Գործնական քերականություն | 03.03.2022

  1. Տրված նախադասության բառերը ենթարկել ձևաբանական վերլուծության:

Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև:

Ծառերին — գոյական, տրական հոլով, թանձրացական, հոգնակի, անորոշ, հասարակ, ոչ անձ, ի արտաքին հոլովում:
Փաթաթված — հարակատար դերբայ
Վազերն — գոյական, ուղղական հոլով, թանձրացական, հոգնակի, որոշյալ, հասարակ, ոչ անձ, ի արտաքին հոլովում:
Օրորվում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Քամուց — գոյական, բացառական հոլով, թանձրացական, եզակի, անորոշ, հասարակ, ոչ անձ, ու արտաքին հոլովում:
Դիլան — գոյական, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, որոշյալ, հատուկ, անձ, ի արտաքին հոլովում:
Դայու — գոյական, սեռական հոլով, թանձրացական, եզակի, անորոշ, հասարակ, անձ, ու արտաքին հոլովում:
Միտքն — գոյական, ուղղական հոլով, վերացական, եզակի, որոշյալ, հասարակ, ոչ անձ, ի արտաքին հոլովում:
Տարուբեր էր լինում — հարադրավոր բայ
Ինչպես — հարաբերական դերանուն
Քամիների — գոյական, սեռական հոլով, թանձրացական, հոգնակի, անորոշ, հասարակ, ոչ անձ, ու արտաքին հոլովում:
Բերանն — գոյական, ներգոյական հոլով, թանձրացական, եզակի, որոշյալ, հասարակ, ոչ անձ, ի արտաքին հոլովում:
Ընկած — հարակատար դերբայ
Չոր — որակական ածական, դրական աստիճան
Տերև — գոյական, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, անորոշ, հասարակ, ոչ անձ, ի արտաքին հոլովում:

  1. Տրված նախադասությունը ենթարկիր շարահյուսական վերլուծության;

Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Քամուց — անջատման անուղղակի խնդիր
Հնձանի — հատկացուցիչ
Դռնակը — ենթակա
Մեղմ — ձևի պարագա
Ճռնչում էր — ստորոգյալ
Մաշված — որոշիչ
Դուռը — ենթակա
Դողդոջ — ձևի պարագա
Երգում էր — ստորոգյալ
Հին — որոշիչ
Երգ — ուղիղ խնդիր

  1. Վերլուծել բոլոր բայերը.

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Նստել էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Մտնելու — ապակատար դերբայ
Ամրացնելու — ապակատար դերբայ
Փակելու — ապակատար դերբայ
Չպատսպարվեն — ըղձական եղանակ, ժխտական

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր, աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Չորացած — հարակատար դերբայ
Ժողովել էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Դրել էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Հանգստանում էր — սահմանական եղանակ, անկատար անցյալ
Նստել էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Միտք էր անում — հարադրավոր բայ

Աշնան արևը ջերմացնում էր նրան, ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Ջերմացնում էր — սահմանական եղանակ, անկատար անցյալ
Փաթաթված — հարակատար դերբայ
Օրորվում էին — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Տարուբեր էր լինում — հարադրավոր բայ
Ընկած — հարակատար դերբայ
Ճռնչում էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Երգում էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք։

Չխոնարհվեր — ըղձական եղանակ, ժխտական
Կմնար — ենթադրական եղանակ
Չէր հագենա — ըղձական եղանակ, ժխտական
Քաղած — հարակատար դերբայ
Դեղնող — ենթակայական դերբայ
Կիջնի — ենթադրական եղանակ
Գիտի — անկանոն բայ
Բացվող — ենթակայական դերբայ
Բանա — հարկադրական եղանակ