Классная работа. 22 апреля

Работа по вопросам:

  • Существуют ли правила в дружбе? Если да, то какие?

Да есть. Первые՝ никогда не надо обманывать. Второй՝ не предавать и т.г. 

  • Одиночество и дружба. Что и почему выберите вы?

Я выберу дружбу, потому что без друзей я не представляю свою жизнь. 

  • Соперничество вредит дружбе?

По моему это очень плохо. 

  • Надо критиковать друга?

Нет. Я думаю, что это очень плохо. 

Շարունակել կարդալ “Классная работа. 22 апреля”

Առողջ սնունդ

Սնունդը մարդու ամենակարևոր բաղադրիչն է: Սննդի միջոցով մարդը ստանում է օրգանիզմին անրաժեշտ բոլոր նյութերը: Սնունդը ունի 5 բաղադրիչ:

Շարունակել կարդալ “Առողջ սնունդ”

Հայոց լեզու, գրականություն: Սուրբ Զատիկ: Ապրիլի 22

  1. Կարդալ։
  2. Գրեք՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ էր ուզում ասել Հովհ. Թումանյանը։

Թումանյանն ուզում էի ասել, որ եթե մենք շատ լավ և բարձր տրամադրությամբ նշում ենք Քրիստոսի հարությունը, նա մեզ հետ չէ: Մենք առանց Քրիստոսի իր հարությունն ենք նշում: Այդ օրը երևում է, թե ով է աղքատ և ով հարուստ: Ով է ճոխ սեղան գցել և ով համեստ: 

Համաձա՞յն եք Հովհ. Թումանյանի ասելիքի հետ։

Ես չեմ կողմնորոշվում արդյոք Թումանյանը ճիշտ է, թե ոչ: Բայց ինձ թվում է, որ նա ճիշտ է:

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:

Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…

Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:

Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:

Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…

Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն…»

Կամ ինչպես մեր հներն էին երգում.

«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:

Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

Լրացուցիչ կրթություն

Գրեք շարադրություն՝ ,,Ինչպե»ս նշեցինք Սուրբ Հարության տոնը:

Մենք Սուրբ Հարությունը նշեցինք ամսի 20-ի երեկոյան: Մենք գնացել էինք հորաքրոջս տուն: Իսկ առավոտյան ես և մայրիկս գնացինք պատարագի: Այնտեղ ես շատ ծանոթ մարդկանց տեսա: Իսկ պատարագի վերջում մեզ բոլորիս բաժանեցին 2-ական ձվեր: Ես այդ ձվով կռվեցի եղբորս պես: Հետո երբ վերադարձանք մայրիկս պատրաստեց մեր Զատկական սեղանը: Մեր սեղանին կար՝ կանաչի, գունավոր ձվեր, ձուկ, կարմիր գինի, կարմիր հյութ, բրինձ, չորացրած լավաշներ և այլն: Մեր տան ամենաուժեղ ձուն ես վերցրեցի: Այդ ձվով ես երեք հոգու հաղթեցի: Բայց հետո այն ջարդվեց: Ես մայիիկիս օգնեցի այդ հարցում: Հետո մենք ընտանիքով գնացինք Էջմիածնի եկեղեցիներից մեկը, որպեսզի մոմ վառենք և աղոթենք: Այնտեղից հետո մենք  գնացինք տատիկի տուն, որտեղ էլ ևս մեկ անգամ նշեցինք Սուրբ Զատիկը: Այդ օրը ես երբեք չեմ մոռանա: Ես անհանբեր զանգում և շնորհավորում էի բոլորի Սուրբ Զատիկը, մաղթելով նրանց բարի օր: 

Շնորհավոր Սուրբ զատիկ: 

Միջազգային հաղորդակցության ուղիները

  1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

Եթե բեռնատարները չլինեին, չէր լինի երկրից երկիր իրերի տեղափոխումը: 

  1. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚:

Իմ կարծիքով ամենաարագ զարգացողը ավտոմեքենաներն են, քանի որ ես նկատել եմ, որ մեր քաղաքում ավտոմեքենաները շատ են: 

  1. Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Ջիբրալթարի նեղուց, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց: