Չկա կատարելություն առանց սխալների

Կարծում եմ՝ բոլորս էլ ունենք խնդիրներ, որոնց պատճառով կանգնում ենք շատ դժվարությունների և խոչընդոտների առաջ: Որքան էլ խնդիրը լինի շատ փոքր և ոչ այդքան կարևոր, միևնույն է մենք միանգամից չենք հասնելու մեր նպատակին, այլ պայքարելու ենք ու գոնե մեկ կամ երկու անգամ սխալվելու: Սխալվելու մեջ ոչ մի վատ բան չկա, չպետք է առաջին անգամ փորձելուց հետո արագ հանձնվել: Քո պայքարելու չափը և բազմաթիվ փորձերի քանակը ցույց կտա, թե որքան կարևոր է քեզ համար նպատակդ և որքան նպատակասլաց ես դու: Շատ սխալներ անելով ինքդ սկսում ես գնահատել քեզ, գնահատել ու հասկանալ քո նպատակի արժեքը, որի համար պայքարում ես: Եվ, ընդհանրապես, ոչ ոք չի կարող հասնել կատարելության առանց սխալվելու: Ցանկացած նպատակի հասնելու համար պետք է անցնել դժվար ճանապարհ, հանդիպել խոչընդոտների և քայլ առ քայլ հասնել դրան: Կան մարդիկ, ովքեր մեկ անգամ սխալվելուց և հաջողության չհասնելուց հետո հանձնվում են, թողնում իրենց նպատակը և մոռանում, թե ինչ են երազում: Կարծում եմ, որ ես չեմ պատկանում նման մարդկանց շարքին, քանի որ ես սիրում եմ գնահատել երազանքս, և ինչքան ինձ բարդ է թվում այդ ճանապարհը, այդքան ավելի արժեքավոր եմ համարում այն ու հասկանում, որ այլ տարբերակ չունեմ ու չեմ կարող նպատակիցս հետ կանգնել: Ոչինչ չանելով չես հասնի կատարելության: Միայն երազել պետք չէ, պետք է չվախենալ ու գործել: Եվ, թեկուզ քեզ մոտ չստացվի էլ ու սխալվես՝ հանկարծ չվախենաս ու հետ չկանգնես, չէ՞, որ մարդիկ հենց սխալվելով են գտնում ճիշտ ճանապարհը: Մի՜ վախեցիր, փորձի՜ր ու կտեսնես, որ դու կարող ես: Սխալվի՜ր, սխալվելով կգտնես ճիշտ ճանապարհը ու կհասկանաս սխալվելուդ պատճառը: Փորձիր քեզ համոզել, որ քո սխալները քեզ նոր բան են սովորեցնում, և որ անիմաստ չէ քո պայքարը:

Կոնֆուցիուսի մտքերից | 09.03.2022

Թարգմանել Կոնֆուցիուսի հետևյալ մտքերը և գրել ձեր խոհերը դրանցից մեկի մասին։

1. «Можно всю жизнь проклинать темноту, а можно зажечь маленькую свечку.»

«Կարելի է ողջ կյանքի ընթացքում անիծել խավարը, բայց և կարելի է վառել փոքրիկ մոմը»:

Если вам не нравится темнота вокруг, вы в силах сделать её светлее. Достаточно одной маленькой свечки. Но огромная часть людей предпочтет ничего не делать, и проклинать обстоятельства, считая себя жертвой. Куда проще ныть и жаловаться, чем начать предпринимать что-то. Не становитесь такими. Делайте то, что в ваших силах, чтобы помочь самому себе. Начните применять простой принцип: если можешь не страдать — не страдай.

Եթե ձեզ դուր չի գալիս ձեզ շրջապատող մթությունը, դուք կարող եք այն ավելի լուսավոր դարձնել: Մեկ փոքրիկ մոմը բավարար է: Բայց մարդկանց զգալի մասը կնախընտրի ոչինչ չանել և անիծել իրադրությունը՝ իրենց համարելով որպես զոհ: Շատ հեշտ է նվնվալն ու բողոքելը, քան սկսել ինչ-որ բան անել: Մի՜ դարձիր այդպիսին: Արեք այն ամենը, ինչով կարող եք օգնել ինքներդ ձեզ: Սկսեք օգտագործել մի պարզ սկզբունք՝ եթե կարող ես չտառապել, մի՜ տառապիր:

2. Нет совершенствования без ошибок

Չկա կատարելություն առանց սխալների

«Драгоценный камень нельзя отполировать без трения. Также и человек не может стать успешным без достаточного количества трудных попыток.»

«Թանկարժեք քարը չես կարող փայլեցնել առանց շփման: Մարդը նույնպես չի կարող դառնալ հաջողակ առանց որոշ քանակությամբ դժվար փորձություններ անցնելու»:

Не отчаивайтесь, если у вас что-то не получилось с первого раза. К успеху ведет не идеальность действий, а количество попыток. Продолжайте действовать, и стремитесь к своей цели всем сердцем. У вас обязательно все получится. И вы засияете как драгоценный камень.

Մի հուսահատվեք, երբ ինչ-որ բան առաջին անգամ չի ստացվում: Հաջողության տանում է ոչ թե գործողությունների կատարելությունը, այլ փորձերի քանակը: Շարունակեք առաջ գնալ և ողջ սրտով աշխատեք ձեր նպատակին հասնելու համար: Դուք հաստատ հաջողության կհասնեք: Ու դուք կփայլեք ինչպես գոհարը:

3. Умейте видеть красоту

Կարողացեք տեսնել գեղեցկությունը

«Красота есть во всем, но не всем дано это видеть.» В суете повседневных дел мы разучились видеть то, что происходит вокруг нас. Когда вы последний раз смотрели на закат? Или любовались звездами в ночи? Наш мир прекрасен. Учитесь это замечать. Природа — неиссякаемый источник красоты и силы. Выделите себе время на общение с природой, и вы увидите, как много она дает.

«Ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, սակայն ոչ բոլորը կարող են տեսնել այն»: Առօրյա գործերի եռուզեռի մեջ մենք մոռացել ենք, թե ինչպես պետք է տեսնել ինչ է կատարվում մեր շուրջը: Ե՞րբ եք վերջին անգամ դիտել մայրամուտը: Կամ ե՞րբ եք հիացած գիշերվա աստղերին դիտել: Մեր աշխարհը գեղեցիկ է: Սովորեք նկատել այն: Բնությունը գեղեցկության և ուժի անսպառ աղբյուրն է: Ինքներդ ձեր համար ժամանակ հատկացրեք բնության հետ կապ հաստատելու համար, և կտեսնեք, թե որքան է նա տալիս:

Երազանքիս մասին

Բոլորս էլ երազում ենք և ունենք շատ երազանքներ, որոնցից յուրաքանչյուրն իրենց տեղն ունեն մեր սրտում: Երբ մարդը մեծանում է, փոխվում են երազանքները, և աստիճանաբար սկսում ենք էլ ավելի լուրջ երազանքներ ունենալ ու հնարավորինս շատ բան ենք անում այն անկատար չթողնելու համար: Եվ, ընդհանրապես, ես սիրում եմ «երազանք» թեման, երբ սկսում եմ ստեղծագործել և այդ պահին եկած մտքերս գրի առնել: Ամենից շատ այս վերնագրով է ինձ մոտ ստացվում ստեղծագործել, քանի որ միշտ էլ ունեցել եմ ինձ համար շատ կարևոր երազանքներ, որոնց կատարմանը անխնա ձգտել եմ: Ինձ երջանկացնում են սեփական երազանքներս, մտքերս, որոնք էլ ստիպում են լինել լավատես և ուրախ: Ես սիրում եմ երազել, ինձ դուր է գալիս, երբ ունենում եմ շատ երազանքներ: Ինձ ոչինչ այդքան չի ուրախացնի, ինչքան հենց ես՝ երբ ևս մեկ փոքրիկ քայլով մոտենում եմ երազանքիս: Իրոք, երազանքներս մեծ նշանակություն ունեն ինձ համար, քանի որ յուրաքանչյուրն ինձ համար որևէ կատարյալ մի բան է, որին ձգտում եմ: Եվ կարծում եմ, որ մեզ համար առավել կարևոր են այն երազանքները, որոնց համար մենք անցնում ենք շատ դժվարությունների միջով: Երբեք մի կարծեք, թե մեծ երազանքները չեն կարող իրականանալ: Դա կախված է ձեզնից, և դրանց կարող եք հասնել միայն ու միայն երկար ճանապարհի միջով անցնելուց հետո: Իհարկե, ձեր յուրաքանչյուր երազանքի համար պատասխանատու եք միայն դուք և միայն ինքներդ կարող ենք դրանք կատարել: Իսկ որքա՜ն հաճելի է այն պահը, երբ լիովին կատարվում է երազանքդ: Այդ պահին ունենում ես հաճելի, դրական զգացողություններ, դառնում ես էլ ավելի ինքնավստահ և բարի, փոխվում ես ամեն ինչի նկատմամբ և քո մեջ լցվում ես ուժով ու դառնում ավելի վստահ: Ես այնպիսի զգացողություններ եմ ունենում, որ չեմ էլ կարող նկարագրել: Կարծում եմ՝ ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր սիրում են երազել ու մտածել իրենց երազանքների մասին: