Հայոց լեզու | 26.09.2023

Տրված նախադասություններում առանձնացրու գլխավոր և երկրորդական նախադասությունները։ Որոշիր երկրորդական նախադասությունների բնույթը։

1-ժամանակի պարագա, 2-ժամանակի պարագա, 5-որոշիչ, 6-պատճառի պարագա (պատասխան 2)

1-ժամանակի պարագա, 2-ժամանակի պարագա (պատասխան 4)

2-բացահայտիչ, 4-նպատակի պարագա, 5-պատճառի պարագա (պատասխան 1)

Տրված նախադասություններում առանձնացրու ենթականերն ու ստորոգյալները։ Նշիր պարզ և բաղադրյալ ստորոգյալները․

ինքս — ենթակա

տալիս — պարզ ստորոգյալ

լալիս — պարզ ստորոգյալ

չե՞ն տվել — պարզ ստորոգյալ

պակաս է — բաղադրյալ ստորոգյալ

ավել է — բաղադրյալ ստորոգյալ

մարդ ես — բաղադրյալ ստորոգյալ

գնա — պարզ ստորոգյալ

փոքրածինները — ենթակա

ների — պարզ ստորոգյալ

չար է — բաղադրյալ ստորոգյալ

նախանձ — ենթակա

սիրահար է — բաղադրյալ ստորոգյալ

ծորակը — ենթակա

ծալ է — բաղադրյալ ստորոգյալ

աղբյուրն — ենթակա

արցունք է — բաղադրյալ ստորոգյալ

հովը — ենթակա

հեծյալ է — բաղադրյալ ստորոգյալ

հողմը — ենթակա

ասպետ է — բաղադրյալ ստորոգյալ

ջրվեժն — ենթակա

անքուն է — բաղադրյալ ստորոգյալ

հրաշք է — բաղադրյալ ստորոգյալ

անկումը — ենթակա

թռիչք է — բաղադրյալ ստորոգյալ

արցունքը — ենթակա

ծիածան է — բաղադրյալ ստորոգյալ

Գտի՛ր որոշիչները։

այդ, գոց, անմատույց, անիմանալի

արծաթաշող, քնքուշ, թափուր

Դուրս գրիր ածականները։ Գտիր ածականով արտահայտված հատկացուցիչները․

դժնյա, գոռ, դառը, մեծ, արտասվելի, անգութ, դարավոր, նոր

Շարահյուսորեն և ձևաբանորեն վերլուծիր հետևյալ նախադասությունը․

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ 

Ձևաբանական վերլուծություն

Կաքավաբերդի — գոյական, ոչ անձ, եզակի, հատուկ, թանձրացական, անորոշ, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

գլխին — գոյական, ոչ անձ, եզակի, հասարակ, վերացական, անորոշ, ի արտաքին հոլովում, տրական հոլով

տարին — գոյական, ոչ անձ, եզակի, հասարակ, որոշյալ, վա արտաքին հոլովում, ուղղական հոլով

բոլոր — որոշյալ դերանուն

ամպ — գոյական, ոչ անձ, եզակի, հասարակ, թանձրացական, անորոշ, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

նստում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև

բերդի — գոյական, ոչ անձ, եզակի, հասարակ, թանձրացական, անորոշ, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

ատամնաձև — հարաբերական ածական

պարիսպները — գոյական, ոչ անձ, եզակի, հասարակ, թանձրացական, որոշյալ, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

կորչում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև

սպիտակ — հարաբերական ածական

ամպերի — գոյական, ոչ անձ, հոգնակի, հասարակ, թանձրացական, անորոշ, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

մեջ — կապ, սեռական հոլով

միայն — սահմանափակման վերաբերական

սևին են անում — հարադրավոր բայ, անկատար ներկա

բարձր — որակական ածական, դրական աստիճան

բուրգերը — գոյական, ոչ անձ, հասարակ, հոգնակի, թանձրացական, որոշյալ, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

Շարահյուսական վերլուծություն

Կաքավաբերդի — հատկացուցիչ

գլխին — տեղի պարագա

տարին բոլոր — ժամանակի պարագա

նստում է — ստորոգյալ

ամպ — ենթակա

բերդի — հատկացուցիչ

ատամնաձև — որոշիչ

պարիսպները — ենթակա

կորչում են — ստորոգյալ

սպիտակ — որոշիչ

ամպերի մեջ — տեղի պարագա

սևին են անում — ստորոգյալ

բարձր — որոշիչ

բուրգերը — ենթակա

Անհատականության զարգացման հոգեբանություն

Personality development refers to the process of developing, enhancing, and changing one’s personality over time. Such development occurs naturally over the course of life, but it can also be modified through intentional efforts.

Անհատականության զարգացումը վերաբերում է ժամանակի ընթացքում մարդու զարգացման, կատարելագործման և փոփոխության գործընթացին։ Այսպիսի զարգացումը, բնականաբար, տեղի է ունենում կյանքի ընթացքում, սակայն այն կարող է փոփոխվել միտումնավոր ջանքերի արդյունքում։

When we meet new people, it is often their personality that grabs our attention. According to the American Psychological Association, personality refers to the enduring behaviors, traits, emotional patterns, and abilities that make up a person’s response to the events of their life.

Երբ մենք հանդիպում ենք նոր մարդկանց, հաճախ հենց նրանց անհատականությունն է գրավում մեզ։ Ըստ ամերիկյան հոգեբանական միության՝ անհատականությունը մարդու կայուն վարքագծի, հուզական օրինաչափությունների և կարողությունների մասին է, որոնք ստեղծում են մարդու արձագանքը կյանքի իրադարձությունների նկատմամբ։

What Is Personality Development? | Ի՞նչ է անհատականության զարգացումը

Personality development refers to the process by which the organized thought and behavior patterns that make up a person’s unique personality emerge over time. Many factors influence personality, including genetics and environment, how we were parented, and societal variables.

Անհատականության զարգացումը վերաբերում է այն գործընթացին, որի շնորհիվ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս մտքի և վարքի ձևերը, որոնք էլ կազմում են մարդու յուրահատուկ անհատականությունը։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են մարդու անհատականության վրա, դրանց մեջ ներառված են՝ մարդու գենետիկան և շրջակա միջավայրը՝ թե ինչպես ենք մենք դաստիարակվել և հասարակական փոփոխությունները։

While personality is relatively stable, Colella notes that it isn’t entirely fixed. “People can undergo changes in their attitudes, behaviors, and thought patterns in response to new experiences or personal growth,” she explains.

Թեև անհատականությունը համեմատաբար կայուն է, Կոլելան նշում է, որ այն լիովին ֆիքսված չէ․ «Մարդիկ կարող են փոխվել վերաբերմունքի, վարքագծի և մտածողության ձևերի մեջ՝ նոր փորձառությունների և անձնական աճի շնորհիվ», — բացատրում է նա։

Գրականություն | 26.09.2023

Դասավորիր տողերը․

Նայում եմ, մինչև որ անզոր

Գըլուխըս ծնկիդ է թեքվում,

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ․․․

16 — 2,1,4,3 17 — 2,1,4,3 18 — 2,1,4,3 19 — 3,1,4․2

Կարդացեք Միսաք Մեծարենցի ,,Աքասիաներու շուքին տակ,, բանաստեղծությունը։

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկվա
 Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լույսէ ու տապէ,
Օրօրվելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձյունէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լույսն անոնց, անխօս հուրի՛ դիւութական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լույսէ արցունքը մանկան
Նըվագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

1,3,2,4

Կարդացե՛ք բանաստեղծությունը։ Անհասկանալի բառերի բացատրությունը բառարանից դուրս գրեք։

հեգ — խեղճ

տայգա — դժվարանցանելի ընդարձակածավալ փշատերև անտառային գոտի, որ տարածվում է Եվրոպայի Հյուսիսում, Ասիայում և Ամերիկայում

յուրդ — վրանատեղի

ելուզակ — ավազակ

տեգ — նիզակ

խոլ — կատաղի

վես — գոռոզ

կաթոգին — շատ սիրով, կարոտով

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ։ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին —
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող — եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։
Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։