Հայոց լեզու | 20․09․2023

  1. Կատարե´ք բառակազմական վերլուծություն.
    Կրկնեք՝ ածանցներ

հնօրյա — հին+օր+յա — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

անօրինություն — ան+օրեն+ություն — նախածանց+արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

ատաղձագործ — ատաղձ+ա+գործ — արմատ+հոդակապ+արմատ — բարդ բառ

քաջք — քաջ+ք — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

ուխտատեղի — ուխտ+ա+տեղ+ի — արմատ+հոդակապ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

տարիք — տարի+ք — արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

այսպիսի — այս+պես+ի — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

բամբասել — բամ+բաս+ել — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

ընդդիմադիր — ընդ+դիմ+ա+դիր — նախածանց+արմատ+հոդակապ+արմատ — բարդ ածանցավոր բառ

տախտուկ — տախտ+ուկ — արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

մրրկահավ — մրրիկ+ա+հավ — արմատ+հոդակապ+արմատ — բարդ բառ

նվագածություն — նվագ+ած+ություն — արմատ+արմատ+վերջածանց — բարդ ածանցավոր բառ

համակարգել — համ+ա+կարգ+ել — նախածանց+հոդակապ+արմատ+վերջածանց — պարզ ածանցավոր բառ

գերխնդիր — գեր+խնդիր — նախածանց+արմատ — պարզ ածանցավոր բառ

տարատեսակ — տար+ա+տես+ակ — պարզ ածանցավոր բառ

2. Գտեք երկրորդական նախադասությունների բնույթը:

Իմացանք արդեն, որ հնագետները գնացել են Արտաշատ, որպեսզի պեղումներ կատարեն: Ուղիղ խնդիր, նպատակի պարագա

Տղաներն իրենց հաշիվ կտան, որովհետև խիստ նկատողություն ստացան դիրեկտորից, որին սիրում են ծնողի չափ: Պատճառի պարագա, որոշիչ

Մեզ հայտնեցին, որ հյուրերը ժամանել են Երևան, որպեսզի ուսումնասիրեն Մատենադարանի որոշ ձեռագրեր, որոնք աշխարհում այնպիսի հռչակ են վայելում, ինչպես առհասարակ եզակիորեն անմահ գանձերն են: Ուղիղ խնդիր, պատակի պարագա, որոշիչ, ձևի պարագա

Անահիտը, որ մեր դասարանի ամենասիրված աղջիկն է, հպարտորեն էր խոսում Նելսոն Ստեփանյանի քաջագործություններից, որոնք, հիրավի, հեքիաթային արարքներ էին թվում մեզ: Որոշիչ, որոշիչ

Բայց ուզում եմ իմանալ,  թե ինչի համար է մարդը ապրում: Ուղիղ խնդիր

Երբ հետևողականորեն ես աշխատում, հասնում ես այնպիսի արդյունքի, որին ինքդ անգամ չես սպասել: Ձևի պարագա

Որպեսզի հաջողության հասնես, աշխատիր այնպես, ինչպես քո օրինակելի բարեկամներն են տքնել: Ձևի պարագա

Երկու ճերմակ ձիերը այնպես են կատաղում-խրտնում, որ քաղաքի դարպասներն ու չափարնեները տեղահան են անում։ Ձևի պարագա

Երբեմն էլ այնքան է լրջացել, որ մարդկանց մոռանալ է տվել իր ով լինելը: Չափի պարագա

Թեև փողասեր է, բայց աջ ու ձախից  կաշառք չի վերցրել: Զիջման պարագա

Լավ է, որ աշխատասեր եմ: Ենթակա

Միակ բացասական կողմն այն էր, որ շատ էր մեղր սիրում: Ստորոգյալ

Նրա թերությունն այն էր, որ սիրում էր համակ ուշադրությամբ լսել կանանց: Ստորոգյալ

Ես նրանցից եմ, ովքեր կյանքում Երազներ ունեն բազմատեսակ: Ստորոգյալ

Զարուհին, որ խիստ նազով աղջիկ էր, շատ էր սիրում երգել: Որոշիչ

Ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում, երբ դու իմ կողքին ես եղել: Որոշիչ

Եվ այն պահին, երբ ամեն ինչ խաղաղվի, ես կվերադառնամ: Որոշիչ

Եվ իմ շունը, որ ահ չուներ անգամ վիրավոր վարազից, զարմացած նահանջում էր այդ փոքրիկ արարածների առաջ: Որոշիչ

Ու հանկարծ տեսնում եմ կնոջ ձեռքը, որ մեկնվում է դեպի ինձ: Որոշիչ

Ես հետաքրքրությամբ դիտում էի, թե ճերմակ ոզնին ինչպես է խժռում շաքարի կտորները: Ուղիղ խնդիր

Այն էլ ասեմ, որ գյուղում  ես միակն էի: Ուղիղ խնդիր

Գնում եմ` չգիտեմ ուր: Տեղի պարագա

Մոռանում ես, որ ես ամեն ինչ գիտեմ: Ուղիղ խնդիր

Նրանք երկար մտածում էին, թե ինչպես մեջտեղից վերացնեն խմբապետին: Ուղիղ խնդիր