Հայ գրականությունը. Մեր գրողները

Տարբեր տարիքում մեզ դուր են գալիս տարբեր գրողներ: Օրինակ, փոքր ժամանակ շատ էինք ընթերցում Թումանյան և համարում էինք, որ նա ամենալավ գրողն է: Այդ տարիքում մեզ էլ ավելի դուր էր գալիս իր ստեղծագործությունները, որովհետև գրում էր նաև փոքրերի համար: Ես վստահ եմ, որ այդ տարիքում մենք Թումանյանին ճանաչում էինք իր հեքիաթներով և ծանոթ չէինք նրա կյանքին: Ինչպես բոլորը, ես էլ շատ սիրել Թումանյանին ու մինչև հիմա էլ ինձ դուր է գալիս իր աշխատանքները: Սակայն, էլ ավելի սիրում եմ Եղիշե Չարենցի գործունեությունը: Եվ ոչ միայն նրա ստեղծագործություններն են ինձ շատ դուր գալիս, այլ նաև նրա անձնական կյանքը: Կարծում եմ՝ բոլորս էլ գոնե մեկ անգամ ընթերցել ենք Չարենց: Չարենցն իմ ամենասիրելի գրողներից է, քանի որ նրա ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են թվում: Իհարկե, այն պատճառով, որ դեռ մանկուց շատ եմ ընթերցել նրա ստեղծագործությունները ու միշտ հավանել եմ Չարենցին որպես բանաստեղծ: Ըստ իս՝ Եղիշե Չարենցը շատ հետաքրքիր է ստեղծագործում ու նրա գրական ոճը բավականին տարբերվում է մյուս գրողների ոճերից: Իսկ ինչո՞ւ եմ ամենից շատ հենց նրան սիրում: Դե, ինձ դուր են գալիս ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլ նաև սիրում եմ նրան որպես մարդ: Ինձ շատ է հետաքրքրում Չարենցի կյանքը, նրա ողջ գործունեությունը: Ես վստահ եմ, որ Եղիշե Չարենցն ամենասիրված հայ գրողներից մեկն է, քանի որ շատ գեղեցիկ ու յուրահատուկ բանաստեղծություններ ունի գրված: Ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ այն հավանում էին մեկ դար առաջ ու մինչ այսօր դրանք մեզ դուր են գալիս: Այսինքն, փոխվել է սերունդը, սակայն դեռ չեն մոռացվել մեր գրողները ու նրանց աշխատանքները:

Գուրգեն Մահարին ասել է Չարենցի մասին. «Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա»: Իհարկե, ես լիովին համաձայն եմ Գուրգեն Մահարու հետ, քանի որ Չարենցն իրոք շատ մեծ դեր ունի մեր հայ գրականության մեջ և շատերը նույնիսկ մեզ ճանաչում են նրանով և նրա նման շատ ուրիշ գրողներով, ինչպիսիք են՝ Թումանյանը, Տերյանը, Սևակը, Սարոյանը և այլն: Ես կարծում եմ, որ քանի դար էլ անցնի, ընթերցվելու են նրանց ստեղծագործությունները և ամեն անգամ կարդալուց զգալու ենք այն գեղեցկությունն ու սերը, որ նրանք ներդրել են գրելիս:

Գործնական քերականություն | 16.03.2022

1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ պիտի ապրեմ, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

2. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Թվարկիր՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին։

Տրված նախադասություններին համակատար դերբայ ավելացնելով նախադասության սկզբից ջնջվում է «երբ»-ը և դերբայից հետո դրվող ստորակետը:

Երբ գետափին զբոսնում է, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երկրորդ խողովակաշարը կառուցելի պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

3. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր և նախադասություններ կազմիր։ Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Հարակատար դերբայը դարձավ դիմավոր բայ՝ սահմանական եղանակի վաղակատար անցյալ ժամանակաձևով:

Վաղուց հերքված վարկածը.

Վարկածը, որը վաղուց հերքվել էր:

Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև.

Անձրևը, որը վտանգավոր էր դարձել ցանցերի համար:

մառախուղով պատված լեռնագագաթներ.

Լեռնագագաթները, որոնք պատվել էին մառախուղով:

ճանապարհորդի նկարագրված ջրվեժը.

Ջրվեժը, որը նկարագրել էր ճանապարհորդը:

դժվարին կացության մեջ ընկած մարդ.

Մարդը, ով ընկել էր դժվարին կացության մեջ:

գիշերները մեր այգին այցելած չորքոտանին.

Չորքոտանին, որը գիշերները այցելում էր մեր այգին:

անտառից սկիզբ առած վտակ.

Վտակը, որը սկիզբ էր առել վտակից:

4. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի.

Չորքոտանին, որը գիշերները այցելում է մեր այգին:

անտառից սկիզբ առնող վտակ,

Վտակը, որը սկիզբ է առնում անտառից:

դժվարին կացության մեջ գտնվող մարդ.

Մարդը, ով գտնվում է դժվարին կացության մեջ:

ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև.

Անձրևը, որը վտանգավոր է դարձել ցանցերի համար:

մառախուղով պատվող լեռնագագաթներ:

Լեռնագագաթները, որ պատվել են մառախուղով:

ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

Ճանապարհորդը, որ նկարագրում է ջրվեժը:

5. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին: Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին։

Անորոշ դերբայը դառնում է դիմավոր բայ՝ ըղձական եղանակ:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով:

Կանգնեցրեց անկյունում նրան, որ նորից տեսնի:

Խնդրեց նամակը հասցնելու մասին:

Խնդրեց, որ նամակը հասցնի:

Մի քանի վարկյան շահելու համար վազեց:

Մի քանի վայրկյան վազեց, որ շահի:

Սպասեց հոսանքների բերելուն:

Սպասեց, որ հոսանքները բերի:

Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց:

Մի քանի քայլ հեռացավ, որ հանդիպի:

Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ:

Հոսանքի ուղղությամբ ցած վազեց, որ տեսնի:

6. Առանձնացրու բայի դիմավոր և անդեմ ձևերը։ Գրիր դիմավոր բայերի եղանակները։

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:

Փորձելով — անդեմ բայ
Պարզելու են — սահմանական եղանակ
Գնալու ենք — սահմանական եղանակ

Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:

Փորձելով — անդեմ բայ
Պարզեն — ըղձական եղանակ
Գնանք — ըղձական եղանակ

Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:

Չխանգարի — ըղձական եղանակ, ժխտական ձև
Փորձելով — անդեմ բայ
Պարզեն — ըղձական եղանակ
Կգնանք — ենթադրական եղանակ

Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:

Փորձելով — անդեմ բայ
Պիտի պարզեն — հարկադրական եղանակ
Պիտի գնանք — հարկադրական եղանակ
Չունենք — սահմանական եղանակ, ժխտական ձև

Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ ենք գնացե՛ք:

Փորձելով — անդեմ բայ
Պարզե՜ք — հրամայական եղանակ
Գնացե՜ք — հրամայական եղանակ

7. Տրված նախադասությունը ենթարկիր շարահյուսական վերլուծության։

Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքը անցորդներին թվում է ինչ-որ խորհրդավոր բան։