10.09.2021 | Գրաբարյան հատվածների փոխադրություն

  1. Փոխադրել հատվածը.

Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…:
(Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց )

Թեպետ և մենք փոքր ազգ ենք, թվով շատ սահմանափակ, ու զորությանբ տկար և շատ անգամներ օտար թագավորների կողմից նվաճված, սակայն մեր աշխարհում շատ քաջ գործեր կան արված, ու արժանի գրողի հիշատակին:

Բառարան

ածու-մարգ. այստեղ` փոխաբերաբար` ազգ, ժողովուրդ
յոլով- շատ, բազում

2. Ծնունդն Վահագնի

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի

Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Իսկ բոցով վազում էր շեկ պատանին:

Գլխին հուր մազեր ուներ,
Բոց մորուք ուներ նա,
Եվ աչքերն էին նրա զույգ արեգակ։

3. Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Այլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն.
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

Քեզ եմ ասում, արի ու քաջ Արտաշես:
Որ հաղթեցիր Ալանների քաջ ազգին,
Արի՜, հավատա իմ՝ Ալանների աչագեղո դստեր խոսքին,
Տուր այդ պատանուն,
Դրա պատճառով քեն մի պահիր դյուցազունների հետ,
Այլ դյուցազունների զարմից տար ու սպանիր,
Կամ ծառայեցրու ստրուկների կարգում,
Հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատիր:

4. Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկեօղ շիկափոկ պարանն
Եւ անցեալ որպես զարծուի սրաթեւ ընդ գետն
Եւ ձգեալ զոսկեօղ շիկափոկ պարանն՝
Ընկեց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

Արի արքա Արտաշեսը հեծեց սև ձին,
Հանելով ոսկեզօծ շեկ պարանը,
Գետն անցավ ինչպես արծիվը,
Ու ձգելով շեկ պարանը՝
Գցեց Ալանների օրիորդի մեջքին,
Ցավեցրեց օրիորդի փափուկ մեջքը,
Ու արագ հասցրեց իր բանակին:

Թողնել մեկնաբանություն