Հայոց լեզու | 13.09.2023

  1. Գրիր փակագծերում գրված բառերի բացատրությունը և նախադասության մեջ տեղադրիր ճիշտ պատասխանը: Կարող ես օգտվել բառարանից:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1, ջնարակները, 2. նկանակները

թ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1- խարամը, 2. խարանը):

գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:

դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1, տեղային, 2, տեղական) անզգայացումով:

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

1) ա-2, բ-1, գ-2, դ-1

2) ա-1, բ-1, գ-2, դ-2

3) ա-1, բ-1, գ-1, դ-1

4) ա-2, բ-2, գ-2, դ-1

2. Գրիր փակագծերում գրված բառերի բացատրությունը և նախադասության մեջ տեղադրիր ճիշտ պատասխանը: Կարող ես օգտվել բառարանից:

ա. Պատերազմի (1, հրձիգները, 2. հրաձիգները) շարունակում են աշխարհի տարբեր անկյուններում «ահաբեկչության» դեմ պայքարել՝ ծածկելով իրենց նավթային շահերը։ 

բ. Գյուղացին ուսին գցեց (1. մախաթը, 2. մախաղը) և քայլեց վանք տանող արահետով:

գ. Զիգզագ ճանապարհով (1 ասպատակեցինք, 2. արշավեցինք) մի փոքր, և ձիերը դանդաղեցրին իրենց ընթացքը

դ. Գարնանային արևի շողերից ոսկու շքեղությամբ փայլում էին նրա (1- դերձան, 2. դեղձան) վարսերը։

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

1) ա-2, բ-1, գ-1, դ-1

2) ա-1, բ-2, գ-2, դ-2

3) ա-2, բ-1, գ-2, դ-2

4) ա-1, բ-2, գ-1, դ-1

3. Տրվածներից ո՞րը երե, ընդոծին, զանցանք բառերից ոչ մեկի իմաստը չէ: 

1)թեթև հանցանք

2) հեղուկ վառելանյութ

3) որսի խոտակեր կենդանի

4) մի գերդաստանի անդամներ

4, Ո՞ր բառի իմաստն է սխալ բացատրված։

1) լերկ-բուսականությունից զուրկ

2) շրջաբերական-շրջանաձև շարվող 

3) տատասկ-փշով պատված վայրի բույս

4) դեսպանորդ-դեսպանից մեկ աստիճանով ցածր դիվանագետ

5. Ո՞ր շարքում բառի սխալ բացատրություն կա:

1) գայթել -ոտքը սահել, կառափնարան — գլուխը կտրելու տեղ 

2) թավուտ- խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, կղմինդր-թրծած աղյուս

3) լայնալիճ — մեծ տրամագծով ջրային տարածք, ակրատ- թեթև նախաճաշ

4) մատռվակ -գինի մատուցող, բամբիռ -լարավոր նվագարան

6, Ո՞ր շարքում բառի սխալ բացատրություն կա։

1) ապավինել -մեկի հովանավորության տակ մտնել, խաշամ-աշնանը ծառերից թափված տերևներ

2) ծմակ- արեգազուրկ, ստվերոտ տեղ, նարոտ — կախարդական հուռութք

3) բարդ-խոտի դեզ, գանակոծել- գավազանով կամ բռունցքով հարվածել

4) զամբիկ-էգ ձի, գորով-բուռն սիրո և գթության զգացմունք

7. Կատարե´ք ձևաբանական և շարահյուսական վերլուծություն:

Վաղուց Եփրեմ պապի աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։

վաղուց — ժամանակի պարագա

Հայոց լեզու | 13.09.2023

  1. Գրիր փակագծերում գրված բառերի բացատրությունը և նախադասության մեջ տեղադրիր ճիշտ պատասխանը: Կարող ես օգտվել բառարանից:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1, ջնարակները, 2. նկանակները

թ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1- խարամը, 2. խարանը):

գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:

դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1, տեղային, 2, տեղական) անզգայացումով:

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

1) ա-2, բ-1, գ-2, դ-1

2) ա-1, բ-1, գ-2, դ-2

3) ա-1, բ-1, գ-1, դ-1

4) ա-2, բ-2, գ-2, դ-1

2. Գրիր փակագծերում գրված բառերի բացատրությունը և նախադասության մեջ տեղադրիր ճիշտ պատասխանը: Կարող ես օգտվել բառարանից:

ա. Պատերազմի (1, հրձիգները, 2. հրաձիգները) շարունակում են աշխարհի տարբեր անկյուններում «ահաբեկչության» դեմ պայքարել՝ ծածկելով իրենց նավթային շահերը։

հրձիգ — կայծակնաբեր

հրաձիգ — հրացանով լավ կրակող մարդ

բ. Գյուղացին ուսին գցեց (1. մախաթը, 2. մախաղը) և քայլեց վանք տանող արահետով:

մախաթ — մեծ ասեղ

մախաղ — տոպրակ

գ. Զիգզագ ճանապարհով (1 ասպատակեցինք, 2. արշավեցինք) մի փոքր, և ձիերը դանդաղեցրին իրենց ընթացքը։

ասպատակել — ձիով արագ վրա հասնել

արշավել — սրընթաց գնալ

դ. Գարնանային արևի շողերից ոսկու շքեղությամբ փայլում էին նրա (1- դերձան, 2. դեղձան) վարսերը։

դերձան — թել

դեղձան — խարտյաշ

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

1) ա-2, բ-1, գ-1, դ-1

2) ա-1, բ-2, գ-2, դ-2

3) ա-2, բ-1, գ-2, դ-2

4) ա-1, բ-2, գ-1, դ-1

3. Տրվածներից ո՞րը երե, ընդոծին, զանցանք բառերից ոչ մեկի իմաստը չէ:

1)թեթև հանցանք

2) հեղուկ վառելանյութ

3) որսի խոտակեր կենդանի

4) մի գերդաստանի անդամներ

4, Ո՞ր բառի իմաստն է սխալ բացատրված։

1) լերկ-բուսականությունից զուրկ

2) շրջաբերական-շրջանաձև շարվող

3) տատասկ-փշով պատված վայրի բույս

4) դեսպանորդ-դեսպանից մեկ աստիճանով ցածր դիվանագետ

5. Ո՞ր շարքում բառի սխալ բացատրություն կա:

1) գայթել -ոտքը սահել, կառափնարան — գլուխը կտրելու տեղ

2) թավուտ- խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, կղմինդր-թրծած աղյուս

3) լայնալիճ — մեծ տրամագծով ջրային տարածք, ակրատ- թեթև նախաճաշ

4) մատռվակ -գինի մատուցող, բամբիռ -լարավոր նվագարան

6, Ո՞ր շարքում բառի սխալ բացատրություն կա։

1) ապավինել -մեկի հովանավորության տակ մտնել, խաշամ-աշնանը ծառերից թափված տերևներ

2) ծմակ- արեգազուրկ,, ստվերոտ տեղ, նարոտ — կախարդական հուռութք

3) բարդ-խոտի դեզ, գանակոծել- գավազանով կամ բռունցքով հարվածել

4) զամբիկ-էգ ձի, գորով-բուռն սիրո և գթության զգացմունք

7. Կատարե´ք ձևաբանական և շարահյուսական վերլուծություն:

Վաղուց Եփրեմ պապի աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։

Ձևաբանական վերլուծություն

Վաղուց — ժամանակի մակբայ

Եփրեմ — գոյական, հատուկ, անձ, եզակի, անորոշ, ի արտաքին հոլով, ուղղական հոլով

պապի — գոյական, հասարակ, անձ, եզակի, անորոշ, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

աչքերը — գոյական, հասարակ, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

չէին տեսնում — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև, ժխտական խոնարհում

ականջները — գոյական, հասարակ, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

ծանր — որակական ածական, դրական աստիճան

լսում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև

իսկ — ստորադասական շաղկապ

գլուխը — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, որոշյալ, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

շարունակ — ժամանակի մակբայ

դողում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև

հասած — հարակատար դերբայ

արևածաղկի — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

պես — կապ, սեռական հոլով

Շարահյուսական վերլուծություն

Վաղուց Եփրեմ պապի աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։

Վաղուց — ժամանակի պարագա

Եփրեմ — որոշիչ

պապի — հատկացուցիչ

աչքերը — ենթակա

չէին տեսնում — պարզ ստորոգյալ

ականջները — ենթակա

ծանր — ձևի պարագա

լսում էին — պարզ ստորոգյալ

գլուխը — ենթակա

շարունակ — ժամանակի պարագա

դողում էր — պարզ ստորոգյալ

հասած — որոշիչ

արևածաղկի պես — ձևի պարագա