Այս ուսումնական տարվա իմ ծրագրերը

Սկսվել է նոր ուսումնական տարին: Ես արդեն 10-րդ դասարան եմ, հետևաբար շատ ծրագրեր պետք է ունենամ կապված այս ուսումնական տարվա հետ: Ասեմ, որ գլխավոր նպատակս գերազանց սովորելն է: Ես որոշել եմ, որ թերի աշխատանքներ չպետք է ունենամ: Նշեմ, որ 3-4 տարի է, ինչ սովորում եմ ֆրանսերեն լեզուն: Ես նպատակ ունեմ, որ պետք է ամրապնդեմ այն ու զարգացնեմ ֆրանսերեն խոսքս, քանի որ շատ եմ սիրում լեզուն: Ինչո՞ւ ոչ, նաև գերազանց սովորել անգլերենը, շարունակել հետաքրքրվել լեզվով, քանի որ այն շատ գեղեցիկ լեզու է ու գրեթե ամենուր պետք է մեզ: Կարծում եմ, որ ինձ մոտ կստացվի ու կհասնեմ նպատակիս: Որոշել եմ, որ պետք է սկսեմ ավելի շատ կարդալ, ավելի շատ հետաքրքրվել արտասահմանյան ու հայ գրականությամբ: Ուզում եմ, որ տարվա ընթացքում կարդացածս գրքերի քանակը ավելի շատանա՝ կրկնապատկվի: Ինքս կազմել եմ մի ցանկ, որտեղ գրի եմ առել այն գրքերը, որոնք ինձ համար շատ հետաքրքիր են ու ինձ ոգեշնչում են, որպեսզի ավելի շատ կարդամ: Յուրաքանչյուր սեբաստացի սիրում է ճամփորդել: Ես նույնպես. Սիրում եմ ճամփորդել, գնալ այնպիսի վայրեր, որոնք ինձ համար նոր բացահայտում են: Կփորձեմ այս ուսումնական տարվա ընթացքում ավելի շատ ճամփորդել, ավելի հաճախ մասնակցել գիշերակացով ճամփորդություններին:

Թողնել մեկնաբանություն