- Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, նավ, խոտ, ծառ, մարդ:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են պարզ ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, ողբերգություն, գոյություն:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, արտասահման, մոխրաման:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված
բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ:
2. .Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում,
ա)Զուգել, լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, շինության, լճափ, հանգստություն:
Զուգել — զուգ (զույգ)
Լուսավոր — լուս (լույս)
Ջրամբար — ջր (ջուր)
Գնել — գն (գին)
Շինության — շին (շեն)
Լճափ — լճ (լիճ)
Հանգստություն — հանգստ (հանգիստ)
բ) Խորաքնին, հետախույզ, մեծասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, փառամոլ:
Խորաքնին — քնին՝ չի օգտագործվում
Հետախույզ — խույզ՝ չի օգտագործվում
Մեծասքանչ — սքանչ՝ օգտագործվում է
Զորասյուն — սյուն՝ օգտագործվում է
Զբոսանավ — նավ՝ օգտագործվում է
Կենտրոնախույս — խույս՝ չի օգտագործվում
Ճյուղակոտոր — կոտոր՝ չի օգտագործվում
Փառամոլ — մոլ՝ օգտագործվում է
3.. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր
բաղադրյալ բառեր:
Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:
Կակղամորթ — փափկամորթ
Մարտունակ — ընդունակ
Արճճապատ — ձյունապատ
Մեծասքանչ — փոքրասքանչ
Հողածին — թթվածին
Փառամոլ — խաղամոլ
Ատոմակայան — ավտոկայան, օդանավակայան
4.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդբառեր:
Հեռախոս — դիտակ
հանրածանոթ — հանրահաշիվ
ձյունածածկ — ձյունապատ
երկրագունդ — երկրաշարժ
կենսակերպ — կենսաբան
հնավանդ — հնարամիտ
մտահոգ — մտածված
բարենպաստ — բարեգործ
ակնթարթ — ակնոց
լուսանցք — լուսանկար
Նախագծերի իրականացում.
- «Թարգմանում ենք» ամսագիր
- «Չաչանակ» մեդիա-բլոգ
- «Գրական մեդիա» ամսագիր
- «Լուսատիտիկ»
- տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի բանաստեղծություններից
- գարնանային օրագիր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում ենք արևմտահայերեն, միջին հայերեն
- կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր