Գործնական քերականություն | 31.03.2022

  1. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:

    Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

-Ես հայտնաբերել եմ նոր աստղակերպ, — ասել է անցյալ դարի վերջին, վիեննացի աստղագետ Պալիսսը:

Աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չունեմ, — ասել է նա:

Հետո հայտարարել է.

-Ես վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը:

Իսկույն հայտնվում է գնորդը:

-Ես ցանկանում եմ, որ աստղակերպն անվանվի իմ կնոջ՝ Բետինայի անունով, — ասաց միլիոնատեր բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդը:

2. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:

Արագիլին հարցրին.
Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
— Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.
-Ես քեզնից չեմ վախենում, է,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

Արագիլին իմաստուն հավք անվանելով՝ հարցրին, թե ինչո՞ւ է ինքը անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց, որ ինքը շնորհակալ է բարեկամին հյուրընկալության համար՝ ասելով թե մնա բարով ու ինքը գնաց:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու հարցրեց, թե նա ով է, ինքը նրան չի ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց՝ ասելով, որ նրանից չի վախենում,  որովհետև նա իրենից ուժեղ չէ:

3. Տեքստը փոխադրի՛ր՝  անուղղակի խոսքերն  ուղղակի դարձնելով:

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան: Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա: Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ.

-ի՞նչ երաշխավորագիր տամ քեզ, — հարցրեց ընկերոջը:

Վերջինս պատասխանեց.

-Ես ուզում եմ, որ դու իմ նվագախմբի անդամ դառնաս:

-Ես երաժշտական լսողություն չունեմ և ոչ մի գործիք չեմ նվագել երբևէ, — զարմացած ասաց մարզիկը:

Տնօրենը պատասխանեց.

-Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունես:

4. Կետերի փոխարեն գրի՛ր   ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն  (ստորոգելի):
Ինչպե՞ս են կոչվում այդ ստորոգյալները։

Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը)  էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:


Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն երանգն (ի՞նչը) էր:
 Նրա տեսած առարկան
ավելի մեծ (ինչպիսի՞ն)  էր:
 
Մթության մեջ բոլոր առարկաները անտեսանելի (ինչպիսի՞ն)  են:
  
Թռիչքի տևողությունը երկու ժամ (ինչքա՞ն) է:
   
Ջերմության աղբյուրը արեգակն (ի՞նչ) է:
   
Դրա պատճառը տնօրենն (ո՞վ) է:

5. Ա. և Բ. Խմբի նախադասությունների ստորոգյալները գտի՛ր և համեմատի՛ր։ Բացատրի՛ր նրանց տարբերությունը:
Ինչպե՞ս են կոչվում այդ ստորոգյալները։

Առաջին խմբի բայերը պարզ ստորոգյալներ են, իսկ երկրորդ խմբինը՝ բաղադրյալ:

Ա. «Օլիմպիկը» բաց ծովում  լողում էր:
Մի ուրիշ նավ՝ «Գաուկը» անցնում էր նրան զուգահեռ:
Փոքր նավն անսպասելիորեն թեքեց ճանապարհը:
Նա շարժվեց դեպի շոգենավը:
Բ. «Օլիմպիկը» հսկա նավ էր:
«Գաուկ» նավն ավելի փոքր էր:
Նավերն արդեն իրար շատ մոտ էին:
 Հարվածը շատ ուժեղ էր:

6. Ընդգծի՛ր նախադասությունների ենթականերն ու ստորոգյալները և կետադրի՛ր։

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր. ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը, միապաղաղ ձայնով, ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Թողնել մեկնաբանություն