Հայոց լեզու, գրականություն: Սուրբ Զատիկ: Ապրիլի 22

  1. Կարդալ։
  2. Գրեք՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ էր ուզում ասել Հովհ. Թումանյանը։

Թումանյանն ուզում էի ասել, որ եթե մենք շատ լավ և բարձր տրամադրությամբ նշում ենք Քրիստոսի հարությունը, նա մեզ հետ չէ: Մենք առանց Քրիստոսի իր հարությունն ենք նշում: Այդ օրը երևում է, թե ով է աղքատ և ով հարուստ: Ով է ճոխ սեղան գցել և ով համեստ: 

Համաձա՞յն եք Հովհ. Թումանյանի ասելիքի հետ։

Ես չեմ կողմնորոշվում արդյոք Թումանյանը ճիշտ է, թե ոչ: Բայց ինձ թվում է, որ նա ճիշտ է:

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:

Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…

Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:

Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:

Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…

Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն…»

Կամ ինչպես մեր հներն էին երգում.

«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:

Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

Լրացուցիչ կրթություն

Գրեք շարադրություն՝ ,,Ինչպե»ս նշեցինք Սուրբ Հարության տոնը:

Մենք Սուրբ Հարությունը նշեցինք ամսի 20-ի երեկոյան: Մենք գնացել էինք հորաքրոջս տուն: Իսկ առավոտյան ես և մայրիկս գնացինք պատարագի: Այնտեղ ես շատ ծանոթ մարդկանց տեսա: Իսկ պատարագի վերջում մեզ բոլորիս բաժանեցին 2-ական ձվեր: Ես այդ ձվով կռվեցի եղբորս պես: Հետո երբ վերադարձանք մայրիկս պատրաստեց մեր Զատկական սեղանը: Մեր սեղանին կար՝ կանաչի, գունավոր ձվեր, ձուկ, կարմիր գինի, կարմիր հյութ, բրինձ, չորացրած լավաշներ և այլն: Մեր տան ամենաուժեղ ձուն ես վերցրեցի: Այդ ձվով ես երեք հոգու հաղթեցի: Բայց հետո այն ջարդվեց: Ես մայիիկիս օգնեցի այդ հարցում: Հետո մենք ընտանիքով գնացինք Էջմիածնի եկեղեցիներից մեկը, որպեսզի մոմ վառենք և աղոթենք: Այնտեղից հետո մենք  գնացինք տատիկի տուն, որտեղ էլ ևս մեկ անգամ նշեցինք Սուրբ Զատիկը: Այդ օրը ես երբեք չեմ մոռանա: Ես անհանբեր զանգում և շնորհավորում էի բոլորի Սուրբ Զատիկը, մաղթելով նրանց բարի օր: 

Շնորհավոր Սուրբ զատիկ: 

Միջազգային հաղորդակցության ուղիները

  1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

Եթե բեռնատարները չլինեին, չէր լինի երկրից երկիր իրերի տեղափոխումը: 

  1. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚:

Իմ կարծիքով ամենաարագ զարգացողը ավտոմեքենաներն են, քանի որ ես նկատել եմ, որ մեր քաղաքում ավտոմեքենաները շատ են: 

  1. Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Ջիբրալթարի նեղուց, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց:

Նարինջները։ Վ. Սարոյան

  1. Կարդալ պատմվածքը:
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Դյուժին — Որևէ բանի տասներկու հատը, վեց զույգը որպես ամբողջություն

  1. Դուր եկա՞վ պատմվածքը: Հիմնավորեք:

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր: Այն ինձ շատ դուր եկավ: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ: Ինձ միայն դուր չեկավ, որ հորեղբայրը և նրա կինը ապագային վատատեսությամբ էին նայում մտածելով մահանալու մասին: Հեղինակը շատ հետաքրքիր էր ձևակերպել իր մտքերը, հենց դրա համար էլ ինձ դուր եկավ: 

նրան ասված էր.

— Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,— կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:

Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

— Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,— ասաց հորեղբայր Ջեկը,— լսիր, Լյուկ…

Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.

— Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս: Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:

— Լյուկ,— ասաց հորեղբայրը,— կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:

— Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,— ասաց հորեղբայր Ջեկի կինը:— Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:

Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:

Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ–որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:

Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:

Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:

— Լա՛վ,— ասաց Ջեկը,— լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:

Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:

Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.

— Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:

Եվ նա լալիս ու լալիս էր:

Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:

Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:

Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:

— Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,— ասաց կինը,— գուցե իսկապես մի բան վաստակի:

Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:

— Անկյու՛նը տար նրան,— բղավեց կինը:— Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:

Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:

Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:

Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն–մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:

Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:

— Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,— ասաց նա,— երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:

— Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:

— Միանգամայն ճիշտ է,— ասաց Ջեկը:

Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:

Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես.այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:

Նրանք հասն Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին:

— Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:

Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:

— Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:

— Կժպտա՜մ,— ասաց Լյուկը:

Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:

Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:

Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:

Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:

Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի–մի նարինջ: Մաքրել կեղևը, ներծծել նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ: Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:

Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ–կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է…

Պարյուր Սևակի ուսումնական փաթեթը։ 18 ապրիլ

Պարյուր Սևակի կենսագրությունը

Պարյուր Սևակի ստեղծագործությունները

Պարյուր Սևակի պոեմները

Պարյուր Սևակի ժողովածուները

Մեծերը Պարյուր Սևակի մասին

Պարյուր Սևակի մտքերից

Հետաքրքիր դեպք Պարյուր Սևակի մասին

Հուշեր Պարյուր Սևակի դպրոցական տարիքից

Պարույր Սևակի տուն-թանգարանը

Պարյուր Սևակի անվան դպրոց

 

English. Homework. 18. 04. 2019y.

Ex. 2-b

Complete the sentences. 

Use the present countinuous form of the verbs. 

Come to our place next Saturday. We having a party.

2. Mum …….. my sister to London on Thursday. They leaving early in the morning.

3. ……… you going out tonight. No, I stayed at home.

4. My brother not coming on holiday with us this year. He worked inashop for six weeks.

5. I’ve got toothache, so I seed the dentist tomorrow.

Տրանսպորտ և կապ

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը շատ մեծ դեր ունի ժամանակակից տնտեսության համար, քանի որ տրանսպորտը օգնում է տեղափոխել ապրանքները տարբեր երկրներ և քաղաքներ: 

2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն: 

Բեռնաշրջանառություն — Հավասար է բեռերի քանակին

Ուղևորաշրջանաշություն — Հավասար է ուղևորների քանակին

ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Ավելի կարևոր են ավտոբուսները, ինքնաթիռները, ավտոմեքենաները և բեռնատարները: Նավերը կարևոր չեն քանի, որ Հայստանում ծովեր և օվկիանոսներ չկան: 

Ձնկորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրությունը մեզ հումք է տալիս, որից էլ տարբեր նյութեր ենք ստանում: 

  1. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը մարդուն փայտ և թուղթ է տալիս: 

  1. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Որսորդության պատճառով կենդանական աշխարհը փոքրանում է։ Անտառային տնտեսությունը մեզ փայտ է տալիս, բայց դրանով մենք ոչնչացնում ենք մեծ քանակով ծառեր, որոնք ապահովում են մեր թթվածինը։ 

Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք, 7-րդ դասարան, դաս 14

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։

Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից՝ Լեռնային Կիլիկիա կամ ըստ Ներսես  Լամբրոնացու՝  «Գահ Կիլիկիոյ» և Դաշտային Կիլիկիա։

Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը։ 12-րդ դարի ճանապարհորդ Բենիամին Տուդելցին գրում է, որ Կիպրոսից չորս օրում Կոռիկոս են հասնում, որ Հայաստան կոչվող երկրի սկիզբն է։

Կիլիկիա մտնող ճանապարհներն անցնում էին բերդերով վերահսկվող կիրճերով, որոնցից կարևորագույններն էին Դրունք Կիլիկիո և Դրուն Ասորվոցկամ Դրունք Անտիոքայ կիրճերը։

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Ռուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնադրումը Կիլիկիայում արդյունք էր Կիլիկիայում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով։ 1079 թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր Գագիկ Բ-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենը, ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա (1080-1095)։ Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն (1095-1100)։ Նա սելջուկ-թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թվականին հիմնովին վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը։ 1098-1099 թվականներին Կիլիկիայի իշխանը օգնել էր խաչակիր ասպետներին՝ Եդեսիայի, Անտիոքի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար մեծարվեց «դքսի» և «մարկիզի» բարձրաստիճան տիտղոսներով։ Կոստանդին Ա-ն դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին, փոխօգնության դաշինք կնքեց նրա հետ։ Ռուբեն Ա-ի և Կոստանդին Ա-ի աճյուններն ամփոփված են Կաստալոնի վանքում։

1100 թվականին իշխանությունը ժառանգում է Կոստանդինի որդի Թորոս Ա-ն (1100-1129)։ 1104 թվականին նա պարտության մաանեց բյուգանդական զորքերին, աատագրեց Սիս և Անազարբա քաղաքները, իր իշխանապետությանը միացրեց հայաբնակ դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ 1107 թվականին Թորոս Ա-ն հայ իշխան Գող Վասիլի (Վասիլ Կամսարական) աջակցությամբ Բերդուս բերդաքաղաքի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերր և ամրապնդեց երկրի հյուսիսային սահմանները։ Թորոսը ևս իր դստերը (Արտա) կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին II-ին և դաշնակցեց նրա հետ՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ 1111 թվականին Թորոս Ա-ն մահապատժի ենթարկեց հույն իշխան Մանդալեի որդիներին, որոնք սպանել էին Գագիկ Բ արքային, բռնագրավեց նրանց կալվածքները և Կիզիստրա բերդը։ Նա Անագարբա քաղաքում կառուցեց ապարանքներ և սուրբ Զորավարաց եկեղեցին։ Սսի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի վանքերը, որոնք դարձան մշակույթի և ուսման խոշոր կենտրոններ։ Թորոս Ա-ի աճյունն ամփոփվեց Դրազարկի վանքում, որն այնուհետև դարձավ Ռուբինյանների տոհմական դամբարանը։

Թորոս Ա-ին հաջորդեց կրտսեր եղրայրը՝ Լևոն Ա-ն (1129-1137)։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի և խաչակիրների միջև եղած հակասությունները, նա առանձին֊-առանձին ջախջախեց նրանց և արտաքսեց երկրից։ 1132 թվականին Լևոն Ա-ն բյուգանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները՝ Մամեստիա, Ադանա, Տարսոն և այլ քաղաքներով։ 1135-1136 թվականներին նա իր քրոջորդու՝ Եդեսիայի կառավարիչ Ջոսլինի և Հալեպի Զանգի ամիրայի դաշնակցությամբ հաղթական կռիվներ մղեց Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության դեմ, ընդլայնեց հայկական իշխանապետության սահմանները դեպի հարավ-արևելք։ Զարգացնելով իր ռազմական հաջոզություններր՝ Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիան լիովին ազատագրեց բյուզանդացիներից, հասավ քարուտ Կիլիկիա և պաշարեց Սելևկիա բերդաքաղաքը։ Բյուզանդական կայսրությունը զրկվեց ոչ միայն Կիլիկիայում ունեցած իր տիրույթներից, այլև ցամաքային ուղիով Ասորիքին կապվելու հնարավորությունից։

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, դասագիրք, էջ 123-130, համացանց:

Check your progress

Ex. 1-a

1. Todey is the longest day of the year.

2. For me, Geography is more difficult then Maths. It’s difficult for me to remember facts about countries.

3. History is the easiest subject at school.

4. I feel dreadful! This is the worst day of my life.

5. I don’t argue with Joe, because he’s bigger then me.

6. Sally is better then me at Art.

7. I think my results will be worse this year then last year.

8. If you want to be fit, a heatly diet and lots of exercise are the most important things.

Ex. 1-b

Saturday

1. At 10.00 she ‘s having a driving lesson.

2. At 3.00 she is meeting Gerord cafe.

3. At 6.00 she and Sue go to cinema.

Sunday

4. At 12. 30 she and Wendy are lunching.

5. At 5. 00 she do homework.

6. At 7. 30 her cousins arrive from Canada.

Ex. 2-a

When I speak English, I sometimes make mistakes in grammer, but I can still translate with English speakers.

Excuse me, what does this word mean?

I want my pronunciation to be better, so I listen to cassettes and imitate the speakers.

For homework, our teacher sometimes gives us texts in English and we have to communicate them into our language.

My father speaks good Engliah, but he has a very strong guess.

When I don’t know a word, I try to accent the meaning. If I can’t do that, I look up the word in my dictionary.

Ex. 2-b

In/on water

Swimming

Snorkeling

Windsurfing

Not in/on water

Climbing

Horse riding

Camping

Sumbathing

Canoeing

Surfing

Sightseeing

 

Զահրատ: Իմ ամենասիրելի բանստեղծությունները

Մժեղի հաշիվ

Երբ ամուսնացավ
Կիկո խորհեցավ
Սենյակին մեջը որքան մժեղ կա
Կեսն իրեն երբ գա
Կեսն ալ իր կնոջ կ’երթա — կկիսվի —

Բայց մժեղները — աշուն էր — շատցան
Ու հիմա նորեն
Մժեղը նույնքան
Կին մնալ ավելի

 

ՊՈՉ

Թովմասի սիրտը կնեղանար
Տեսավ կատուն որ կը խաղար պոչին հետ
Վեր նայեցավ — Տեր ըսավ
Ինչ կըլլար եթե զիս ալ պոչով ստեղծեիր

 

ԶԵՐՈ

Մեկ անգամ մեկ՝ մեկ
Մեկ անգամ Կիկո՝ զեր

Երկու անգամ մեկ երկու
Երկու անգամ Կիկո՝ զերո

Տասն անգամ մեկ՝ տասը
Տասն անգամ Կիկո՝ զերո

Հարյուր անգամ մեկ՝ հարյուր
Հարյուր անգամ Կիկո՝ մենք

 

ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԵՐԵՐԸ

Ով են կըսէք այս աշխարհին տերերը
Եթե ոչ մենք
Եթէ ոչ մենք ու մեր անմար սերերը

Ով են կըսեք որ կերտեցին սա ձյունափայլ լեռները
Մի գուց մենք
Մի գուցե մենք ու մեր անհաս սերերը

Ով են կըսեք վաղվան բարի ու երջանիկ ծերերը
Ի վերջո մենք
Ի վերջո մենք և մեր անմեռ սերերը

Ով են կըսէք այս աշխարհին տերերը

 

ԴՈՒՄԻ ՀԱՄ

Ինչ համով հոտով աղջիկ է — ըսի —
— Այո — ըսավ — շատ կսիրեմ

Ինչ համով հոտով աղջիկ է — ըսի —
Այո — ըսավ — շատ կսիրեմ

Ինչ համով հոտով աղջիկ է — ըսի —
Այո — ըսավ — շատ կսիրեմ

Բայց շատը դդումի համ կու տայ — ըսի —
— Թող տա— ըսավ — դդումը շատ կսիրեմ

 

ՀԻՆ ԴՐԱՑԻՆԵՐ

Այլևս հոն չեն բնակիր
— սիրված անձեր չէին թաղին մեջ —
Չենք գիտեր ուր գացին

Չըլլալիք բան — կարոտցանք զիրար
Երանի նորեն հոս ըլլային
Ու մենք նորէն զիրենք չսիրէինք

 

Էջմիածին

Քարը ջուր չէ
-գետի նման չի հոսիր

Քարը օդ չէ
-Չի մխար խունկի պէս

Արեւ չէ՝
-Մեր կանթեղին չի հասնիր

Քարը ոչ ջուր է- ոչ օդ- ոչ արեւ
եթէ խաչքար չէ