Մանդալաթերապիայի դաս

Այսօր մեզ հյուր էր եկել ընկեր Քնարիկը, ում հետ անցկացրեցինք մեր մանդալաթերապիայի դասը: Սկզբում ծանոթացանք նրա հետ, հետո նա մեզ մի փոքր ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում մանդալան ու թե ինչ նշանակություն ունի այն: Մանդալան մի պատկեր է, որը կազմված է շրջանից: Ընկեր Քնարիկը մեզ ցույց տվեց տարբեր մանդալաներ: Նաև ասաց, որ ոչ մի անգամ չի կարող կրկնվել մարդու նկարած մանդալան, որ քանի որ այն կապված է մարդու ներաշխարհի, այդ պահին ունեցած նրա զգացողությունների հետ: Ըստ իս՝ շատ հետաքրքիր ստացվեց մեր հանդիպումը և շատ կցանկանայի, որ ընկեր Քնարիկը հաճախ այցելի և ներկա գտնվի մեր դասերին: Ես նկարեցի իմ մանդալան, որից հետո էլ ընկեր Քնարիկի հետ վերլուծեցինք նկարս ու նա ինձ ասաց իմ նկարի խորհուրդը: Ես հասկացա, թե ինչ խնդիրներ ունեմ կյանքում, ինչն է ինձ պակասում և ինչ է ինձ հարկավոր: Անկեղծ ասած, ես շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր էր ամեն պահը՝ և՜ մեր նկարելու ընթացքը, և՜ մեր վերլուծությունները, և՜ այդ պահին ունեցած իմ զգացողությունները: Մանդալան նկարելու ընթացքում սենյակում լռություն էր տիրում, ինչն էլ մեզ օգնում էր կենտրոնանալ նկարի վրա ու չշեղվել: Ընկեր Քնարիկը հարցերի միջոցով պարզեց, թե ինչ խորհուրդ ունի իմ նկարը և ինչու եմ ես հենց այդպես նկարել: Իրոք, շատ հետաքրքիր էր մեր քննարկման ընթացքը: Մեր քննարկումից հետո ես ինձ շատ հանգիստ էի զգում, սովորականից ավելի թեթև և ուրախ: Կարծում եմ, որ մեր հանդիպումը ընկեր Քնարիկի հետ շատ լավ և արդյունավետ անցավ: Բոլորս էլ ստացանք մեր անձնական խնդիրների լուծումները, քանի որ ընկեր Քնարիկը փորձում էր մեզ հասկանալ և տալ դրական խորհուրդներ: