Հայոց լեզու, գրականություն: 30 ապրիլ: Գործնական քերականություն: Նախագծային աշխատանք:

  1. Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, նավ, խոտ, ծառ, մարդ:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են պարզ ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, ողբերգություն, գոյություն:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, արտասահման, մոխրաման:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված
բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ:

2. .Տրված բառերից առանձնացրու այն արմատներըորոնք
 ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում,

ա)Զուգել, լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, շինության, լճափ, հանգստություն:

Զուգել — զուգ (զույգ)

Լուսավոր — լուս (լույս)

Ջրամբար — ջր (ջուր)

Գնել — գն (գին)

Շինության — շին (շեն)

Լճափ — լճ (լիճ)

Հանգստություն — հանգստ (հանգիստ)
բ) Խորաքնին, հետախույզ, մեծասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, փառամոլ:

Խորաքնին — քնին՝ չի օգտագործվում

Հետախույզ — խույզ՝ չի օգտագործվում

Մեծասքանչ — սքանչ՝ օգտագործվում է

Զորասյուն — սյուն՝ օգտագործվում է

Զբոսանավ — նավ՝ օգտագործվում է

Կենտրոնախույս — խույս՝ չի օգտագործվում

Ճյուղակոտոր — կոտոր՝ չի օգտագործվում

Փառամոլ — մոլ՝ օգտագործվում է

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելովստացի՛ր նոր

բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:

Կակղամորթ — փափկամորթ

Մարտունակ — ընդունակ

Արճճապատ — ձյունապատ

Մեծասքանչ — փոքրասքանչ

Հողածին — թթվածին

Փառամոլ — խաղամոլ

Ատոմակայան — ավտոկայան, օդանավակայան

4.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդբառեր:

Հեռախոս — դիտակ

հանրածանոթ — հանրահաշիվ

ձյունածածկ — ձյունապատ

երկրագունդ — երկրաշարժ

կենսակերպ — կենսաբան

հնավանդ — հնարամիտ

մտահոգ — մտածված

բարենպաստ — բարեգործ

ակնթարթ — ակնոց

լուսանցք — լուսանկար

Նախագծերի իրականացում.

  • «Թարգմանում ենք» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • «Գրական մեդիա» ամսագիր
  • «Լուսատիտիկ»
  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի բանաստեղծություններից
  • գարնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք արևմտահայերեն, միջին հայերեն
  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Թողնել մեկնաբանություն