Հայոց լեզու, գրականություն: 22. 11. 2019թ.

Փոխադրել գրաբարյան տեքստերը.

ա/Որ սերմանէ սերմն բարի՝ է որդի՛ մարդոյ: Եւ ագարակն աշխա՛րհս է: Սերմն բարի՝ նոքա են, որ որդիքն արքայութեան են. իսկ որոմնն որդիք չարին են: Եւ թշնամին որ վարեաց զայն՝ սատանայ է՛: Եւ հունձքն կատարա՛ծ աշխարհիս է, եւ հնձաւղքն՝ հրեշտա՛կք են: Որպէս ժողովի որոմնն՝ եւ ի հուր այրի, ա՛յնպէս եղիցի ի կատարածի աշխարհիս: Առաքեսցէ որդի մարդոյ զհրեշտակս իւր, եւ ժողովեսցեն յարքայութիւնէ նորա զամենայն գայթագղութիւնս՝ եւ զայնոսիկ ոյք գործե՛ն զանաւրէնութիւն:  Եւ արկցեն զնոսա ի հնոց հրո՛յ. ա՛նդ եղիցի լալ՝ եւ կրճել ատամանց: Յայնժամ արդարքն ծագեսցին իբրեւ զարեգակն յարքայութեան երկնից: Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ՛:

Բարի սերմ էր ցանել այդ մարդու որդին: Իսկ ագարակը աշխարհն է: Բարի սերմը՝ նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ մոլախոտը չարը: Եվ թշնամին, որ վարվեց այդպես՝ սատանա է: Հունձքը, որը կատարվում է՝ աշխարհն է, իսկ հնձողները՝ հրեշտակները: Ինչպես հավաքվում է մոլախոտը և այրվում կրակներում, այդպես էլ լինում է աշխարհում: Մարդու որդին առաքում է հրեշտակներ և հավաքում է նրա արքայությանը գայթակղող գործերը ևանիրավությունը: Եվ կգցեն նրան կրակի բոցի մեջ և կլսվի նրանց լացը ու ատամների կրճտոտը: Այդ ժամանակ արդարները կծագեն ինչպես երկնի արքայության արևը: Ով ունի լսելու ականջ, նա կլսի: 

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ # 6

1.Անտառի բացատում կա մի քառակուսաձև լճակ, որի ափերին աճում են
անտառի ամենահին 4 հսկա ծառերը: Ժամանակի ընթացքում անհրաժեշտություն
էր առաջացել մեծացնել լճակի մակերեսը 2 անգամ՝ պահպանելով նրա
քառակուսի ձևը: Ինչպես կարելի է ընդլայնել լճակի մակերեսը, որ ծառերը մնան անվնաս և ինչպես նախկինում՝ աճեն լճակի ափերին:

2. Հինգ հողափորներ 5 ժամում փորում են 5մ ջրանցք:
Որքան հողափորներ են հարկավոր, 100 ժամում 100մ ջրանցք փորելու համար:

5

3. Հնարավոր է արդյոք տապակել 3 կոտլետները 3 րոպեում, եթե յուրաքանչյու կողմը տապակելու համար անհրաժեշտ է 1 րոպե, իսկ թավայի մեջ տեղավորվում է
ընդամենը 2 կոտլետ:

Սկզբում տապակում ենք երկու կոտլետների մի կողմը: Այդ ամենը մեկ րոպեում: Հետո շրջում ենք հակառակ կողը: Այդ ամենը ևս մեկ րոպեում: 

4. Երկնիշ թվի առաջին թվանշանը երկրորդից 2 անգամ ավելին է: Եթե այդ թվին ավելացնենք նրա առջին թվանշանի քառակուսին, կստացվի մի ամբողջ թվի քառակուսի: Գտնել երկնիշ թիվը:

5.Կաթով լիքը բիդոնի զնագվածը 32կգ է, իսկ առանց կաթի՝ 2կգ: Որքա՞ն կլինի բիդոնի զնգվածը, եթե այն կաթով լցված լինի կիսով չափ:

17

6. Գտնել օրինաչափությունը.
2, 5, 10, 17, 26, 37, 50, 65, 82, 101

Ավելացնում ենք պարզ թվերը: 

Ձկնորսական սեզոն: Ռոբերտ Շեքլի

  1. Կարդալ պատմվածքը: Անհասկանալի բառերը բառարանի միջոցով բացատրել:

անջճռական — 

օթոց — բազմոց

մատույցներ — ծայրամաս

ոճռագործներ — չարագործ

2. Հիմնավորված պատասխանել՝ դո՞ւր եկավ պատմվածքը, թե՞ ոչ:

Այս պատմվածքը փոքր ինչ անհասկանալի էր, բայց նաև հետաքրքիր: Շատ ծիծաղելի էր: Պատմվածքը ինձ դուր եկավ, որովհետև շատ հումորային էր: Կարծում եմ, որ ստեղծագործությունը կարելի էր նաև անվանել «տարօրինակ թաղամաս»: 

Ի՞նչ էր կատարվում այդ թաղամասում: Ի՞նչ հասկացաք:

Այդ թաղամասում անընդհատ առևանգումներ էին կատարվում: Բնակիչներին գողանում էին: Մեծահասակներին գողանում էին և չէին վերադարձնում, իսկ երեխաներին վերադարձնում էին: Ես այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ էր կատարվում այդտեղ, քանի որ փոքր ինչ անհասկանալի էր: 

Շարունակել կարդալ “Ձկնորսական սեզոն: Ռոբերտ Շեքլի”

Домашнее задание: 21. 11. 2019г.

Домашнее задание:    прочитать  страницы 4-5 рассказа “ Время всегда хорошее”, спросить, узнать у родителей, чем школа их времени отличалась от твоей сегодняшней школы. Правда ли, что «время тогда было другое»?
Записать это в блоге. 

Я задал вопросы маме. 

Как прошла твоя школьная жизнь?

Моя школьные годы прошли замечательно и незабываемо. 

Чем наша школьная жизнь отличается от вашей школьной жизни?

Есть много привычек, сохранившихся с древних времен, но в основном отличается тем, что сейчас медиа занимают большое место в вашей повестке дня. 

Какой ваш любимый школьный предмет?

Моя любимая предмет был родным языком. 

Հայոց լեզու, գրականություն: 21. 11. 2019թ.

Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը.

Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկածման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

2. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:

Բոլոր բայերը մեկ արմատ ունեն:

Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:

Բոլոր բայերն ունեն երկու արմատ: 

Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Սրանք առանձին-առանձին գրված բայեր են: 

3. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Ել խոնարհում

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Ալ խոնարհում

4.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Ընկերանալ, թանձրանալ, խորանալ: 

Բ. Վախ, կամ, մոտ:

Վախենալ, կամենալ, մոտենալ: 

Գ. Հաս, անց, հագ:

Հասնել, անցնել, հագնել: 

Դ-. Թիռ, սառ, կիպ:

Թռնել, սառել, կպնել:

 

Լրացուցիչ կրթություն

,,Գրաբար,, նախագիծ։

Փոխադրեք և քննարկեք գրաբարյան հետևյալ հատվածը.

ա/ Նմանեցաւ արքայութիւնն երկնից՝ առն, որ սերմանիցէ սե՛րմն բարի յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան, եկն թշնամի նորա. եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն՝ եւ գնա՛ց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցա՛ւ եւ որոմն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. Տէ՛ր՝ ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ՝ ուստի՞ ունիցի զորոմն:  Եւ նա ասէ ցնոսա. Ա՛յր թշնամի արար զայն: Ասեն ցնա ծառայքն. Կամի՞ս՝ զի երթիցուք քաղեսցուք զայն ի բաց: Եւ նա ասէ ցնոսա. Մի՛. գուցէ՛ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեա՛նն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո՛յլ տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոց ասացի՛ց ցհնձաւղսն. Քաղեցէ՛ք նախ զորոմնդ, եւ կապեցէ՛ք զայդ խրձունս առ ի յայրել. եւ զցորեանն ժողովեցէ՛ք ի շտեմարանս իմ։

Երկնի արքայությունը նմանվեց մարդուն, որ բարի սերմ էր ցանում իր ագարակում: Երբ որ մարդը քնեց, եկավ նրա թշնամին, այդ բարի սերմի վրա մոլախոտ ցանեց և գնաց: Երբ խոտը բուսնեց և պտուղ տվեց, այդ ժամանակ երևաց նաև մոլախոտը: Մոտեցան ծառաները տան տիրոջը և ասում են. 

-Տեր, չէ որ դեւ բարի սերմ էիր ցանել, ինչու՞ է մոլախոտ աճել: Որտեղի՞ց է այդ մոլախոտը: — Տան տերն ասաց ծառաներին. 

-Դա թշնամին է արել: — Ծառաներն ասեցին տան տիրոջը. 

-Ուզու՞մ ես քաղենք մոլախոտը: — Եվ նա ասաց նրանց. 

-Մի արե՜ք, գուցե մոլախոտերը քաղելու ժամանակ, ցորենը նրա հետ քաղեք: Թույլ տվեք նրանց միասին աճել, մինչ հնձելը: Եվ հնձելու ժամանակ կասենք հնձողներին, որ նախ քաղեն մոլախոտերը, և հավաքեն այրելու համար, իսկ ցորենը հավաքեն և տանեն իմ շտեմարան: 

Հայոց լեզու, գրականություն: 20. 11. 2019թ.

  1. Ընթերցել շարադրությունները:
  2. Ընթերցել հատվածը: Նկարագրել աշնանային որևէ պատկեր՝ օգտագործելով պատկերավորման միջոցներ:

Աշունը շուտով կավարտվի, բայց դեռ աշնան ներկայությունը զգացվում է: Արևի ներքո քամին գույնզգույն տերևները ծառից ցած է գցում, իսկ մարդիկ զբոսնում են այդ հրաշքի կողքով: 

Օդը սառն է, բայց շատ պարզ: Նայելով երկնքին ենք տեսնում ենք սառը արևը: Արդեն օրերը կարճանում են, դրա հետ մեկտեղ նաև ցրտում: 

Ամեն առավոտ արդեն զգացվում է ձմռան շունչը: Շուտով կերևա սպիտակ քաղաքը: 

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

3. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևացնել: 

Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել: 

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչանալ, նմանվել, ամբողջանալ: 

Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Կրկնել, արագանալ, դանդաղանալ, հաճախել: 

Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Տըզզալ, թրըխկալ: 

Լրացուցիչ կրթություն

Գրել այսօրվա ընթացքում կատարված, տեսած, լսած 10 բան, որ ձեզ հիացրել, ուրախացրել, ջերմացրել է: Կարող է լինել բնության երևույթ, խոսք, արարք, զգացողություն, և այլն:

1) Այսօր առավոտյան եղանակը շատ հետաքրքիր էր: Այն շատ գեղեցիկ էր: Ես արդեն զգում եմ ձմռան շունչը: 

2) Ինձ շատ ուրախացրեց այն, որ շուտով Ամանոր է: 

3) Շուտով դեկտեմբերը կգա: Ես մեծ ուրախությամբ եմ սպասում մայրիկիս ծննդյան օրվան, քանի որ ես նրա համար անակնկալ եմ պատրաստել: 

4) Երգի դասաժամին մենք սովորեցինք Հայաստանի մասին մի երգ: Ինձ շատ դուր եկավ այդ երգը, իսկ տրամադրությունս ավելի բարձրացավ: 

5) Ես այսօր ոչ մի պարապմունք չունեմ: Այսօր իմ ազատ օրն է: 

6) Այսօր ես շատ քիչ տնային ունեմ: 

7) Այսօր ընդհանուր պարապմունքը ավելի հետաքրքիր անցավ: 

8) Ես անհամբեր հաշվում եմ օրերը, թե երբ է սպիտակելու քաղաքը: 

Հայոց լեզու, գրականություն: 19. 11. 2019թ.

1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկհերսոտընչաքաղց, ընթացիկսրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրումդյուրաթեքդյուցազնականդյուրաբեկճկունաղքատհերոսական: 

2. Տրված հատվածից դուրս գրիր բառերը և դրանք վերլուծիր ըստ խոսքի մասերի:

Օրան  ավանը  հայտնի  է  հատկապես  Մարտին  ապոր  խնձորի  այգով:  Խնամքով մշակված  այգին  խնձոր  է  մատակարարում  ամբողջ  շրջանին:  Մարտին  ապերն  ինքն  է  վաղ  տարիքում  տնկել  այդ  խնձորենիները:  Նա  քաջ  գիտի  յուրաքանչյուր  ծառի  կենսագրությունը:  Եվ  անգամ  քամու  կոտրած  ճյուղը  Մարտին  ապորը  ծանր  վիշտ  է  պատճառում:

Խնձորի — եզակի, թանձրացական, սեռական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Այգով — եզակի, թանձրացական, գործիական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Շրջանին — եզակի, թանձրացական, տրական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Խնձորենիները — հոգնակի, թանձրացական, հայցական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Ծառի — եզակի, թանձրացական, տրական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Կենսագրություն — եզակի, վերացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Քամու — եզակի, վերացական, սեռական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Ճյուղը — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

3. Ընտրիր որևէ հատված և բառերը վերլուծիր ըստ խոսքի մասերի:

ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ

Բացվում են գարնան
Օրերը պայծառ.
Կգա՞ս, իմ ընկե՛ր,
Գընանք դեպի սար,

Գընանք դեպ այնտեղ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև

Փըթթում են գարնան
Ծաղկունքը վառ-վառ.
Վե՛ր կաց, վե՜ր, ընկե՛ր,

Ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժըպտում են նըրանք ու բուրում այնտեղ…

Կանչում են գարնան
Հավքերն անհամար.

Գընա՛նք, իմ ընկե՛ր,
Թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև…

Գարնան — եզակի, վերացական, սեռական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Օրերը — հոգնակի, վերացական, հայցական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Ընկեր — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, անձ, անորոշ

Սար — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Երկինք — եզակի, վերացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Արև — եզակի, վերացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Ծաղկունքը — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Ցեղ — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Ծաղիկ — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

 

Լրացուցիչ կրթություն

Գրիր շարադրություն՝ ներառելով հետևյալը.

  • այն, ինչ կարող է ինձ ուրախացնել

Ես ուրախ եմ, երբ ընկերներիս հետ եմ: Ուրախ եմ, երբ ինձ նվերներ են տալիս: Բայց ամենից շատ ինձ կարող է ուրախացնել իմ ընտանիքը: Երբ ես ընտանիքիս կողքին եմ, ես ինձ շատ ուրախ, ազատ և անկաշկանդ եմ զգում: Այդ ուրախությունը ես նույնիսկ չեմ կարող նկարագրել: 

  • այն, ինչ կարող է ինձ տխրեցնել

Կտխրեմ, երբ ցածր գնահաատկան ստանամ: Նաև կտխրեմ, երբ ընկերուհիներս դասի չգան: Բայց ամենից շատ ես տխրում եմ այն ժամանակ, երբ մայրիկս վրաս բարկանում է: Ես ինձ դրանից շատ վատ եմ զգում: 

  • այն, ինչ կարող է բարկացնել

Ես չեմ կարող ասել, թե ինչից կարող եմ բարկանալ: Ինձ թվում է, որ ամենից շատ կբարկանամ, երբ չհասցնեմ դասերս կատարեմ: 

  • այն, ինչ կարող է ինձ հուսահատեցնել

Ես կարող եմ հուսահատվել, երբ դասերս այնքան շատ լինեն, որ չկարողանամ կատարել մինչև վերջ: Այդ ժամանակ ես ինքս ինձնից կհիասթափվեմ: Ես չեմ հիշում, թե էլ ինչերից եմ հուսահատվել: 

  • այն, ինչ կարող է …

Այն, ինչ կարող է ինձ երջանկացնել, իմ երազանքներն են: Ես շատ երազանքներ ունեմ: Բայց, երբ կատարվեն իմ բոլոր երազանքները, ես երջանկությունից բարձր կգոռամ: Երեք տարի առաջ, Ամանորին ես Ձմեռ պապիկից զգեստեր էի ուզել: Բայց Ամանորին, երբ բացեցի նվերի տուփը, մի պլանշետ էր դրված: Դեռ նվերը չբացած, ես երջանկությունից լաց էի լինում: Այդ օրը ես երբեք չեմ մոռանա: 

Լսողական վերլուծիչ

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները: