«Если бы в мире не было …»

Если не было природы в мире, я бы даже не был по нашему мнению. Природа улучшает окружающую среду. Нас постоянно воспринимают как не загрязняющих и не портящих природу, понимая, что мы наносим себе вред. Никто не может представить важность природы в его жизни. Вы представляете, что будет с нашим миром без природы, что будет безобразно? Не разрушай природу!

Ես և ֆիզիկան

Երբ ես տեղափոխվեցի 7-րդ դասարան, ես շատ էի վախենում ֆիզիկայից: Սկզբում ես մտածում էի, թե ֆիզիկան շատ բարդ առարկա է: Եվ իրոք դա այդպես էր: Իմ դասընկերները ևս չէին սիրում ֆիզիական: Մեզ թվում էր, որ ֆիզիկան մեզ ոչինչ չի տալու: Ես ոչինչ չէի հասկանոտմ և դասը շատ ձանձրալի և արագ էր անցնում: Ես չէի կարողանում կատարել ֆիզիկական հաշվարկները: Իսկ ամենավատը նա էր, որ մենք ամեն ամիս ստուգողական էինք գրում: Մենք չէինք վախենում ստուգողականներից և որ օրը մենք ֆիզիկա ունեինք, չէինք ուզում գալ դպրոց: Մեզ միայն քիմիան էր դուր գալիս, որովհետև փորձեր էինք կատարում: Բայց ի վերջո ես հասկացա, որ միայն մենք կարող ենք այնպես անել, որ մեզ համար դասը լավ և հետաքրքիր անցնի: Եթե մենք ուզենանք սովորենք և մտածենք, որ դա միայն մեզ համար է, շատ հետաքրքիր կանցնի: Մենք փորձեցինք և համոզվեցինք դրանում: Հիմա մենք միայն հաճույք ենք ստանում ֆիզիկայից: Ես մեծ հաճույքով սովորում եմ իմ ֆիզիկայի տնայինները: Դասընկերներիս նույն պես դուր է գալիս ֆիզիկան: Մենք համոզվեցինք, որ ֆիզիկան մեծ շատ բան է տալիս: Առանց ֆիզիկայի և հաշվարկների (մաթեմատիկայի), ոչ-մի լավ մասնագիտություն չես կարող ունենալ: Երբ գալիս եմ տուն, ես առաջինը ֆիզիկայի տնայինն եմ կատարում, քանի որ ես կարծում եմ, որ այն շատ հետաքրքիր է: Ամեն ֆիզիկայի դասը կարդալուց հետո ես շատ բան եմ իմանում աշխարհի մասին: Իմ ամենասիրելի ֆիզիկոսը Ալբերտ Էյնշտեյնն է: Մեր ֆիզիկայի ուսուցչուհին նրան մասին պատմել է: Դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի: Բայց նա երբ մեծացավ, դարձավ բոլորիս կողմից սիրված մի մարդ (ֆիզիկոս): Մենք նրան բոլորս ճանաչում ենք: Մի խոսքով ֆիզիկան ինձ շատ շատ մաթեմատիկական գիտելիքներ տվեց:

Կենսաբանություն: 15-19 ապրիլ

ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Կարդալ նոր թեման՝դաս 25. Փափկակամարմինների տիպը, էջ 91-94 դասարանում քննարկելու համար.

Օղակավոր որդերի տիպ
Արտաքին կառուցվածքը Մարմինը (երկարությունը՝ 30-150 սմ) կազմված է 80-300 օղակից (մետամերներ)։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։
Արյունատար համակարգ Արյունատար համակարգը փակ է: Այն կազմված է մեջքային և փորային անոթներից: Արյունը մարմնի առջևում գտնվող օղակավոր պատերի ռիթմիկ կծկման և թուլացման շնորհիվ մեջքային անոթով մարմնի հետևի մասից շարժվում է առաջ, իսկ փորայինով հետ:
Նյարդային համակարգ Նյարդային համակարգը ներկայացված է շուրջկլանային նյարդային օղակով և փորային նյարդային շղթայով, որը յուրաքանչյուր հատվածում հանգույց է առաջացնում:
Արտազատական համակարգ  
Բազմացում Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջըբեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուս, մնացորդների քայքայմանը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է:
  • Թվարկել Փափկամարմինների տիպի ընդհանուր առանձնահատկությունները (գրավոր բլոգներում): 

Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս: Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է: Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը: Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել: 

Պատմություն: Մոնղոլների կայսրություն կամ Չինգիզ խան: 16 ապրիլ

Հայաստանը և մոնղոլները 

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Մոնղոլները շատ վաղուց որոշեցին, որ հսկա կայսրության նվաճեն, նրանք ստիպված էին ընդունել իրենց նվաճած ժողովրդի սովորությունները: Նրանք ուրախ էին, որ իրենց հպատակները պետք է ընդունեին իրենց կրոնը և ապրեին իրենց սովորոըյթների համաձայն: Սուբուտայի կամ Սևադե, խոշորագույն պատճառներից մեկն էր, թե ինչու Չինգիզ խանը կարողացավ ձևավորել մոնղոլների կայսրությունը: 

Չինգիզ Խանի թագավորության առավել անխիղճ, բայց արդյունավետ մասերից մեկը Մետաքսի ճանապարհի դաժան նվաճումն էր, Ասիայի և Եվրոպայի միջև: Դա հիմնական առևտրային ճանապարհն էր և մոնղոլների համար ամենամեծ եկամտի աղբյուրներից մեկն էր: 

Սա ես թարգմանել եմ մի անգլիական կայքից: Ես հանել եմ ամենաձանձրալի, որպեսզի ավելի հետաքրքիր լինի: Աղբյուրը տես՝ Այստեղ: 

 

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Չինգիզ խանի այս ութ կանոններին ես շատ համաձայն եմ: Նա շատ ճիշտ բաներ է ասել: Բոլորն էլ ինձ դուր եկան, բայց ամենալավերը այս երկուսն էին՝ «Ճամփորդություններում ոչինչ այդքան կարեւոր չեն, որքան նոր մարդկանց ճանաչելն ու նոր վայրեր տեսնելը»: Նա ուզում էի ասել, որ ընկերությունից և ընկերներից թանկ ոչինչ չկա: Ընկերները գանձ են: Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև ես շատ ընկերներ ունեմ և օր-օրի համոզվում եմ, որ երբ նրանց կորցնեմ շատ կտխրեմ: Նաև ուզում էր ասել, որ նոր վայրերին ծանոթանալով ավելի խելացի կլինես և շատ բան կիմանաս: Երկրորդ միտքը սա է՝ «Խաղաղ բնակչության մեջ եղեք հնազանդ՝ փոքրիկ հորթուկի նման, իսկ պատերազմի ժամանակ մարտի նետվեք՝ քաղցած բազեի նման, որը հարձակվում է իր որսի վրա»: Սա ինձ շատ է դուր եկել: Ես նրա հետ համաձայն եմ: Չինգիզ խանն ուզում էր ասել, որ քո երկրում դու շատ բարի եղիր և քեզ ազատ զգա, բայց դրան մեկ տեղ նաև բարի և ազնիվ, իսկ պատերազմին և կռվին շատ աշխույժ և տրամադրված: 

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Ես պրեզենտացիա եմ պատրաստել մոնղոլների արշավանքների մասին, հույս ունենալով, որ ձեզ շատ դուր կգա:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

Հայոց լեզու, գրականություն: Տնային աշխատանք: 16 ապրիլ

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸԼինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գայլիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է․

— Դե գնա իմ կաթը բե՛ր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Կովն ասում է․

— Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Աղվեսր գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է․

— Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ-հավեկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․— Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

 

Շարունակությունը…..

Այս հեքիաթի վերջում շատ բան փոխվեց: Աղվեսը իր ընկերներին պատմեց ամբողջ եղելությունը: Իսկ ամենակարևորը, որ վերջում պոչատ աղվեսը դարձավ ուղղակի աղվես:

Մի անգամ մեկ այլ աղվեսը անցնում է պառավի մոտով և տեսնում է կաթը: Նա ուզում է շուտ գնա խմի: Այդ պահին մեր հեքիաթի հերոսը (Պոչատ աղվեսը), անցում է այդ կողմերով:

Նա տեսնում է այդ աղվեսին: Աղվեսը նրան տեսնելով հիշում է, թե մի անգամ ինչ է պատահել նրա հետ, երբ ուզել է պառավի կաթը խմել: Նա մեծ արագությամբ և վախով փախնում է շատ հեռու:

Ահա այսպիսի հետաքրքիր ավարտ եմ ես հորինել:

Հայոց լեզու, գրականություն: 16 ապրիլ: Լեոնիդ Ենգիբարյան

Փորձիր նմանատիպ փոքրիկ պատումներով արտահայտել քո զգացողությունները:

Գարնանային պարզ առավոտ

Գարնանային մի առավոտ է: Ամպերը շրջապատել են ողջ երկինքը: Անձրև է գալիս: Կաթիլները ձյան փաթիլի պես թափվում են գետնին: Մարդիկ ողջ գիշեր լուռ լսում էին անձրևի ձայնը: Իսկ առավոտյան այնպիսի եղանակ էր: Շատ պարզ և խաղաղ: Ես մեծ տրամադրությամբ գալիս էի դպրոց: Դրսում բոլորը ուրախ էին: Ես տեսնում էի երեխաների զվարթ դեմքերը: Այսօր իսկական գարնանային օր է: Կուզեմ, որ այս օրը չվերջանա, և բոլորը նորից լինեն գարնանային տրամադրությամբ: 

 

Լեոնիդ Ենգիբարյան

Լապտերները

Գիշեր է:
Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:
Ինչի՞ մասին:
Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:
Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․
Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:
Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։