Հայոց լեզու, գրականություն: 03. 04. 2019:

Մեր տան Արջուկը

Գրեթե բոլորս էլ տանը ինչ-որ ընտանի կենդանի ունենք, որին շատ ենք սիրում: Մենք տանը շուն ունենք, որի անունը Արջուկ է: Նա շատ չարաճճի է, բայց դրան մեկ տեղ շատ հավատարիմ:

Ասեմ, որ իմ ամենասիրելի կենդանին շունն է: Շները շատ խելացի են: Մեր շունը ձմռանը դարձավ 1 տարեկան: Ամանորից մի-քանի օր առաջ հայրիկս մեր տուն բերեց նրան: Նա դեռ շատ փոքր էր և մեզանից շատ էր վախենում:

Բայց մի քանի օր հետո նա մեզ ընտելացավ: Երբ մենք տանը չէինք լինում, նրան թողնում էինք մեր տանը, որպեսզի չկորի և չվախենա: Երբ վերադառնում էինք տուն, տեսնում էինք, որ նա ամբողջ տունը թափրտել է:

Մայրիկս այդ ամենի վրա շատ էր բարկանում, իսկ մենք ծիծաղում էինք: Ազատ ժամանակ ես նրա հետ էի խաղում և նրան հաչել էի սովորացնում:

Մի առավոտ նա մտել էր իմ անկողին: Երբ քնաթաթախ արթնացա, շատ վախեցա: Հիմա նա արդեն մեծացել է: Մայրիկս նրա համար ճաշ է պատրաստում, իսկ հայրիկս դրսում բուն է պատրաստել:

Նա հիմա ավելի չարաճճի է, բայց միևնույն է ես նրան շատ եմ սիրում:

Մարմնի կշիռ: 02. 04. 2019

Բոլորն էլ գիտեն, որ ինչ-որ ծանր իր գիրքը, երբ բաց թողնենք կնգնի գետնին: Ինչ-որ մի առարկա դնում ենք հենարանի վրա և չի ընկնում: Դա նրանից է, որ ուժի վրա մեկ այլ ուժ է ազդում: Այսինքն հասկացանք, որ հենարանը այդ առարկայից ծանր է:

Եթե մարմինն ազդում է հենարանի վրա, ապա հենարանն էլ ազդում է մարմնի վրա: Փոխազդեցության հետևանքով դեֆորմացվում է ոչ միայն հենարանը, այլև մարմինը: 

Եթե մարմինը կախված է, ապա դեֆորմացվում է ոչ միայն կախոցը (թելը, զսպանակը), այլև մարմինը, որի հետևանքով էլ այն ազդում է կախոցի վրա: 

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ: 

Այսպիսով՝ մարմնի կշիռը իր բնույթով առաձգականության ուժ է, որը կիրառված է հենարանի կամ կախոցի վրա: Կշիռը սովորաբար նշանակում են p (կարդացվում է ՊԵ) տառով: 

Երկրի նկատմամբ անշարժ մարմնի կշիռը հավասար է ծանրության ուժին: Այստեղից հետևություն, որ p=mg: Ինչպես ամեն մի ուժ, կշիռը նույնպես միավորների ՄՀ-ում չափվում է նյուտոնով: 

Փոխադրություն: Ծերունին և հռչակավոր Ռաբինդրանատ Թագորը: 02. 04. 2019թ.

Հնդկաստանում մի հռչակավոր գրող կար, որի անունը Ռաբինդրանատ Թագոր էր: Իր պապի ընկերը շատ մոտ էր ապրում և ամեն օր գալիս էր Ռաբինդրանատ Թագորի մոտ և հարցնում.

-Դու հասկանում ես ի՞նչ է սերը, թ՞ե քո բանաստեղծությունների մեջ միայն գեղեցիկ բառեր ես շարում:

Եվ ծերունին ճիշտ էր: Նա չէր հասկանում, թե ինչ է գրում: Մի օր նրանք պատահական հանդիպեցին շուկայում: Ծերունին Ռաբինդրանատ Թագորի ձեռքից քաշեց և հարցրեց.

-Արդյո՞ք դու գտար Աստծուն:

Ռաբինդրանատ Թագորը Նոբելյան մրցանակակիր: Այդ ժամանակ ծերունին գնաց բեմ և Թագորի երկրպագուների, հանդիսատեսների առջև ասաց.

-Ինչու՞  ես այսքան մարդու խափում: Չէ որ նրանք մանր-մունր հիմարներ են, իսկ դու հսկա հիմար: Դու գրում ես այն բաների մասին, որոնք չգիտես ինչ են:

Վաղ առավոտ Ռաբինդրանատ Թագորը գնաց դուրս տեսավ, որ արևոտ եղանակ է: Ամբողջ գիշեր անձրև է տեղացել և լճակներ էին գոյացել: Լճակը օվկիանոսից ոչնչով չէր տարբերվում:

Նա հասկացավ, որ աշխարհում բոլորը իրար հավասար են: Ռաբինդրանատ Թագորը գնաց կյանքում առաջին անգամ գնաց ծերունու տուն, իսկ ծերունին հասկացավ, որ աշխարհում բոլորը հավասար են: