Ոգեշնչող խոսքեր կյանքի մասին

• “There are three ways to ultimate success: The first way is to be kind. The second way is to be kind. The third way is to be kind.” —Mister Rogers

-Վերջնական հաջողության հասնելու համար կա երեք ճանապարհ. առաջին ճանապարհը բարի լինելն է, երկրորդ ճանապարհը բարի լինելն է, երրորդը՝ բարի լինելը։

• “Success is peace of mind, which is a direct result of self-satisfaction in knowing you made the effort to become the best of which you are capable.” —John Wooden

-Հաջողությունը հոգեկան հանգստություն է, որն ինքնաբավարարվածության արդյունք է, երբ իմանում եք, որ դուք ջանքեր եք գործադրել, որպեսզի դառնաք լավագույնը։

• “I never dreamed about success. I worked for it.” —Estée Lauder

-Ես երբեք չեմ երազել հաջողության մասին։ Ես աշխատել եմ դրա համար։

• “Success is getting what you want, happiness is wanting what you get.” ―W. P. Kinsella

-Հաջողությունն այն է, ինչն ուզում ես ստանաս։ Իսկ երջանկությունն այն է, ինչ ստանում ես։

• “The pessimist sees difficulty in every opportunity. The optimist sees opportunity in every difficulty.” — Winston Churchill

-Վատատեսն ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում։ Լավատեսն ամեն դժվարության մեջ հնարավորություն է տեսնում։

• “Don’t let yesterday take up too much of today.” — Will Rogers

-Մի՛ թողեք, որ երեկվա օրը ձեզնից շատ բան խլի այսօր։

• “You learn more from failure than from success. Don’t let it stop you. Failure builds character.” — Unknown

-Ձախողումից էլ ավելին ես սովորում, քան հաջողությունից։ Մի՛ թողեք, որ այն ձեզ կանգնեցնի։ Անհաջողությունը բնավորություն է ստեղծում։

• “If you are working on something that you really care about, you don’t have to be pushed. The vision pulls you.” — Steve Jobs

-Եթե աշխատում ես մի բանի վրա, որի համար իսկապես անհանգստանում ես, ապա քեզ դրդել պետք չէ։ Տեսիլքն է ձգում քեզ։

• “Experience is a hard teacher because she gives the test first, the lesson afterwards.” ―Vernon Sanders Law

-Փորձը դժվար ուսուցիչ է, որովհետև սկզբում քեզ թեստ է տալիս, իսկ հետո դասը։

Դանիել Վարուժան

Համացանցից դուրս գրեքք Դանիել Վարուժանի կենսագրության այն մասերը, որոնք կարևորում եք։

Դանիել Վարուժանը ավարտել է Վենետիկի Մխիթարյան վարժարանը: Նա 1905-ին գնում է Բելգիա և սովորում Գենտի համալսարանում, այնուհետև 1909-ին վերադառնալով ծննդավայր, զբաղվում է ուսուցչությամբ: Նա մահանում է 1915-ին` Մեծ եղեռնի ժամանակ, երբ թուրքերը դաժանաբար սպանում են նրան։ Նա գրել է բանաստեղծությունների չորս ժողովածուներ՝ <<Սարսուռներ>>, <<Ցեղին սիրտը>>, <<Հեթանոս երգեր>>, <<Հացին երգը>>։ Վերջինս հրապարակվել է հետմահու։

Կարդացեք ,,Ձոն,, բանաստեղծությունը․

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Շտեմարանից ընտրեք Դանիել Վարուժանի ,, Հարճը,, պոեմին,, և ,,Ձոն,, բանաստեղծությանը վերաբերող հարցերը և փորձեք պատասխանել։

4․ Ընդ եղեգան փող լույս ելաներ

3․ ա-2, բ-4, գ-1, դ-3

4․ սի՛րտս

3․ բո՛ց

2․ Եղեգնյա գրչով երգեցի հարսեր

4․ Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր

3․ Խղճմտանքի ձայներ

2․ Սյունյաց Բակուր իշխանը, վախենալով Տիրան արքայից, դժկամությամբ է իր հարկի տակ ընդունում Տրդատ Բագրատունուն։

4․ Հարճը։ Դանիել Վարուժան