Հայոց լեզու | Դպրոցի դերը մեր կյանքում | 30.09.2021

Բնականաբար, երեխաների մեծ մասը այն կարծիքին է, որ դպրոց գնալն ուղղակի ժամանակի կորուստ է, նրանց հետաքրքիր չէ մաթեմատիկան, ռուսաց լեզու, պատմությունը և այլն: Ես կարծում եմ, որ սովորողը պարտավոր չէ գերազանց յուրացնել յուրաքանչյուր առարկան, քանի որ նրան դուր չի գալիս ու նա գիտի, թե իրեն ինչ է պետք: Միանշանակ, դպրոց գնալն անիմաստ չէ, այդքան տարի մենք անիմաստ չենք ծախսում: Ուղղակի պետք չէ սովորողին այդքան ծանրաբեռնել դասերով՝ տալ շատ տնային աշխատանքներ, լրացուցիչ տարբեր նախագծեր: Կարծում եմ՝ ոչ բոլոր սովորողներին են դրանք հետաքրքիր:

Ես կարծում եմ, որ սովորողին դասերը ավելի կհետաքրքիր այն դեպքում, երբ նա սովորի լավ միջավայրում, նրան չստիպեն դաս անել: Ըստ իս՝ ոււսման գործում մեծ դեր ունի նաև ուսուցիչը: Այսինքն, եթե նա իր գործը հաճույքով չկատարի, չսիրի երեխաներին, երբեք չի կարող ճիշտ կրթել նրանց: Սովորողը ևս պետք է գնահատի ուսուցչին, նրա աշխատանքը, սիրի տվյալ առարկայի դասավանդողին և այլն:

Ոմանք կիթություն չեն ստանում, բայց ունենում են մեծ հաջողություններ իրենց նախըտրած ոլորտում: Սովորողն ինքն է որոշում, թե ինչ է իրեն պետք: Եթե նա չի սիրում այդ առարկան, ուրեմն այն իրեն պետք չէ, նա իրեն չի գտնում այդ շրջանում: Սակայն, հնարավոր է սովորողը ժամանակի ընթացքում մտափոխվի ու որոշի, որ պետք է սկսի լավ սովորել տվյալ առարկան ու դա նրա մոտ անպայման կստացվի, քանի որ նա ձգտում է ու աշխատում է սիրով:

Մեզ հայտնի են շատ գրողներ, որոնք կրթություն չեն ստացել, սակայն սիրված են ու ճանաչված հասարակության կողմից: Դպրոցն այստեղ ոչ մի դեր չունի, քանի որ դա իր միջից է ստեղծվել, նա հասկացել է, որ իրեն դուր է գալիս ստեղծագործելը, մտքերն ազատ շարադրելը:

Ես կարծում եմ, որ դպրոց գնալը անիմաստ չէ, սակայն պետք չէ այդքան ծանրաբեռնել սովորողին, որպեսզի նա էլ հաճույք ստանա իր սովորածից:

Թողնել մեկնաբանություն