Հայոց լեզու, գրականություն: 04. 04. 2019: Շարադրություն: Իմ ամենասիրելի դպրոցական առարկաները

Իմ ամենասիրելի դպրոցական առարկան

Իմ ամենասիրելի դպրոցական առարկանները հայոց լեզուն, հանրահաշիվը, աշխարհագրությունը և անգլերենն է:

Մեր հայոց լեզվի ուսուցիչը Տիկին Մարիետն է: Հայոց լեզվի ժամին մենք աշխատում ենք նախագծերով և անում ենք գործնական քերականություն: Իսկ ամեն ամիս գրում ենք փոխադրություն:

Հանրահաշվի ժամին ընկեր Մենուան մեզ ամեն օր նոր թեմա է բացատրում: Հասկանալուց հետո մենք կատարում ենք գրքի վարժությունները:

Ես աշխարհագրությունը շատ եմ սիրում, որովհետև ընկեր Էմանուելը մեզ ամեն դասին մի թեմա է պատմում, որպեսզի տնային աշխատանքը կատարելիս շատ չդժվարանանք:

Հաջորդ դասին ով չի հասկացել նա բացատրում է ևս մեկ անգամ: Նաև քննարկում ենք տնային աշխատանքները:

Իմ սիրելի առարկաներից է նաև անգլերենը: Անգլերեն մեզ դասավանդում է Միսս Տաթևը: Մեր անգլերենի ժամերը հինգշաբթի և ուրբաթ են:

Առաջին դասին մենք կարդում և քննարկում ենք մի տեքստ, իսկ հետո դուրս ենք գրում անծանոթ բառերը: հաջորդ ժամին մենք այդ տեսքստը պատմում ենք: