Հայոց լեզու | 19.09.2023

1․ա/Լրացրո՛ւ բոլոր բառերը։ Առանձնացրո՛ւ արմատներն ու ածանցները։

բ/Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1) մեղմ-րեն, մեղմ-րոր, միջ-րեական, քառ-րդ
2) նախ-րոք, աշխարհազ-ր, ազգ-գուտ, գիշեր-թիկ
3) հանապազ-րդ. ան-թևան, թախծ-րոր, ականջ-ղ
4) ապ-րինի, նախ-րե, վաղ-րոք, հանր-գուտ

Մեղմորեն — մեղմ+որեն, մեղմօրոր — մեղմ+օրոր, միջօրեական — միջ+օր+ե+ական, քառորդ — քառ+որդ

Նախօրոք — նախ+օր+ոք, աշխարհազոր — աշխարհ+ա+զոր, ազգօգուտ — ազգ+օգուտ, գիշերօթիկ — գիշեր+օթ(ևան)+իկ

Հանապազորդ — հանապազ-որդ, անօթևան — ան+օթևան, թախծօրոր — թախիծ+օրոր, ականջօղ — ականջ+օղ

Ապօրինի — ապ+օրեն+ի, նախօրե — նախ+օր+ե, վաղօրոք — վաղ+օր+ոք, հանրօգուտ — հանուր+օգուտ

2․ ա/ Լրացրո՛ւ բոլոր բառերը։ Առանձնացրո՛ւ արմատներն ու ածանցները։

բ/ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:

1) արագ-տն, պնդ-ղակ. հ-տնկայս, հրան-թ
2) քնքշ-րոր, հնգ-րյակ. վաղ-րդյան, նրբ-րեն
3) հանր-գուտ, ան-րակ, հատ-րյակ, հանապազ-ր
4) հանապազ-րդ, եռ-տանի, կրծ-սկր, լացուկ-ծ

Արագոտն — արագ+ոտն, պնդօղակ — պինդ+օղ+ակ, հոտնկայս — հ+ոտք+կայս, հրանոթ — հուր+անոթ

Քնքշօրոր — քնքուշ+օրոր, հնգօրյակ — հինգ+օր+յակ, վաղորդյան — վաղ+որդ+յան, նրբորեն — նուրբ+որեն

Հանրօգուտ — հանուր+օգուտ, անորակ — ան+որակ, հատորյակ — հատոր+յակ, հանապազօր — հանապազ+օր

3․ Լրացրո՛ւ բոլոր բառերը։
Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում ց:

1) բռունցք, ընչացք, լվացք, սերուցք
2) ընթացք, խեցգետին, կացարան, տրցակ
3) ապաթարց, հունցել, լիցք, հիացք
4) հոգեցունց, պախուրց, հանդիպակաց, ցնծալ

Վերականգնեք տեքստերի տրամաբանական կառույցները։

1-2 (4,1,3,2)

2-3 (3,4,1,2)

7-3 (2,1,4,3)

11-1 (3,1,4,2)

15-4 (1,3,4,2)

25-3

27-1

Ձևաբանորեն և շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը․

Աստղիկը տվեց նրան գդակը, և պապը դողդողալով հագնվեց, փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։

Ձևաբանական վերլուծություն

Աստղիկը — գոյական, անձ, եզակի, որոշյալ, հատուկ, թանձրացական, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

տվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

նրան — անձնական դերանուն, տրական հոլով

գդակը — գոյական, ոչ անձ, եզակի, որոշյալ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

և — համադասական շաղկապ

պապը — գոյական, անձ, եզակի, որոշյալ, հասարակ, թանձրացական, ու արտաքին հոլովում, ուղղական հոլով

դողդողալով — համակատար դերբայ

հագնվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

փայտը — գոյական, ոչ անձ, եզակի, որոշյալ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

ձեռքին — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, տրական հոլով

դուրս եկավ — հարադրավոր բայ, անցյալ կատարյալ

պատշգամբ — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

ու — համադասական շաղկապ

նստեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

այնտեղ — ցուցական դերանուն

թախտի — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

վրա — կապ, սեռական հոլով

արևի — գոյական, ոչ անձ, եզակի, անորոշ, հասարակ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

դիմաց — կապ, սեռական հոլով

Շարահյուսական վերլուծություն

Աստղիկը — ենթակա

տվեց — ստորոգյալ

նրան — հանգման անուղղակի խնդիր

գդակը — ուղիղ խնդիր

պապը — ենթակա

դողդողալով — ձևի պարագա

հագնվեց — ստորոգյալ

փայտը — ուղիղ խնդիր

ձեռին — տեղի պարագա

դուրս եկավ — ստորոգյալ

պատշգամբ — տեղի պարագա

նստեց — ստորոգյալ

այնտեղ — տեղի պարագա

թախտի վրա — տեղի պարագա

արևի դիմաց — տեղի պարագա