Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք, 7-րդ դասարան, դաս 12

Հիմնավորիր ստորև գրված մտքերից  քո ընտրածը:

  • Վալերի Լազարև կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»
  • «Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», — Նիկոլայ Բերդյաև
  • «Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»։ -Շանթ Հարությունյան
  • Չի կարելի անպատիժ կառավարել պետությունը առանց ժողովրդի և հակառակ ժողովրդի կամքի։/Մորիս Թորեզ/
  • Քաղաքացիների համար առավել օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ, այլ ոչ թե երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը` քայքայվում։/Թուկիդիտես/
  • Վատ կառավարվող երկրի համար առաջին սպեղանին դրամական արժեզրկումն է, երկրորդը` պատերազմը։ /Էռնեստ Հեմինգուեյ/
  • Միայն ուժեղ պետությունն է ապահովում քաղաքացիների ազատությունը:/Ռուսո/
  • Պետությունը պետություն չէ, ուր կառավարում է մեկը։/Սոֆոկլես/

Այս 8 մտքերից ինձ դուր եկան չորսը՝ Նիկոլայ Բերդյաևի, Մորիս Թորեզի, Ռոսույի և Սոֆոկլեսի մտքերը: Նրանք շատ հետաքրքիր էին ձևավորել իրենց մտքերը: Ես նրանց մտքերի հետ համաձայն եմ: Նրանք ուզում էին ասել, որ դեմ են միապետությանը: Պետք է ժողովուրդը կառավարի իր երկիրը: 

Տալ «պետության» սահմանման քո տարբերակը: 

Եթե երկրի գլխին միապետ կա, ապա դա չպետք է համարել պետություն: /Մանուկյան Կարինա/

Պետություն է կոչվում այն երկիրը, որտեղ ժողովուրդը պետության միապետն է: /Մանուկյան Կարինա/

Ամեն քաղաքացի պետք է լինի իր պետության միապետը: /Մանուկյան Կարինա/

Հիմնավորիր կամ հերքիր ազգային լեզուների նշանակությունը ազգային պետությունների ձևավորման հարցում:

Ինձ համար մարդու լեզուն շատ կարևոր է իր պետության կազմավորման և զարգացման համար: Ինձ համար շատ կարևոր խոսք է դարձել այս խոսքը՝ «Լեզուն զարդարում է իր պետությունը և երկիրը»: Այս խոսքը ես եմ հորինել, բայց ինձ թվում է, որ ես շատ ճիշտ եմ: 

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 7-րդ դասարան , դասագիրք էջ 72-81, համացանց

Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք, 7-րդ դասարան, դաս 11

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

11 դարի կեսերին՝Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Զաքարյանների իշխանապետությունը

Զաքարե ամիրսպասալարին և նրա ժառանգներին էր պատկանում Անիի նախկին թագավորությունը՝ շրջակա գավառներով։ Այս ընդարձակ իշխանության կենտրոնը Անի քաղաքն էր։ Զաքարյանների երկրորդ ճյուղն ի դեմս Իվանե աթաբեկի ու նրա ժառանգների տիրում էր հյուսիսարևելյան Հայաստանի կենտրոնական շրջաններին։ Նրանց նստավայրն էր Դվին քաղաքը։ Զաքարյանների երրորդ ճյուղի հիմնադիրը Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամն էր։ Նրա ժառանգները՝  Վահրամյանները, հաստատվել էին Հայաստանի հյուսիս-արևելքում։ Նրանց գլխավոր հենակետն ու աթոռանիստը Գագ ամրոցն էր։Այստեղ հաստատվեց Շադդադյան Մանուչե ամիրան և շուտով բարեկամական փոխհարաբերությունների մեջ մտավ քաղաքի հայ բնակչության հետ։ Նրա օրոք նորոգվեցին Անիի վնասված պարիսպները , քաղաք հրավիրվեցին որոշ հայկական իշխանական տոհմեր։ Անեցիների և Շադդադյանների փոխհարաբերությունները թշնամական բնույթ ձեռք բերեցին Մանուչեի մահից հետո, 12-րդ դարում, երբ կրոնական հալածանքներ սկսվեցին հայ բնակչության նկատմամբ։

Բագրատունյաց թագավորություն

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

 

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/: 

1) Սա իսկապես անարդարացի է, քանի որ մոնղոլների քաղաքակրթության մեջ հենց կանայք էին, որ կարևոր որոշումներ էին կայացնում: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել:
2) Մոնղոլներն իրենց բնույթով քոչվորներ էին, այնպես որ նրանց միջև կապը պաշտպանելու համար հարմար և անհրաժեշտ միջոց էր, որը ապահովելու համար նրանք ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»:
Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա: Մի ժամանակահատվածում միայն Չինաստանի տարածքում մինչև 1400 փոստային կայաններ կային, որտեղ մինչև 50,000 ձիեր էին պահվում փոստատարներին ծառայեցնելու համար:
3) Ծանր պատերազմներին սովորաբար հաջորդում է խաղաղությունը: Այսպես էր նաև մոնղոլների դեպքում: «Pax Mongolica»-ն կամ Մոնղոլների Խաղաղության ժամանակաշրջանը, 13-րդ ու 14-րդ դարերի նվաճողական արշավանքներից հետո էր, այն ժամանակ, երբ մոնղոլներն իրենց ծաղկման փուլում էին: Նրանց կայսրությունը ձգվում էր մինչև 15 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, որտեղ ավելի քան 100 միլիոն մարդիկ էին բնակվում: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն 9.83 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկում:
Այս ժամանակահատվածում, երբ մոնղոլներին հաջողվել էր հսկայական տարածքներ նվաճել ու միաժամանակ զարգացնել փոստային համակարգն ու տիրել հայտնի մետաքսե ճանապարհին, նրանց մնում էր պահպանել ու վայելել խաղաղությունը, որին հասնելու համար այդքան շատ մարդու կյանք էր խլվել:
4) Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանի կողմից ստեղծվել էր 1251թ.ին: Այն հսկայական կայսրություն էր ժամանակակից շենքերով: Մայրաքաղաքը Սարայ-Բաթուն էր:
Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այլ մշակույթների վրա: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում թե՛ ռուսների, թե՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:
5) Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար: Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:
Աղբյուրներ՝ Վիկիպեդիա Ազատ Հանրագիտարան, dasaran.am, blogNEWS.am

English. Homework. April 11. Ex

Complete the sentences. Use the superlative form of the adjective. 

1. Many people say that Hungarian iis one of the most difficult (difficult) languages.

2. When Sarah won $1,000, she was the most happy (happy) girl in the word.

3. The internet was one of the most important (important) inventions of the 1960s.

4. Vatican City is the most smallest (small) country in the would.

5. When my grandmother died, it was one of the most badest (bad) times in my life.

6. The Amazon is the most longest (long) river in the world.

English. Homework. 10. 04. 2019y.

I can sometimes be a little difficult to learn a foriegn language fluently. But there are many things you can do to make your learning more successful.

When you speak a foriegn language, it’s normal to to have accent. Thant’s OK — other people can usually undersand. It’s a good idea to listen to CDs and try to imitate other speakersspeakersto make your pronunciation better.

If you see a new word, and and you don’t know whatit means , you can sometimes translate the meaning from words you know, or you can look up the word in a dictionary.

A lot of good language learners try not to guess things from their first language. Translation is sometimes a good idea, but try to think in the foreign language if you can!

It’s also normal to make mistakes . When your theacher corrects a mistake in your writing or spaking, think about it and try to see why it’s wrong. But it’s more important to communiate , so don’t be afraid to speak!

Հայոց լեզու, գրականություն: 11. 04. 2019թ.

  1. Կարդալ պատումը:
  2. Դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Չունեմ

3. Պատումը վերապատմիր 5 նախադասությամբ:

Գիտնականը իր սենյակում աշխատելիս էր լինում, իսկ նրա որդին ներս է մտնում և խնդրում, որ օգնի նրան: Նա իր հորը խանգարում էր, բայց հայրը մի բան էր մտածել, որ որդուն շեղի: Նա քարտեզը կտրեց և կպչուն ժապավենով տվեց նրան: Շատ շուտ որդին հավաքեց և հորը զարմացրեց: Որդին ասաց, որ երբ հայրը կտրտում էր, նա տեսավ իրական նկարը և ճիշտ հավաքեց: 

4. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր իմաստը:

Այս ստեղծագործության գլխավոր իմաստն այն էր, որ աշխարհը գոյություն չունի առանց մարդու: 

 

Ինչպես նորոգել աշխարհը:  Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր՝ ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ,- պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը: