Ոչ մի տարբերություն

  1. Կարդալ առակը:
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Երազահան — երազների իմաստը պատմող, երազները վերլուծող, քննարկող

  1. Ո՞րն է առակի ասելիքը:

Կապ չունի, թե ինչ կասես, կարևորը, թե ոնց ասես։ Այս հեքիաթում թագավորը երկու երազահաններին կանչում է, առաջինն այպես է ձևակերպում մտքերը, որ թագավորին դուր չի գալիս, իս երկրորդ երազանն այնպես է ձևապերպում, որ պարգևատրում է ստանում թագավորի կողմից։ 

  1. Շարադրիր քո մտքերը հետևյալ թեմայով՝ Կարևոր է, թե ինչպես ես ասում


Արևելքի տիրակալներից մեկը երազ է տեսնում. իբր թե  մեկը մյուսի հետևից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են և ասում.
— Տե′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է և հրամայում խեղճին բանտ նետել: Հետո կանչում է ուրիշ երազահանի :Նա լսում է երազը, մի փոքր մտածում և ասում.
— Տե´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու ավելի երկար կապրես, քան  քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է և առատորեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նույն բանը ,ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,_ հարցրին նրանք:
Հետևեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված  չէ նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես:

Թողնել մեկնաբանություն