Գործնական քերականություն | 30.03.2022

1. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:

Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց.
-Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Մի մարդ ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատին վերադարձրեց: Ժլատը ուրախացավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ շոշափեց ամանը, հառաչեց.
-Նորը, իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

2. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:

Սրանք բոլորը բարդ բառեր են և կազմված են երկու արմատից:

Ծով (արմատ) — ա (հոդակապ) — հեն (արմատ)
Լուսին (արմատ) — կա (արմատ)
Ընձ (արմատ) — ուղտ (արմատ)
Նավ (արմատ) — ա (հոդակապ) — հանգիստ (արմատ)
Գիս (արմատ) — աստղ (արմատ)
Գիտ (արմատ) — արշավ (արմատ)
Բախտ (արմատ) — ա (հոդակապ) — կից (արմատ)
Ճերմակ (արմատ) — ա (հոդակապ) — թույր (արմատ)
Կամք (արմատ) — ա (հոդակապ) — զուրկ (արմատ)

Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ:

Սրանք բոլորը բարդ ածանցավոր բառեր են և կազմված են երկու կամ ավելի արմատից, ածանցից:

Մաքուր (արմատ) — ա (հոդակապ) — հնչ (արմատ) — յուն (ածանց)
Ռումբ (արմատ) — արկ (արմատ) — ու (ածանց)
Վրեժ (արմատ) — առ (արմատ) — ու (ածանց)
Կառք (արմատ) — ա (հոդակապ) — վար (արմատ) — իչ (ածանց)
Կույս /կողմ/ (արմատ) — ա (հոդակապ) — կից (արմատ) — ություն (ածանց)
Ան (ածանց) — կանխ (արմատ) — ա (հոդակապ) — կալ (արմատ)
Աղմուկ (արմատ) — ա (հոդակակ) — արար (արմատ) — ություն (ածանց)
Բան (արմատ) — ա (հոդակապ) — ստեղծ (արմատ) — ություն (ածանց)
Կարգ (արմատ) — ա (հոդակապ) — դիր (արմատ) — իչ (ածանց)

Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:

Սրանք բոլորը պարզ ածանցավոր բառեր են և կազմված են մեկ կամ ավելի ածանցներից:

Բառ (արմատ) — արան (ածանց) — ային (ածանց)
Ան (ածանց) — միտք (արմատ) — ություն (ածանց)
Դժ (ածանց) — բախտ (արմատ) — ություն (ածանց)
Հակ (ածանց) — ա (հոդակապ) — գիտ (արմատ) — ական (ածանց)
Տկար (արմատ) — ություն (ածանց)
Գրչ /գրիչ/ (արմատ) — ակ (ածանց)
Գիր (արմատ) — ական (ածանց) — ություն (ածանց)

3. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:

Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:

Ժամանակի մակբայ — առավոտյան, երեկ, օրեցօր, նախօրոք

Տեղի մակբայ — դեմ առ դեմ, հեռու, ամենուր, տեղ-տեղ

Ձևի մակբայ — կամաց-կամաց, արագ, բարեկամաբար, կիսով չափ, լրջորեն

Չափի ու քանակի մակբայ — շատ-շատ, քիչ

4. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտ, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

Բայ — կառուցել, զրուցել, խառնել
Կապ — իսկ, մասին, մեջ, բացի
Թվական — երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
Դերանուն — ես, ոչ ոք, բոլորը
Մակբայ — արագ, տեղ-տեղ
Վերաբերական — հավանաբար, գուցե, ո՜չ
Գոյական — շենք, հանելուկ, առավոտ, տաղավար
Ձայնարկություն — օ՜ֆ, ջա՜ն, հե՜յ-հե՜յ
Ածական — շինարարական, փայտաշեն, հոյակապ
Շաղկապ — և, որովհետև

5. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Առաջին և երկրորդ խմբի բառերը բարդ են:

Դասի գիրքը, հեռվի գիրը, արոտի վայրը, գրված լուրը, ծառի բույնը, մրգի ջուրը, մրջնի բույնը, ծաղկի փունջը, մեջտեղի պատը:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

Վեպ գրողը, մեծ տուն ունեցողը, զենք կրողը, ժամ ցույց տվողը, կողմ ցույց տվողը, երգ հանողը, քար հատողը, պատում գրողը, քանդակ գործողը:

6. Ի՞նչ հոլովով են դրված գոյականները։

Վերջապես մեքենան մոտենում է տաճարին:

մեքենան — ուղղական, տաճարին — տրական

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

ուտեստներով — գործիական, սկուտեղը — ուղղական, հյուրին — տրական

Աթոռներ չկային և սեղանը մոտեցրեց բազմոցին:    

աթոռներ — ուղղական, սեղանը — ուղղական, բազմոցին — տրական

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

տարիներ — ուղղական, ամրոցին — տրական

Աղջիկը ձեռքի բաժակը տվեց հորը:

աղջիկը — ուղղական, ձեռքի — սեռական, բաժակը — ուղղական, հորը — հայցական

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

լարի — սեռական, ծայրը — հայցական, սյունին — տրական

7. Դուրս գրիր բոլոր բայերը և բնութագրիր։

Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն.

Ծերացած — հարակատար դերբայ
Ուներ — վաղակատար անցյալ
Չգիտեր — վաղակատար անցյալ, ժխտական
Ազատվեր — ըղձական եղանակ
Դարձած — հարակատար դերբայ
Որոշեց — անցյալ կատարյալ
Տանել — անորոշ
Ծախել — անորոշ
Չուներ — վաղակատար անցյալ, ժխտական
Դիմեց — անցյալ կատարյալ

-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք:
-Աչքիս վրա,- պատասխանեց դրացին:
Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին:
-Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…

Հալից ընկել է — հարադրավոր բայ
Օգնի՜ր — հարկադրական եղանակ
Տանենք — առաջին դեմք, հոգնակի թիվ, ըղձական եղանակ
Ծախենք — առաջին դեմք, հոգնակի թիվ, ըղձական եղանակ
Պատասխանեց — անցյալ կատարյալ
Գովաբանել — անորոշ
Եկեք — հարկադրական եղանակ
Նայեցեք — հարկադրական եղանակ

Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է.
-Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել:
Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում.
-Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:

Հավաքվում են — անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ
Շարունակում է — անկատար ներկա
Գիտե՞ք — հարցական
Քաշում — անկատար ներկա
Բարձել — սահմանական եղանակ
Լծել — սահմանական եղանակ
Լսում են — անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ
Քննարկում են — անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ
Ձեռք տալիս —
Լսում է — անկատար ներկա, սահմանական եղանակ
Դառնում է — անկատար ներկա, սահմանական եղանակ
Ասում է — անկատար ներկա, սահմանական եղանակ
Չեմ ծախում — ժխտական, անկատար ներկա, սահմանական եղանակ
Կբանեցնեմ — ենթադրական եղանակ

Թողնել մեկնաբանություն