Առակների քննարկում | 07․09․2023

Արժեք

 Մի մարդ սիրում էր գուշակել տառային հապավումները: Մի օր նա գնաց ուսուցչին տեսնելու և հպարտությամբ պատմեց իր որոնումների մասին: Ուսուցիչն ասաց.

-Լավ: Գնա տուն և կռահիր ԱԲՈՄՆՉ հապավման թաքնված իմաստը: Մարդը երկար փորձում էր կռահել, թե ինչ է նշանակում այդ հապավումը: Երբ նա հետ վերադարձավ` ուսուցիչը մահացել էր:

-Այժմ ես երբեք չեմ կարող ճշմարտությունն իմանալ,- հառաչեց մարդը: Այդ պահին հայտնվեց ուսուցչի ավագ աշակերտը: Նա ասաց.

— Եթե դու վշտացել ես, որ չես կարող գտնել, թե ինչ է նշանակում ԱԲՈՄՆՉ հապավումը, ես այն կբացեմ: Այն այսպես է հնչում. «Այս բառերը ոչ մի նշանակություն չունեն»:

-Ինչո՞ւ էին ինձ այդպիսի հիմար առաջադրանք տվել, — բղավեց տարակուսած մարդը:

-Եթե քեզ մոտ է գալիս ավանակը, դու նրան կաղամբ ես տալիս: Դա նրա սնունդն է ու կապ չունի, թե նա ինչպես է այն անվանում: Ավանակները հավանաբար, մտածում են, որ կարևոր բան են անում, բայց նրանք պարզապես կաղամբ են ուտում:

Առակում խոսվում էր այն մասին, որ մարդիկ իրենց կատարած աշխատանքը շատ կարևորում են, մինչդեռ ուրիշի համար այն կարող է նշանակություն չունենալ։

Միտք և բանականություն

Շահի որդին անասելի հիմար էր: Շահը երկար մտածեց, թե ինչ ուսման տա նրան և որոշեց. թող սովորի ավազի վրա գուշակություններ անել: Ինչքան էլ որ դեմ էին գուշակ գիտնականները, ստիպված եղան հնազանդվել տիրոջ կամքին: Մի քանի տարի անց նրանք շահի որդուն բերեցին պալատ և խոնարհվեցին շահի առաջ:

-Ձեր տղան յուրացրեց մեզ հայտնի բոլոր գաղտնիքները: Ավելին մենք սովորեցնելու ոչինչ չունենք:

Շահը ափի մեջ ամուր սեղմեց նեֆերտիտե մատանին և հարցրեց.

-Ասա, տղաս, ի՞նչ կա իմ ձեռքում:

Պատանին ավազի վրա նկարեց պատկերներ և մտածելով պատասխանեց.

-Ձեռքիդ մեջ ինչ-որ կլոր բան կա՝ մեջտեղը կլոր անցքով: Ըստ երևույթին դա քար է:

Շահը գոհ ասաց.

-Դու բոլոր նշանները ճիշտ ասացիր: Ասա առարկայի ամբողջ անվանումը:

Պատանին մտածեց և ասաց.

-Ջրաղացքար է:

— Որքան էլ դու գիտելիքի ուժով նշաններ գտնես, -բացականչեց շահը,- միևնույն է, դու չունես այնքան խելք հասկանալու համար, որ ջրաղացքարը չի կարող տեղավորվել ձեռքի մեջ:

Չնայած՝ տղան ծանոթ էր բոլոր գաղտնիքներին, այն սովորել էր անգիր անելով և այնքան խելացի չէր, որպեսզի կարողանար ճիշտը կռահել։ Նա պարզապես կիրառեց այն օրենքները, որ սովորեցրել էին իրեն։ Առակի ասելիքն այն էր, որ գիտելիքն առանց տրամաբանության ոչինչ է։

Աղոթք

Հայտնի պատմություն կա սիրահարված գեղջկուհու մասին, ով Փենջաբայից էր: Աղջիկը մի օր մտամոլոր քայլում էր դաշտով, որտեղ կրոնավոր մի մարդ աղոթում էր: Ըստ կրոնի՝ չէր թույլատրվում անցնել այդ վայրով: Երբ գեղջկուհին հետ էր գալիս, կրոնավոր մարդն ասաց նրան.

— Ինչ վատ վարվեցիր, հիմար աղջիկ. մեծ մեղք է անցնել այն վայրով, որտեղ  մարդ աղոթք է հղում առ  Աստված:

Աղջիկը կանգնեց և շփոթված հարցրեց.

– Ի՞նչ նկատի ունեք աղոթք ասելով:

– Աղո՞թքը, – բացականչեց մարդը, – չգիտե՞ս, հիմար աղջիկ, թե ի՞նչ է աղոթքը: Դա զրույց է Աստծո հետ: Աղոթել` նշանակում է մտածել Աստծո մասին, խոսել նրա հետ:

Աղջիկը պատասխանեց.

– Տարօրինակ է: Այդ ինչպե՞ս կարողացաք տեսնել ինձ, եթե մտածում էիք Աստծո մասին, խոսում էիք նրա հետ: Երբ ես անցնում էի դաշտով, ես մտածում էի իմ սիրելիի մասին և խոսում էի նրա հետ: Դրա համար էլ ես ընդհանրապես չեմ նկատել Ձեզ:

Այս պարագայում աղոթքն ուղղված էր առ Աստված, երբ խոսում ես սիրով ու մեծ հավատով լի։ Առակում այդ մարդն աղոթում էր, բայց այդքան էլ մեծ չէր իր հավատն առ Աստված, կարելի է ասել՝ նա լիովին չէր զգում այդ պահը, իր խոսքը, հավատը։

Discussion about time

  • How much free time do you usually have?

After school I go to home and do all my homeworks. Then I have a free time from two to three hours, and during that I busy with my phone. But it depends on day, it is not every day that I have the same works.

  • How important is time to you?

I think time is one of the most important things of our life. And we should’nt waste it, only spend it productively.

  • If you had more free time, what would you do?

My hobbie is reading, and I think if I had more free time I would read a lot of books in different genres.

  • «Time is money.» Do you agree or disagree? Why?

I agree with that statement, because time is very important thing in life and we can’t return it.

  • How do you feel about time that is wasted?

Of course, I always regret about it, and don’t like to waste time but sometimes I am be very unmotivated and too tired that I don’t want to do anything.