Ինքնաստուգում`
- Ստորև թվարկվածներից որի՞ հետ է համընկնում ատոմում առկա էլեկտրոնների թիվը.
ա) նեյտրոնների թվի
բ) պրոտոնների թվի
գ) նեյտրոնների ու պրոտոնների գումարային թվի
դ) նեյտրոնների ու պրոտոնների թվերի տարբերության
- Ստորև թվարկված մեծություններից ո՞րն է համընկնում 146C
և 147N ատոմներում.
ա) զանգվածային թիվը
բ) պրոտոնների թիվը
գ) նեյտրոնների թիվը
դ) միջուկի լիցքը
- Առավելագույնը քանի՞ էլեկտրոնի կարող է «տեղ տրամադրել» ատոմի չորրորդ էներգիական մակարդակը.
ա) 30
բ) 32
գ) 33
դ) 34
- Ստորև թվարկվածներից որի՞ հետ է համընկնում քիմիական տարրի ատոմի էներգիական մակարդակների թիվը հիմնական վիճակում.
ա) կարգաթվի
բ) խմբի համարի
գ) պարբերության համարի
դ) հարաբերական ատոմային զանգվածի
- Փոքր պարբերություններում ինչպե՞ս են փոխվում քիմիական տարրերի մետաղական հատկությունները.
ա) ուժեղանում են
բ) թուլանում են
գ) չեն փոփոխվում
դ) կարող են և‘ ուժեղանալ, և‘ թուլանալ
- Ատոմի միջուկը կազմող մասնիկները ի՞նչ լիցք ունեն
ա) միայն դրական
բ) միայն լիցք չունեցող
գ) դրական և լիցք չունեցող
դ) դրական, բացասական և լիցք չունեցող
- Հետևյալ իզոտոպներից որի՞ միջուկն է նույնքան թվով նեյտրոն պարունակում, որքան 24Mg իզոտոպի միջուկը.
ա) 27AI
բ) 23Na
գ) 28Si
դ) 31P
- Հետևյալ քիմիական տարրերից որի՞ ատոմն ունի լրիվ լրացված երկու էներգիական մակարդակ.
ա) բոր
բ) հելիում
գ) ֆտոր
դ) նեոն
- Հետևյալ արտահայտության ո՞ր բառն է բաց թողած. «Երկրորդային ենթախմբերն
սկսվում են………………. պարբերության տարրերից».
ա) երկրորդ
բ) երրորդ
գ) չորրորդ
դ) հինգերորդ
- Քիմիական ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում հետևյալ էլեկտրոնային
գծապատկերը.
+5 ) 2 ) 3
ա) բերիլիում
բ) բոր
գ) ածխածին
դ) ազոտ
- Համեմատեք մետաղական,ոչմետաղական հատկություններ; ա/Որ տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված մետաղական հատկությունները K թե Ca Ca թե Mg
K-ն ավելի ակտիվ մետաղ է, քան Ca-ը:
Ca-ը ավելի ակտիվ մետաղ է, քան Mg-ը:
բ/Որ տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչմետաղական հատկությունները O թե F O թե S