Վագրերը՝ տասներորդ օրը: Զաքարիա Թամիր

1.Կարդացե՛ք պատմվածքը:
2.Ո՞րն է ասելիքը, գաղափարը:

Այս պատմվածքի միջոցով հեղինակն ուզում էր ընթերցողին հասկացնել, թե որքան կարևոր է ազատությունը մարդու համար, և որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Օրինակ, երբ մենք միշտ լինենք ազատության մեջ, միշտ լինենք անկախ ու մեզ ոչ ոք ոչինչ չստիպի, չլինենք ուրիշի հսկողության տակ: Սակայն գա մի օր, երբ որևէ մեկը սկսի մեզ հրամաններ տալ՝ ամեն կերպ փորձելով ցույց տալ, որ մենք կատարում ենք իր ասածներն ու դարձել ենք իր ստրուկը: Բնականաբար, դա ոչ ոքին դուր չի գա: Դրա համար մենք պետք է գնահատենք մեր ունեցած ազատությունը, ազատության այն չափը, որ տրված է մեզ և ինքներս ենք կայացնում մեր որոշումները: Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում. կարծում եմ, որ սա հեղինակի երկրորդ ասելիքն էր: Նա փորձում էր վագրի կերպարի միջոցով մեզ ցույց տալ, թե հանուն ուտելիքի ինչերի էր պատրաստ գազանը ու թե ինչքան կարևոր էր քաղցի պահանջը վագրի համար: Առաջին հերթին, երբ ընկնեինք նման փակուղու մեջ, կարծում եմ՝ մենք էլ կնախընտրեինք սնունդը, քանի որ ինչքան էլ կարևորում ենք ազատությունը, միևնույն է՝ մենք զգում ենք ավելի կարևոր պահանջ:

3.Մեղադրե՛ք, արդարացրե՛ք վագրին:

Վագրը կարող է մեղավոր համարվել այն պատճառով, որ ենթարկվել է իրեն վարժեցնողին: Նա հենց սկզբից էլ պետք է չհամաձայնվեր ու ցույց տար, որ չի հնազանդվի նրան: Ճիշտ է, գազաններ վարժեցնողը վագրին շատ վատ էր վերաբերվում, բայց նա կարող էր պայքարել հանուն իր կամ մյուս վագրերի ազատության ու ցույց տար, որ ազատությունն իր համար ամենից կարևորն է: Նա ընտրեց ուտելիքը, քանի որ քաղցին էլ չէր կարող երկար ժամանակ դիմանալ: Սակայն կարող էր իրեն զոհաբերել ու պայքարել, որ չդառնար գազաններ վարժեցնողի ստրուկը: Նա այդ քայլով նորից չէր հայտնվի ազատության մեջ, բայց շատ հնարավոր էր, որ գազաններ վարժեցնողին այդ քայլով ցույց տար, որ վագրերին վարժեցնելն անհնար է:

Իրականում, վագրը խեղճ էր ու չէր կարող երկար ժամանակ սոված մնալ: Ինչքան էլ նա ապրել էր ազատության մեջ, վանդակում ոչինչ անել չէր կարող: Այդ պատճառով էլ նախընտրեց կենդանի մնալ՝ ամեն անգամ կատարելով գազաններ վարժեցնողի պահանջները: Նա գիտակցում էր, որ այդքան ժամանակ ազատության մեջ ապրելով չէր կարող ինչ-որ մեկին հնազանդվել, այն էլ այդքան հեշտ: Սակայն նա սոված էր ու մտածում էր չսատկելու և իր հացն ունենալու մասին:

4.Մեղադրե՛ք, արդարացրե՛ք գազաններ վարժեցնողին:

Գազաններ վարժեցնողը շատ սխալ վարվեց վագրի հետ: Վագրը նախկինում ապրում էր լրիվ ազատ պայմաններում՝ անտառում, ու ինչքան էլ պահանջեր կատարել իր հանձնարարությունները, բնականաբար կենդանին սիրով չէր անի ու չէր էլ վարժվի: Ես կարծում եմ, որ գազաններ վարժեցնողը չպետք է այդպես վարվեր վագրի հետ, քանի որ վագրը կյանքում չէր վարժվի, նա ուղղակի ստիպված կլիներ կատարել նրա ցանկություններն ու պահանջները:

Գազաններ վարժեցնողը շատ ճիշտ և խորամանկ քայլի միջոցով հասավ իր նպատակին ու այնպես արեց, որ գազանը նրան հնազանդվի: Իհարկե, դա չէր կարող նշանակել, որ վագրը վարժեցված է, սակայն աստիճանաբար սկսում էր հնազանդվել նրան: Այդպիսով, գազաններ վարժեցնողը ինչպես ցանկանար, այդպես էլ կվարվեր վագրի հետ:

Քսենոփոնը Հայաստանի մասին

Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։

Ք.ա. 401 թ. Աքեմենյան (ներկայիս Պարսկաստան) տիրակալների մեջ պայքար էր սկսվել պարսից գահի համար: Տիրակալներից մեկը 10-հազարանոց զորք վարձեց  հույներից, որոնց զորահրամանատարը Քսենոփոնն էր: Սակայն զորքը դեռ նոր էր հասել Միջագետք, երբ մահացավ զորքը վարձող Կյուրոս Կրտսերը: Հունական զորքը պետք է շտապ վերադառնար Հունաստան և վերադարձի ճամփան անցնում էր Հայաստանով: Հենց այստեղ էլ մենք հասնում ենք այսպես ասած “բուն թեմային”: Քսենոփոնը Հայաստանում անցկացրած ժամանակը նկարագրել է իր “Անաբասիս”(10000-ի նահանջը) գրքում, որտեղ նա զարմանքով էր պատմում հայոց երկրի շքեղության և բարեկեցության մասին: Նրա խոսքով հայերը անկախ և ինքնիշխան ժողովուրդ էին: Քսենոփոնի խոսքերով չկար մի տուն, որտեղ նրանց չընդունեին և չհյուրասիրեին:

…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։

աղբյուրներ՝ 1, 2