Կիլիկյան Հայաստան

1. Վերլուծել 1080 թվականի Կիլիկիայի անկախ իշխանության ստեղծումը:

1080թ հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը:

2. Պատմել Կիլիկայի առաջին անհատների մասին:

Ապլղարիպ Արծրունին 1042թ նշանակվեց Կիլիկիայի կառավարիչ: Նրան հանձնվեցին մի շարք քաղաքներ և բերդեր: Հետագայում Ապլղարիպ Արծրունին Լամբրոն բերդը և շրջակա գյուղերը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին: Նրանից էլ սերում է Հեթումյան իշխանական տունը:

3.  Ինչպես Սելջուկները հարձակվեցին Կիլիկիա պետության վրա և ինչպես շեղվեցին նրանց հետ կռվից:

Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոնստատինը: Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ինչպես Բյուզանդիան, այնպես էլ սելջուկները: Կոնստատինը ստիպված էր պայքարել երկու ճակատով: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով նրանց ուշադրությունը շեղեց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրապնդելու և ընդարձակելու նորաստեղծ իշխանությունը: 

Թողնել մեկնաբանություն