Հայոց լեզու | 28․09․2023

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ անջատման անուղղակի խնդիր կա:

Երկրորդ նախադասությունում կա անջատման անուղղակի խնդիր։

1) Ցավից տաքացած՝ էլ բան չեն հարցնում, Թռչում են` ասես ահից հալածված: Պատճառի պարագա

2) Փոքրահասակներից մի քանիսը, որոնք սովորում էին դպրոցում, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից: Միջոցի անուղղակի խնդիր, անջատման անուղղակի խնդիր

3) Քույր ու եղբայր պատուհանից նայում էին հարևան աղյուսե տան խուլ պարապությանը։ Տեղի պարագա, ուղիղ խնդիր

4) Վանքի պարիսպներից դուրս կառուցված այդ շինությունը ճանապարհորդների օթևան էր: Տեղի պարագա

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ հանգման անուղղակի խնդիր կա:

Չորրորդ նախադասությունում կա հանգման անուղղակի խնդիր։

1) Մի սարսուռ էր անցնում նրա մարմնով, երբ մտածում էր հարազատների կողմից ստեղծված,
խոչընդոտների մասին։ Տեղի պարագա, վերաբերության անուղղակի խնդիր

2) Այդ առեղծվածային դեպքերից մի քանի օր շարունակ լարված իրավիճակ էր ստեղծվել ողջ
քաղաքում։ Պատճառի պարագա, տեղի պարագա

3) Նրան մեծ պատիվներով ու շուքով ընդունեցին Աշոտ արքայազնի հոր՝ Գագիկի նստավայրում: Միջոցի անուղղակի խնդիր

4) Այդ մարդը, որ հակված էր բյուզանդական կայսեր հետ բարեկամական դաշինք կնքելուն, հիմա
խորը տարակուսանքի մեջ էր:
Հանգման անուղղակի խնդիր

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ է ընդգծվածը միջոցի անուղղակի խնդիր:

Երրորդ նախադասությունում կա միջոցի անուղղակի խնդիր։

1) Ես եկել եմ այն վերջնական եզրակացության, որ մարդիկ հիանում են իրենց չունեցած
հատկություններով: Ներգործող անուղղակի խնդիր

2) Բոլոր երկրներում մարդիկ սիրով են դիմավորում Նոր տարվա գալուստը: Ձևի պարագա

3) Մշո դաշտը պատված էր թանձր մառախուղով: Միջոցի անուղղակի խնդիր

4) Վազում է Քրիստինեն պարտեզի կածաններով, ինչպես եղնիկն անտառում: Տեղի պարագա

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ է ընդգծվածը միջոցի անուղղակի խնդիր:

Երրորդ նախադասությունում կա միջոցի անուղղակի խնդիր։

Թուխ, մաքուր մազերով, բարձր ճակատով բարձրահասակ մի տղամարդ էր Լևոնը: Որոշիչ
Ճապոնացիները հնուց ի վեր Նոր տարին դիմավորում են մեծ շուքով: Ձևի պարագա

Չինացիները Նոր տարվա սեղանը զարդարում են կարճ կտրած նարգիզներով: Միջոցի անուղղակի խնդիր

Ես մտա գրքերի աշխարհը նույն թափով ն կրքով, ինչ թափով ն կրքով Լևոնը մտել էր գործարար:
աշխարհ: Ձևի պարագա

Նախադասության ի՞նչ անդամներ են ընդգծված բառերը։
Ո՞ր նախադասության մեջ դանդաղ-ը գործածված չէ որպես պարագա:

Չորրորդ նախադասությունում դանդաղ-ը գործածված է որպես որոշիչ։

Դանդաղ թերթում եմ գրքի էջերը ու էջերի արանքում գտնում սուսամբարի չորացած մի ծաղիկ: Ձևի պարագա, ուղիղ խնդիր, տեղի պարագա, ուղիղ խնդիր
Նա քայլում էր դանդաղ, կորացած, հուսահատ մարդու քայլվածքով: Ձևի պարագա

Ծիլերը դանդաղ բարձրանում են ջերմացած հողից։ Ձևի պարագա, տեղի պարագա

Դանդաղ քայլերով անցավ միջանցքով ու վերջապես բախեց դուռը: Որոշիչ, տեղի պարագա, ուղիղ խնդիր

Նախադասության ի՞նչ անդամներ են ընդգծված բառերը։
Ո՞ր նախադասության մեջ ընդգծվածը ժամանակի պարագա չէ:

Երկրորդ նախադասությունում ընդգծված բառը տեղի պարագա է։

Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ։ Ժամանակի պարագա
Մինչն
 չառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էր փոքրիկ տափարակով: Տեղի պարագա
Ամպամած այդ օրից հետո էլ չեմ բարձրացել բրուտների ճանապարհով: Ժամանակի պարագա
Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ժամանակի պարագա

Նախադասության ի՞նչ անդամներ են ընդգծված բառերը։
Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա:

Առաջին նախադասությունում տեղի պարագա չկա։

Անդոն երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ժամանակի պարագա, վերաբերության անուղղակի խնդիր
Գյուղից ներքև՝ մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում ու կորչում քարերի արանքում: Տեղի պարագա
Կուրծքը սպիտակ ջրածտերը թռչում են քարից քար, կրծքերը երերացնում, ծվծվում: Տեղի պարագա
Ձիերը ահ ու սարսափով կանգնում էին կիսաքանդ կամրջի առաջ` վախենալով նրանով անցնելուց: Ձևի պարագա, տեղի պարագա, միջոցի անուղղակի խնդիր

Թողնել մեկնաբանություն