Անասնապահություն

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Կենանիները, պայմանները և մարդու աշխատանքը: 

  1. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Օրինակ՝ անասնապահությունը սնունդ է տալիս, իսկ բուսաբուծությունը՝ հումք: 

Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն:

Ոչխարաբուծություն —  Ղազաստան,  Ավստրիալիա

Խոզաբուծություն — Չինաստան

Ձիաբուծություն — Միջին Ասիա

Ձկնորսություն — ԱՄՆ

Հայոց լեզու, գրականություն: Ապրիլի 1: Տնային աշխատանք: Նախագծային շաբաթ

Ապրիլի 1

Այսօր իմ ամենասիրելի տոներից մեկն է՝ Ապրիլի 1-ը: Այսօր իմ տրամադրությունը շատ բարձր է, քանի որ ես ամբողջ գիշեր շատ կատակներ էի մտածել: Առավոտյան, երբ դպրոց էի գալիս ես եղբորս ասացի, որ մենք մի քանի շաբաթով Ֆրանսիա ենք գնում և նրան չենք տանում: Նա ինձ հավատաց և շատ տխրեց: Բայց երբ իմացավ, որ ես նրան խափել եմ, ծիծաղեց:

Հանրահաշվի ժամին ամբողջ դասարանով ընկեր Մենուային ասացինք, որ ամբողջ շաբաթվա ընթացքում ոչինչ չենք արել, դասին էլ անպատրաստ ենք եկել: Նա շատ զարմացավ: Բայց երբ որ իմացավ, որ մենք նրա ապրիլի 1-ն էինք շնորհավորում, ավելի զարմացավ:

Ռուսերենի ժամին մենք պետք է «ինչ, որտեղ, երբ» խաղայինք: Բոլորը շատ լավ էին տրամադրված: Մենք նրանց ասացինք, որ չենք խաղալու: Մի քանիսը չհավատացին, իսկ մյուսներն էլ շատ տխրեցին: Բայց երբ, որ իմացան, որ խաղալու ենք նորից տրամադրությունները բարձրացավ:

Երբ գնացի տուն, ես իմ ընկերուհիներին՝ Ասյային, Մարիաննային, Միլենային և Լիլիթյն ասացի, որ չեմ ուզում նրանց հետ շփվել: Սկզբում նրանք ինձ չհավատացին: Իսկ հետո նրանք տխրեցին: Ես նրանց ասացի, որ իրենց ապրիլի 1-ն եմ շնորհավորում:

Ահա այսպիսինն էր իմ իմ Ապրիլի 1-ը: Շնորհավոր բոլորի տոնը:

Հայոց լեզու, գրականություն: Նախագծային շաբաթ:

Վերնագիր՝ Ամենախելացի հաղորդաշար

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա, Միլենա Հարութունյան, Լիլիթ Մինասյան, Սաթինե Տեր-Պետրոսյան, Ասյա Միրզոյան, Քնարիկ Հայրապետյան, Մանե Աբգարյան

Նպատակը՝ Ստուգել մեր գիտելիքները

Ժամանակահատված՝ 01. 04. 2019 — 05. 04. 2019

Անցկացման վայրը՝ Միջին-Դպրոց

Ամփոփում՝ Տեսանյութ, լուսաբանում բլոգում

Պարբերական աղյուսակի ստեղծումը

Աղյուսյակի ստեղծման պատմությունը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով: Տարրերը համարակալվեցին և կոչվեցին կարգաթվեր: Նկատեին, որ ամեն մի ութը տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները:

Այս երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի, այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգեններն իրար տակ, ազնիվ գազերն էլ իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:

Պարբերությունը դա տարրերի հորիզոնական շարքեր են գրված ըստ կարգաթվերի մեծացումով: Սկսվում են ալկալիական մետաղով, վերջանում ազնիվ գազերով: Կա յոթ պարբերություն: Առաջինից մինչև երրորդը փոքր պարբերություններ են, իսկ չորսից յոթն էլ մեծ պարբերություն:

Ուղղաձիգ շարքերը կոչվեցին խմբեր: Խմբերը կազմված են գլխավոր և երկրորդական ենթախմբերից: Գլխավոր է կոչվում այն ենթախումբը, որը կազմված է փոքր և մեծ պարբերության տարրերից, երկրորդական է կոչվում այն ենթախումբը, որը կազմված է միայն մեծ պարբերության տարրերից:

Կապույտ գույնի տարրեր են երկրորդական ենթախումբը: