Ոգեշնչող մեջբերումներ կյանքի, հաջողության մասին

• “We cannot solve problems with the kind of thinking we employed when we came up with them.” — Albert Einstein

-Մենք չենք կարող խնդիրները լուծել այնպիսի մտածողությամբ, ինչպիսին մենք կիրառում էինք, երբ դրանք ի հայտ եկան։

• “Learn as if you will live forever, live like you will die tomorrow.” — Mahatma Gandhi

-Սովորիր այնպես, կարծես հավերժ ես ապրելու, ապրիր այնպես, կարծես վաղը կմեռնես։

• “When you give joy to other people, you get more joy in return. You should give a good thought to happiness that you can give out.”— Eleanor Roosevelt

-Երբ ուրախություն ես փոխանցում ուրիշներին, դրա դիմաց էլ ավելի մեծ ուրախություն ես ստանում։ Դուք պետք է լավ մտքեր ունենաք այն երջանկության մասին, որը դուք եք փոխանցում։

• “When you change your thoughts, remember to also change your world.”—Norman Vincent Peale

-Երբ փոխես մտքերդ, չմոռանաս նաև փոխել քո աշխարհը։

• “It is only when we take chances, when our lives improve. The initial and the most difficult risk that we need to take is to become honest. —Walter Anderson

-Միայն այն ժամանակ, երբ ռիսկային քայլ ենք կատարում, մեր կյանքը բարելավվում է։ Սկզբնական և ամենից դժվար ռիսկը, որ պետք է դիմենք, ազնիվ դառնալն է։

• “Nature has given us all the pieces required to achieve exceptional wellness and health, but has left it to us to put these pieces together.”—Diane McLaren

-Բնությունը մեզ տվել է բոլոր այն կտորները, որոնք անհրաժեշտ են բացառիկ առողջություն ձեռք բերելու համար, իսկ այդ կտորները միավորելը թողել է մեզ։

• “Success is not final; failure is not fatal: It is the courage to continue that counts.” — Winston S. Churchill

-Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ. կարևորը շարունակելու քաջությունն է։

• “The road to success and the road to failure are almost exactly the same.” — Colin R. Davis

-Հաջողության և ձախողման ճանապարհները գրեթե նույնն են։

• “Success usually comes to those who are too busy looking for it.” — Henry David Thoreau

-Սովորաբար հաջողության հասնում են այն մարդիկ, ովքեր չափազանց զբաղված են այն փնտրելով։

• “Develop success from failures. Discouragement and failure are two of the surest stepping stones to success.” —Dale Carnegie-

Հաջողությունը զարգացրեք ձախողումներով։ Հուսալքությունն ու ձախողումը հաջողության հասնելու ամենակարևոր քարերից են։

Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

Պատմվածքի վերնագիրը հենց սկզբից մեծ հետաքրքրություն է առաջացնում բոլոր այն ընթերցողների մոտ, ովքեր ծանոթ են Թումանյանի ստեղծագործությանը, որը, կարծում եմ՝ կարելի է համարել այնպիսին, որի շարունակությունը կարող է էլ ավելի հետաքրքրել ընթերցողներին, քան հենց բնօրինակը։ Սակայն ընթերցելիս համոզվեցի, որ ի հակադրություն Թումանյանական ոճի՝ այն գրված էր այլ գրական ոճով, որն ինձ լիովին անծանոթ էր և այն բացարձակ չհավանեցի։ Ըստ իս՝ նման վերնագրով ստեղծագործությունը կարող էր լինել էլ ավելի հետաքրքիր, ինչպիսին Թումանյանինն էր, որը կարող են ընթերցել և՛ մեծերը, և՛ փոքրերը, իսկ սա մի փոքր անհասկանալի էր, բովանդակությունը լիովին հակասում էր բնօրինակին։ Մինչ կարդալը մի փոքր այլ էի պատկերացնում բովանդակությունը՝ նման Թումանյանի ոճին, սակայն իրականում այդպես չէր։