Գրականություն | 14․09․2023

1․ Համացանցից դուրս գրեք պատկերավորման միջոցները:

Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը:

Համեմատությունը մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: 

Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երեւույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: 

Փոխաբերություն․ Մի առարկայի կամ երեւույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երեւույթի անունով: 

Բաղաձայնույթ է երբ, խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում…

Բաղաձայնույթ․ Նույն կամ նմանահունչ բաղաձայնների կուտակում բանաստեղծական խոսքի մեջ՝ արտահայտչականությունը ուժեղացնելու համար։

Նախադասության անդամների սովորական շարադասության շրջումը՝ փոփոխում՝ որևէ բառի կամ ամբողջ ասույթի տրամաբանական նշանակությունը ցայտուն դարձնելու կամ ամբողջ նախադասությանը որոշակի ոճաբանական երանգ տալու նպատակով կոչվում է շրջադասություն։

Բառական հակադրությունը կարող է սահմանվել նաև այս կերպ. «Խոսքի պատկերավորման միջոց, որը քերականորեն հավասարակշռված կառույցի մեջ ներառում է իրարամերժ մտքեր, բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ։ 

2․ Համացանցում գտեք օրինակներ պատկերավորության բոլոր միջոցներով։

Պատկերավորման-արտահայտչական միջոցներ

մակդիր,

Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.

համեմատություն,

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ 

Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ 

անձնավորում,

Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բույր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև–բեդն Էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական։

փոխաբերություն,

Տուր ինձ քո հոգին, Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ։

չափազանցություն,

Կտորները երկինք թռան ու գնում են մինչև էսոր:

Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց, ջուրը ցամաքեց:

բաղաձայնույթ,

Ծըփում է ծովն ալեծածան
Ծփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի։

հակադրություն

Կապում էին աման – չաման
Ու հին կարպետը,
Թողնում էին մեր թթենին,
Մեր տունն ու գետը:
Կապում էին վերմակ ու բարձ
Ու հին պղինձը,
Թողնում էին ոսկե առուն,
Մեր դաղձն ու սինձը: