Գրականություն | 12․09․2023

Փոխադրիր Վարդան Այգեկցու առակները և գրիր, թե ինչ գաղափար է արտահայտված։

Արծիվ և նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Արծիվը գնում էր երկնքով, և նրան նետով զարկեցին։ Եվ նա զարմացավ, թե ով դա արեց։ Նայեց ու տեսավ՝ նետն իր փետուրից է ու ասաց․

-Վա՛յ ինձ, որ ինքս եմ իմ սպանության պատճառը։

Որսորդը եւ կաքավը։
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քոԵւ ասէ որսորդն— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Որսորդը բռնեց մի կաքավ և ցանկացավ մորթել։ Եվ կաքավն ասաց․

-Մի՛ սպանիր ինձ, ես կխաբեմ շատ կաքավների ու կբերեմ քո թակարդը։

Եվ որսորդն ասաց․

-Այժմ հաստատ կմեռնես իմ ձեռքով, քանի որ ուզում ես քո սիրելիներին և ազգականներին մատնել մահվան։

Կտակ գանձի համար 
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Մի աղքատ իմաստուն մարդ ուներ ծույլ տղաներ։ Նա իր մահվան ժամին կանչում է տղաներին ու ասում․

-Ո՛վ, որդիներ, շատ գանձեր կան մեր այգում պահված, ես ցույց չեմ տա ձեզ դրանց տեղը, այլ ով ավելի շատ աշխատի ու էլ ավելի խորը փորի, նա կգտնի գանձը։

Հոր մահից հետո, որդիները սկսեցին մեծ ջանք գործադրելով աշխատել ու փորել։ Եվ ամեն մեկը փորձում էր փորել էլ ավելի խորը, քան մյուսը, որպեսզի գտնի գանձը։ Եվ այգին սկսեց աճել, զորացավ, տվեց բազում պտուղներ և նրանից դուրս եկավ գանձը։

Փոխադրիր Նահապետ Քուչակի առակները միջին հայերենից․

******

Էրնեկ ես անո՛ր կու տամ,
          որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
          ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ-եղեմնիկ եկեր,
          զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
          ցորեկով զդնչիկն է պագեր:

Երանի եմ տալիս նրան, ով վերցրել է իր յարին ու փախել,

Հենց որ կամուրջն անցել է, ջուրն եկել ու կամուրջը տարել է,

Եղյամ է եկել և ոտքերի հետքն է կորցրել,

Վերցրել ու բակն է մտել, ցորենով դունչն է համբուրել։

*****

Ուր էիր, ուսկի՞ց եկար,
          քան զամեն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ւ’ի հոգիս մըտար,
         չես ի տար պահիկ մի դադար.
Սըրտիս մէջն ի ժուռ եկար,
        ւ’ելնելու ճարա՛կ չի գըտար.
Զարկիր ի գըլխուս վերայ,
        ւ’աչերուս ի վար թափեցար:

Ո՞ւր էիր, որտեղի՞ց եկար, ինչպես ամենապայծառ ծաղիկն է

Եկար ու հոգիս մտար, մի պահ դադար էլ չես տալիս․

Պտտվեցիր սրտիս մեջ, դուրս գալու հնար չգտար․

Խփեցիր գլխիս, աչքերս էլ ներքև թափեցիր։

*****

Ես ան հաւերուն էի,
     որ գետինըն կուտ չուտէի.
Թըռչ’ի երկինօքն երթ’ի,
     թէ սիրոյ ակնատ չընկնէի.
Ակնատն ի ծովուն միջին՝
     էր լարած’ւ ես չգիտէի.
Ամէն հաւ ոտօքն ընկնէր,


     ես ոտօքս ու թեւս աւելի:

Ես այն երկնային թռչուններից էի, որ գետնից կուտ չէր ուտի,

Թռչում էի երկնքով սիրո թակարդը չընկնելու համար,

Թակարդը լարած էր ծովի մեջ, ես չգիտեի,

Բոլոր թռչունների ոտքն էր ընկնում, իմ՝ ոտքը, և ավելին՝ թևս։

Փոխադրիր արևմտահայերենից։ Հատված Հակոբ Պարոնյանի ,,Մեծապատիվ մուրացկաններից,,;

Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Հազար ութ հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշում՝ քանիսին, սեպտեմբերի երեսունմեկին, — ներեցեք, երեսունին պետք է ասեի, քանի որ սեպտեմբերն ունի միայն երեսուն օր, — երկար և ընդարձակ թիկնոցի մեջ փաթաթված մի միջահասակ ու գիրուկ մարդ, ով Տրապիզոնի շոգենավից էր իջել, Ղալաթիո նավամատույցի վրա կանգնած՝ իր սնդուկներն էր հանում նավակից։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի պարզությամբ սկսեցի։ Պատմությունս հետաքրքիր դարձնելու համար և դրանից մի քանի հարյուր օրինակ վաճառելու համար չասեցի, որ նույն օրը սաստիկ հով էր, որ տեղատարափ անձրև էր գալիս, որ խառը բազմությունը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակ էր վազում, որ ոստիկանները մի աղջկա էին ձերբակալել և նման այլ խոսքեր, որոնցով վիպասանները միշտ սկսում են իրենց վեպերը։ Ես էլ կարող էի ասել այս ամենը, բայց չասեցի, որովհետև այդ օրը ո՛չ հով էր, ո՛չ անձրև էր գալիս, ո՛չ խառը բազմություն կար և ո՛չ էլ ձերբակալված մի աղջիկ։

Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։

Այսպես, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որը ժամանակակից դեպք է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Այս ճամփորդն ունի երկու խոշոր և սև աչքեր, երկու սև և երկար հոնքեր, երկու մեծ ականջներ և երկու քիթ․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթ, չնայած կարող էր երկու քթի տեղ ծառայել․ դրա մեծությունն ինձ շփոթեցրեց։ Այնպիսի նայվածք ուներ, որին եթե Հ․ Վարդովյանն իր աչքով տեսներ, կհարցներ այդ մարդուն․

-Ամսական որքան գումար կուզես թատրոնումս ապուշի դեր կատարելու համար։

Հայոց լեզու | 12․09․2023

1․ Երկհնչյուններ

  • Գրի՛ր հայերենի երկհնչյունները։

Հայերենի երկհնչյուններն են՝ ույ, այ, յա, յու, էյ, յե, յի, ոյ, յո։

  • Գրիր 10 բառ, որտեղ կա երկհնչյունի հնչյունափոխություն։

Ձյուն-ձյան (յու-ն դարձել է յա)

Սյուն-սյան (յու-ն դարձել է յա)

Լույս-լուսավոր (ույ-ն դարձել է ու)

Հույս-հուսալի (ույ-ն դարձել է ու)

Կառույց-կառուցել (ույ-ն դարձել է ու)

Հոգի-հոգեվիճակ (ի-ն դարձել է ե)

Գերի-գերեվարել (ի-ն դարձել է ե)

Ուղի-ուղեվճար (ի-ն դարձել է ե)

Տարի-տարեդարձ (ի-ն դարձել է ե)

Գինի-գինեվաճառ (ի-ն դարձել է ե)

2․ Գրի՛ր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել․

ջուր-ջրծաղիկ (ու-ն դարձել է գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ն դարձել է ու)
հին-հնամենի (ի-ն դարձել է գաղտնավանկի ը)
բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է)
պատիժ-պատժել (ի-ն սղվել է)
ողջույն-ողջունել (ույ-ն դարձել է ու)
աշխույժ-աշխուժություն (ույ-ն դարձել է ու)
մատյան-մատենագիր (յա-ն դարձել է ե)
պարտեզ-պարտիզան (ե-ն դարձել է ի)
գլուխ-գլխավոր (ու-ն դարձել է գաղտնավանկի ը)
էշ-իշամեղու (է-ն դարձել է ի)

3․ Հնչյուններ

Հայերենն ունի 39 տառ և 36 հնչյուն։

4․ Լեզվի հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն։

5․ Գտի՛ր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնի՛ր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր – լույս (ույ-ն դարձել է ու)
բուրաստան – բույր (ույ-ն դարձել է ու)
բուսական – բույս (ույ-ն դարձել է ու)
մատուցել – մատույց (ույ-ն դարձել է ու)
զգուշություն – զգույշ (ույ-ն դարձել է ու)
հուսալից – հույս (ույ-ն դարձել է ու)
թունավոր – թույն (ույ-ն դարձել է ու)
գունեղ – գույն (ույ-ն դարձել է ու)
կապտություն – կապույտ (ույ-ն սղվել է)
սառցարան – սառույց (ույ-ն սղվել է)
համբուրել – համբույր (ույ-ն դարձել է ու)
ողջունել – ողջույն (ույ-ն դարձել է ու)
կուտակել – կույտ (ույ-ն դարձել է ու)
կառուցում – կառույց (ույ-ն դարձել է ու)
զեկուցում – զեկույց (ույ-ն դարձել է ու)
անասնաբուծություն – անասուն (ու-ն սղվել է), բույծ (ույ-ն դարձել է ու)

6․ Գրի՛ր՝ տրված բառերում ինչպիսի հնչյունափոխություն կա։
բազմաձև, գազալցակայան, թուլամիտ, զեկուցագիր, զգուշություն, անզգուշաբար, իգական, ըմպանակ, իշայծյամ, տիրադավ

Բազմաձև — բազում (ու-ն սղվել է), գազալցակայան — լիցք (ի-ն դարձել է ը), թուլամիտ — թույլ (ույ-ն դարձել է ու), զեկուցագիր — զեկույց (ույ-ն դարձել է ու), զգուշություն — զգույշ (ույ-ն դարձել է ու), անզգուշաբար — զգույշ (ույ-ն դարձել է ու), իգական — էգ (է-ն դարձել է ի), ըմպանակ — ումպ (ու-ն դարձել է ը), իշայծյամ — էշ (է-ն դարձել է ի), տիրադավ — տեր (ե-ն դարձել է ի)։

7․ Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել — համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

8․ Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

9․ Կարդա ածանցները և շարքերը շարունակիր մեկական բառով։

Գիտակ, բրածո, դռնապան, երջանկություն, խաղաղություն, բրդե, սառցե, բանավոր, բանվոր, ճուտիկ, խոսելիք, մռնչյուն, Հայաստան, պարսկուհի։