Հնդեվրոպական լեզվաընտանիք | 15.09.2021

  1. Գտնել համացանցից հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին տեղեկատվություն։

Այս լեզվաընտանիքը աշխարհում ամենատարածվածն է: Այն կրում է 2,5 միլիարդ մարդ: Հնդեվրոպական լեզվաընտանիքը տարածված է Եվրոպայի մեծ մասում, Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի և Ավստրալիայի տարածքներում: Այս լեզվաընտանիքի լեզուները 12 ճյուղի են բաժանվում: Օրինակ՝ հնդկական ճյուղը, իրանական ճյուղը, սլավոնական լեզուները, կելտանական, ռոմանական ճյուղերը: Այս լեզվաընտանիքով խոսողներին անվանում են հնդեվրոպացիներ:

3.Գտնել հայերենի տեղը այդ ընտանիքում։

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է համարվում: Այն բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, միջին հայերեն, ժամանակակից հայերեն: Ժամանակակից հայերենն ունի երկու ճյուղ՝ արևելահայերեն ու արևմտահայերեն: Գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է: Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ:

  1. Գտնել բառեր այդ ընտանիքի տարբեր ճյուղերում, որոնք ակնհայտորեն նույն նախալեզվից են առաջացել։

մամ — мать — mother — mère
Water — вода

Թողնել մեկնաբանություն