, կազմելով տարբեր դաշնախմբեր, որոնց գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Այդ պատերազմները հեղափոխականացրեցին եվրոպական բանակները և դրանք աննախադեպ մասշտաբներով մեծացրեցին՝ լայնորեն կիրառելով համընդհանուր զինապարտությունը: Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին, որոնք սկիզբ էին առել 1792 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Սկզբնապես, Ֆրանսիայի հզորությունը արագորեն աճեց, քանզի Նապոլեոնի Մեծ Բանակը նվաճեց գրեթե ամբողջ մայրցամաքային Եվրոպան: Իր ռազմական կարիերայի ընթացքում Նապոլեոնը մղել է 60 ճակատամարտ, որոնցից 53-ը շահել է, իսկ պարտվել է միայն 7-ում, այն էլ՝ հիմնականում իր գահակալության վերջում։ Ֆրանսիական հսկայական տերությունը արագորեն կործանվեց, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Ֆրանսիայի աղետալի հարձակումը Ռուսաստանի վրա՝ ներխուժումը Ռուսաստան 1812 թվականին: 1814 թվականին Նապոլեոնը պարտություն կրեց, և աքսորվեց Էլբա կղզի: Ապա նա փախավ աքսորավայրից և 1815 թվականին 100 օրով վերստին պետության գլուխ անցավ: Դրանից հետո նա դարձյալ պարտություն կրեց: Այս անգամ Վաթեռլոոյի ճակատամարտը դարձավ նրա վերջին պարտությունը, և դարձյալ աքսորվեց, ընդ որում՝ ավելի հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինե կղզին:

  • Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

Նա մտածում էր, որ կկարողանար հաղթել Ռուսաստանին: Բայց Ռուսաստանը ավելի ուժեղ գտնվեց: Նա ուղղակի ուզում էր, որ Ֆրանսիան մեծանար: 

  • Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

1) Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։

Նա ուզում էր ասել, որ պետք չէ անընդհատ հանձնվել: Պետք է միշտ պայքարել: Ուզում էր ասել, որ միայն հիմարները կարող են հանձնվել: 

2) Հիմարը մեծ առավելություն ունի կրթված մարդու հանդեպ՝ նա միշտ գոհ է ինքն իրենից։ 

Կարծում եմ, որ նա ճիշտ է: Դու պետք է միշտ լինես ինքնավստահ և քո մասին լավ կարծիք ունենաս: 

3) Ուրիշի հիմարությունները՝ մեզ երբեք խելացի չեն դարձնի։ 

Նա ուզում էր ասել, որ պետք չէ բոլորի հիմարությունները կրկնել: Մենք այդպես երբեք խելացի չենք դառնա: 

4) Եթե դու ուզում ես հասնել նպատակիդ, ապա պետք է ամեն օր, թեկուզ շատ կարճ, քայլ անել դեպի այդ նպատակ։ 

Եթե դու ունես մի նպատակ, դու պետք է ամեն ինչ անես նրան հասնելու համար: Թեկուզ շատ երկար ժամանակահատվածում, բայց հասի՜ր: 

5) Երևակայությունը տիրում է աշխարհը։

Նապալեոն Բոնապարտը ուզում էր ասել, որ բոլորը երևակայում են իրենց: Ամեն մարդ իր երևակայությամբ փորձում է հասնել իր ուզածին: 

Հետազոտական աշխատանք- «Ժոզեֆ Ֆուշե»

Ժոզեֆ Ֆուշեն ծնվել է մայիսի 21-ին, 1759թ, նապոլեոնյան դարաշրջանի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ էր։ Ստացել է հոգևոր կրթություն։ 1791 թվականին դարձել է Յակոբինյան ակումբի անդամ: Եղել է Տերմիդորյան հեղաշրջման (1794) կազմակերպիչներից ու ղեկավարներից։ Դիրեկտորիայի ժամանակաշրջանում (1795—1799) զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ, 1799 թ.-ին նշանակվել ոստիկանության մինիստր։ Աջակցել է գեներալ Բոնապարտին՝ իրականացնելու Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9-10) պետական հեղաշրջումը։ 1811-ին Ֆուշը թույլտվություն ստացավ վերադառնալ Փարիզ և շուտով նշանակվեց Նեապոլի դեսպան: Երբ Լուի XVIII- ը նույպես վերադարձավ Փարիզ, Ֆուշը Բուրբոնի ջերմ աջակիցներից էր: Բայց երբ Նապոլեոնը հեռացավ Էլբա կղզուց և վայրէջք կատարեց Ֆրանսիայում, Ֆուշը ողջունեց նրան որպես հայրենիքի փրկիչ, իսկ Նապոլեոնը իր անվտանգության համար ստիպված էր նրան երրորդ անգամ նշանակել Ոստիկանության նախարար: Ֆուշը այս անգամ շարունակեց իր գաղտնի բանակցությունները Լուի XVIII և Մետերնիչի հետ: Նա պնդեց Նապոլեոնի հրաժարումը: 

Առաջադրանք 2

Տանը

«Վիեննայի վեհաժողովը»

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։ Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։ Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

«Վիեննայի վեհաժողովը և Մետեռնիխը»

Վիեննայի վեհաժողովում, որն այդպես է կոչվել Ավստրիայի մայրաքաղաքի անունով, որտեղ անցկացվում էր այդ միջազգային կարևոր միջոցառումը, նախագահում էր Ավստրիական կայսրության արտաքին գործերի նախարար և փաստացի այդ տերության կառավարության ղեկավար, հետագայում՝ կանցլեր, իշխան Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը: Մասնակցում էին բոլոր եվրոպական պետությունների ներկայացուցիչները, բացառությամբ Օսմանյան կայսրության:

Հայոց լեզու, գրականություն: 18. 11. 2019թ.

Քննարկել Գարսիա Մարկեսի ,,Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում,, պատմվածքը։

2. Քննարկել կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի «Մի բաց նամակ ամենքին» հրապարակումը:

Ես շատ ուրախ եմ Տիար Բլեյանի այս որոշումների համար: Կարծում եմ, որ նա ճիշտ է: Պետք չեն ցանկապատները, միայն պետք են կանաչ հարթավայրերը: Կարծում եմ, որ այդպես ավելի ճիշտ է: Արդեն որոշված է 2020-2022 թթ մեր աշխատանքները Հարավ-Արևմուտքում: Կարծում եմ, որ դա շատ լավ է: «Բնակավայրն առանց ճաղերի» նախագիծն արդեն իրականացավ: Ես շատ ուրախ եմ, քանի որ այդպես ազատ է դպրոցի տարածքը: Նաև որոշվել է, որ պետք է ցանկապատներ տեղադրվեն մեր սարալանջում: Այդտեղ տնկված են խաղողի վազեր: Այդպես ավելի գեղեցիկ է: 

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրություն՝

Ցանկապատ վերնագրով

Այլ թեմայով:

«Ինչու՞ եմ սիրում իմ դպրոցը»

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ինչու՞: Դե երևի, որ տարբերվում է այլ դպրոցներից: Միայն դա՞: Դե իհարկե, ոչ: Մեր դպրոցում շատ լավ են վերաբերվում միմյանց: Ես չգիտեմ, թե մյուս դպրոցներում ոնց են վերաբերվում միմյանց: Բայց վստահ եմ, որ մեր դպրոցում ավելի լավ է օրն անցնում:

Սիրում եմ համակարգչով աշխատել: Օրվա մեծ մասը համակարգչով եմ աշխատում: Դպրոցում դասերս եմ անում, տանը նույնպես, իսկ հետո ուղղակի զբաղվում եմ, կարդում օնլայն գրքեր: Ստացվեց, որ ամբողջ օրվա ընթացքում համակարգչով եմ աշխատում:

Կա մեկ այլ պատճառ: Մայրիկս նույնպես այստեղ է սովորել: Երբ ես փոքր էի, մայրիկս ինձ պատմում էր իր դպրոցական կյանքի մասին: Նա շատ լավ կարծիք ուներ մեր դպրոցի մասին: Մայրիկիս երազանքն էր, որ ես և եղբայրս սովորենք կրթահամալիրում: Նա մտածում էր, որ կրթահամալիրը շատ լավ դպրոց է մեզ համար: Ես շատ ուրախ եմ մայրիկիս որոշման համար, քանի որ ես այստեղ ձեռք եմ բերել լավ ընկերներ և հոգատար ուսուցիչներ:

Պատճառներից մեկն է հաճախ ճանապարհորդելը: Ճիշտ է, ես հաճախ չեմ ճանապարհորդում, բայց վստահ եմ, որ այստեղ ավելի հաճախ են ճանապարհորդում, քան մյուս դպրոցներում: Ես շատ ուրախ եմ այս որոշման համար:

Նաև սիրում եմ զբաղվել սպորտով: Մեր դպրոցում կա տասը մարզաձև: Դու կարող ես քո նախնտրած մարզաձևով զբաղվել: Ես զբաղվում եմ սուսերամարտով: Սուսերամարտի դասաժամին մենք մենամարտում ենք միմյանց դեմ: Ասեմ, որ շատ հետաքրքիր է անցնում:

Վստահ եմ, որ երբեք այլ դպրոց չեմ հաճախի, քանի որ մեր կրթահամալիրը ամենա-ամենան է:

Բանավոր մաթեմատիկա: 18. 11. 2019թ.

  1. Արմինեն, Անին, Վարդանն ու Էրիկը միասին գտել են 10 խխունջ,  ընդ որում բոլորը տարբեր քանակներով: Արմինեն հավաքել է բոլորից շատ, իսկ Անին բոլորից քdownloadիչ: Տղաներն են շատ խխունջ հավաքել, թե աղջիկները:

Օրինակ՝ Արմինե — 4, Անի — 1, Վարդան — 2, Էրիկ — 3: 

  1. Գտեք օրինաչափությունը և լրացրեք դատարկ վանդակներըօօ

3 և 6

  1. 354.

    ԼԱՄՊԵՐՈՎ ՍԵՆՅԱԿԸ

    Խնդիրը: Կա փակ սենյակ, որտեղ կա երեք լամպ: Սենյակի դրսի կողմում կա երեք անջատիչ: Դուք պետք է իմանաք, թե ո՛ր անջատիչը ո՛ր լամպի համար է: Սենյակ կարող եք մտնել միայն մեկ անգամ:

 

Մեկ անջատիչը միացնելով պետք է մտնել սենյակ: Մի քանի րոպե անցնելուց հետո մենք կտեսնենք, որ այն տաքացել է: Հետո անջատենք: Կմիացնենք մյուսը: Կտեսնենք, որ մեկը վառվում է, մյուսը անջատված է, իսկ մյուսը տաք է: 

5. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։

Սոճու վրա նարինջներ չեն աճում: 

6.Մարին 12 հավ ուներ։  Հավերի կեսը ամեն օր մեկ ձու էին ածում, իսկ մյուս կեսը ամեն երկրորդ օրն էր մեկ ձու ածում։  Չորս շաբաթում բոլոր հավերը միասին քանի՞ ձու կածեն։

 

download

Առաջանդրանքներ և հարցեր

օքսիդ թթու հիմք Աղ
SO-²2 Hce Ba+²(OH)-¹2 NaCe
Ba+²O-² H2Co3 Al+³2 (OH)-²3 KNO3
Al+³2 O-²3 H2 SO Ca CO3
Fe2 O3 H²NO3 Mg (No3) 2
CaO
Mg O

2.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`

Կալիումի կարբոնատ — K2+1 CO2-2

Մագնեզիումի ֆոսֆատ — Mg+2 (PO4)-3 2

Ալյումինի սուլֆատ — Al+3 (SO-2 4) 3

Բարիումի սիլիկատ — Ba+2 SiO3-2

Երկաթի(ii) ֆոսֆատ —  Fe+2 3 (PO4-3)2

Երկաթի (iii)սուլֆատ — Fe3 2 (SO4-2) 3

Ցինկի քլորիդ — Zn+2 Ce2-1 2

Կալցիումի ֆոսֆատ — Ca+2 3 (PO4-3) 2