Ոսկե ժամը

<<Ոսկե ժամն>> օրվա իմ ամենասիրելի ժամանակահատվածն է։ Այն կոչվում է նաև կախարդական ժամ՝ իր յուրահատուկ գույնի ու կախարդանքի նմանվող տեսարանի շնորհիվ։ Օրվա ընթացքում կարող եք ականատես լինել դրան երկու անգամ, այն էլ՝ շատ կարճ ժամանակով՝ արևաձագից մի փոքր անց կամ մայրամուտից առաջ։ Օրվա այդ ժամանակահատվածում երկինքը կարծես կախարդվում է՝ դառնալով ոսկեգույն, ստանալով գույների հետաքրքիր երանգ, ինչպիսիք են ոսկեգույնը, դեղինը, և նույնիսկ վարդագույնը։ Գրեթե ամեն առավոտ մինչ արևածագը ինքս եմ տեսնում, թե ինչպես են փոքրիկ ամպերը դառնում բաց վարդագույն՝ հասկանալով, որ այդ օրվա <<ոսկե ժամը>> մոտենում է։ Երեկոյան, արևի մայր մտնելու ժամանակ այն նույնպես տեսանելի է դառնում։ Ճիշտ է, օրվա ընթացքում այն տևում է մի քանի րոպե, սակայն այդ րոպեների ընթացքում ականատես ենք լինում աննկարագրելի գեղեցիկ մի տեսարանի, երբ երկինքն իր սովորական տեսքից էլ ավելի յուրահատուկ է դառնում, և երբ այն կախարդվելով ստանում է ոսկեգույնի տարբեր երանգներ։ Իսկ այդ ամենից հետո, արևը լիովին մայր է մտնում, երկինքը դառնում է էլ ավելի պարզ ու խաղաղ, իսկ ոսկեգույնն այդժամ իր տեղը փոխանցում է պա՛րզ կապույտ գույնին, որն էլ կոչվում է <<կապույտ ժամ>>։

Հայոց լեզու | 28․09․2023

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ անջատման անուղղակի խնդիր կա:

Երկրորդ նախադասությունում կա անջատման անուղղակի խնդիր։

1) Ցավից տաքացած՝ էլ բան չեն հարցնում, Թռչում են` ասես ահից հալածված: Պատճառի պարագա

2) Փոքրահասակներից մի քանիսը, որոնք սովորում էին դպրոցում, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից: Միջոցի անուղղակի խնդիր, անջատման անուղղակի խնդիր

3) Քույր ու եղբայր պատուհանից նայում էին հարևան աղյուսե տան խուլ պարապությանը։ Տեղի պարագա, ուղիղ խնդիր

4) Վանքի պարիսպներից դուրս կառուցված այդ շինությունը ճանապարհորդների օթևան էր: Տեղի պարագա

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ հանգման անուղղակի խնդիր կա:

Չորրորդ նախադասությունում կա հանգման անուղղակի խնդիր։

1) Մի սարսուռ էր անցնում նրա մարմնով, երբ մտածում էր հարազատների կողմից ստեղծված,
խոչընդոտների մասին։ Տեղի պարագա, վերաբերության անուղղակի խնդիր

2) Այդ առեղծվածային դեպքերից մի քանի օր շարունակ լարված իրավիճակ էր ստեղծվել ողջ
քաղաքում։ Պատճառի պարագա, տեղի պարագա

3) Նրան մեծ պատիվներով ու շուքով ընդունեցին Աշոտ արքայազնի հոր՝ Գագիկի նստավայրում: Միջոցի անուղղակի խնդիր

4) Այդ մարդը, որ հակված էր բյուզանդական կայսեր հետ բարեկամական դաշինք կնքելուն, հիմա
խորը տարակուսանքի մեջ էր:
Հանգման անուղղակի խնդիր

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ է ընդգծվածը միջոցի անուղղակի խնդիր:

Երրորդ նախադասությունում կա միջոցի անուղղակի խնդիր։

1) Ես եկել եմ այն վերջնական եզրակացության, որ մարդիկ հիանում են իրենց չունեցած
հատկություններով: Ներգործող անուղղակի խնդիր

2) Բոլոր երկրներում մարդիկ սիրով են դիմավորում Նոր տարվա գալուստը: Ձևի պարագա

3) Մշո դաշտը պատված էր թանձր մառախուղով: Միջոցի անուղղակի խնդիր

4) Վազում է Քրիստինեն պարտեզի կածաններով, ինչպես եղնիկն անտառում: Տեղի պարագա

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ է ընդգծվածը միջոցի անուղղակի խնդիր:

Երրորդ նախադասությունում կա միջոցի անուղղակի խնդիր։

Թուխ, մաքուր մազերով, բարձր ճակատով բարձրահասակ մի տղամարդ էր Լևոնը: Որոշիչ
Ճապոնացիները հնուց ի վեր Նոր տարին դիմավորում են մեծ շուքով: Ձևի պարագա

Չինացիները Նոր տարվա սեղանը զարդարում են կարճ կտրած նարգիզներով: Միջոցի անուղղակի խնդիր

Ես մտա գրքերի աշխարհը նույն թափով ն կրքով, ինչ թափով ն կրքով Լևոնը մտել էր գործարար:
աշխարհ: Ձևի պարագա

Նախադասության ի՞նչ անդամներ են ընդգծված բառերը։
Ո՞ր նախադասության մեջ դանդաղ-ը գործածված չէ որպես պարագա:

Չորրորդ նախադասությունում դանդաղ-ը գործածված է որպես որոշիչ։

Դանդաղ թերթում եմ գրքի էջերը ու էջերի արանքում գտնում սուսամբարի չորացած մի ծաղիկ: Ձևի պարագա, ուղիղ խնդիր, տեղի պարագա, ուղիղ խնդիր
Նա քայլում էր դանդաղ, կորացած, հուսահատ մարդու քայլվածքով: Ձևի պարագա

Ծիլերը դանդաղ բարձրանում են ջերմացած հողից։ Ձևի պարագա, տեղի պարագա

Դանդաղ քայլերով անցավ միջանցքով ու վերջապես բախեց դուռը: Որոշիչ, տեղի պարագա, ուղիղ խնդիր

Նախադասության ի՞նչ անդամներ են ընդգծված բառերը։
Ո՞ր նախադասության մեջ ընդգծվածը ժամանակի պարագա չէ:

Երկրորդ նախադասությունում ընդգծված բառը տեղի պարագա է։

Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ։ Ժամանակի պարագա
Մինչն
 չառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էր փոքրիկ տափարակով: Տեղի պարագա
Ամպամած այդ օրից հետո էլ չեմ բարձրացել բրուտների ճանապարհով: Ժամանակի պարագա
Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ժամանակի պարագա

Նախադասության ի՞նչ անդամներ են ընդգծված բառերը։
Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա:

Առաջին նախադասությունում տեղի պարագա չկա։

Անդոն երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ժամանակի պարագա, վերաբերության անուղղակի խնդիր
Գյուղից ներքև՝ մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում ու կորչում քարերի արանքում: Տեղի պարագա
Կուրծքը սպիտակ ջրածտերը թռչում են քարից քար, կրծքերը երերացնում, ծվծվում: Տեղի պարագա
Ձիերը ահ ու սարսափով կանգնում էին կիսաքանդ կամրջի առաջ` վախենալով նրանով անցնելուց: Ձևի պարագա, տեղի պարագա, միջոցի անուղղակի խնդիր

Կապույտ գույնը

The Psychology of Blue | Կապույտի հոգեբանությունը

A survey spanning 10 countries found that blue is the most popular “favorite color” for people globally, with men preferring the color blue more often than women (40% versus 24%, respectively, among subjects from the United States). But what impact does this color have on us psychologically?

10 երկրներում անցկացրած հարցազրույցի արդյունքում՝՝ կապույտը մարդկանց մեծամասնության համար ամենահայտնի <<սիրելի գույնն>> է, ընդ որում տղամարդիկ ավելի հաճախ են ընտրում կապույտը, քան կանայք (40%-ը ընդդեմ 24%-ի)։ Իսկ ի՞նչ հոգեբանական ազդեցություն ունի այս գույնը մեզ վրա։

Color psychology tells us a lot about the effects that certain colors can have on a person’s mood, emotions, and behaviors. Here’s what we know about the psychology of blue:

Գույնի հոգեբանությունը մեզ շատ բան է պատմում որոշ գույների մասին՝ թե ինչ ազդեցություն են թողնում դրանք մարդու տրամադրության, հույզերի և վարքագծի վրա։ Ահա թե ինչ գիտենք կապույտ գույնի հոգեբանության մասին․

  • Because blue is favored by so many people, it is often viewed as a non-threatening color that can seem conservative and traditional.

Քանի որ այն սիրվում է շատերի կողմից, հաճախ այն դիտվում է որպես ոչ վտանգավոր գույն, որը կարող է թվալ պահպանողական և ավանդական։

  • Blue calls to mind feelings of calmness and relaxation. It is often described as peaceful, tranquil, secure, and orderly.

Կապույտը հիշեցնում է հանգստությունը և հանգստության զգացումները։ Հաճախ այն նկարագրվում է որպես խաղաղ, հանդարտ և ապահով։

  • Blue is seen as a sign of stability and reliability. Businesses that want to project an image of security often utilize blue in their advertising and marketing efforts.

Կապույտը դիտվում է որպես կայունության և հուսալիության խորհրդանիշ։ Շատ բիզնես ընկերություններ, որոնք ցանկանում են ստեղծել անվտանգության պատկեր, այն հաճախ օգտագործում են իրենց գովազդային փորձերում։

  • Blue can also create feelings of sadness or aloofness. Consider how a painting that heavily features blue, such as those produced by Picasso during his “blue period,” can seem lonely, sad, or forlorn.

Կապույտը կարող է առաջացնել նաև տխրության կամ մեկուսացման զգացումներ։ Կարելի է նկատել, թե որքան տխուր կամ անմխիթար կթվա նկարը, եթե այն մեծամասամբ կապույտ գույնի լինի, ինչպիսին է Պիկասոյի <<կապույտ ժամանակաշրջանում>> նկարը, որը նույնպես թվում է տխուր։

  • Blue is often used to decorate offices because research has shown that people are more productive and creative when working in blue rooms.

Կապույտը հաճախ օգտագործվում է գրասենյակների դիզայնի համար, քանի որ համաձայն հետազոտությունների՝ մարդիկ էլ ավելի արդյունավետ աշխատանք են կատարում ու ավելի ստեղծագործ դառնում, երբ աշխատում են կապույտ սենյակներում։