Կարել Չապեկ։ Առակներ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր մտածում են, որ ամեն բան կյանքում կախված է իրենցից և միայն իրենց միջոցով կարող է լուծվել խնդիրը։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Ավելի կարևոր է որակը, քան քանակը։

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Առակն այն մասին էր, որ երբ շատերը մի բանի հիմք են հանդիսանում, սկսում են իրենց գերագնահատել՝ կարծելով, թե բոլորն իրենց երախտապարտ պետք է լինեն։

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Աղվեսը կենդանի արարածներին բաժանում է այսպիսի խմբերի՝ կարծելով, թե բոլորն են համամիտ նրա հետ և բոլորի աչքերով է այդպես։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Առակը մարդկանց երկու խավերի մասին էր՝ ծառաները և տերերը։ Առաջին խավի մարդիկ չաշխատելով վայելում են ամեն բան, իսկ երկրորդ խավի մարդիկ անդադար աշխատում են։

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։՛

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Ամեն մարդ ճշմարտությունը համարում է այն, ինչն իր շահերից է բխում, ինչպես ինքն է ուզում։

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։