Կիլիկյան Հայաստանի ամրապնդումը: Հայոց թագավորության վերականգնումը

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար

Այսպես, Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի նաճումը: Հակառակ դեպքում լեռնային հայկական փոքրիկ պետությունը չէր կարող երկար գոյատևեր: Այս խնդիրը լուծելու համար Հայաստանը սկսեց պայքարել և՛ Բյուզանդիայի, և՛ խաչակիրների, և՛ սելջուկների դեմ:

Կոստանդինին հաջորդում է նրա որդին՝ Թորոս I-ը (1100-1129թթ.), ով Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ: 1104թ. գրավեց Սիս և Անավարզա (Անաբարզա) քաղաքները: Նա ամրացրեց Անավարզան և դարձրեց մայրաքաղաք: Թորոսն ամեն կերպ փորձում էր հույն Մանդալեի որդիներից լուծել Գագիկ II թագավորի սպանության վրեժը: 1111թ. նա ձերբակալեց ու մահապատժի ենթարկեց երբեք եղբայրներին: 1107թ. Իկոնիայի սելջուկները ներխուժեցին Կիլիկիա: Սակայն, Թորոսի և Գող Վասիլի զորքերը միացան իրար ու Բերդուսի մոռ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեցին թշնամուն:

Թորոս I-ին հաջորդողը եղավ նրա եղբայրը՝ Լևոն I-ը: Նա թագավորեց 1129-1137թթ.: Լևոնը նվաճեց Դաշտային Կիլիկիան: Նա 1132թ. բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Այսպիսով՝ համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ իր սահմանները հարավում հասցնել մինչև Միջերկրական ծով: Բյուզանդիան, չկարողանալով հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, իրենց կայսրին՝ Հովհաննես Կոմենոսին, ուղարկեցին այն հետ նվաճելու: 1137թ. Բյուզանդիայից մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ հայտնվեց Դաշտային Կիլիկիայում: Նրանք գրավեցին Տարսոն, Ադանա, Մսիս և Անավարզա քաղաքները: Լևոնն ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Վահկան ևս հանձնվեց: Լևոն I-ին, նրա կնոջն ու երկու որդիներին՝ Ռուբենին և Թորոսին, շղթայակապ տարան Կոստանդնուպոլիս: Կիլիկիայի հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալ: Լևոն I-ը հենց բանտում էլ մահացավ, իսկ Ռուբենին կայսեր հրամանով սպանեցին: Թորոսն ապրում ապրում էր այդ արքունիքում: Օգտվելով իր ազատ վիճակից՝ փախնում է ու վերադառնում Կիլիկիա՝ գլխավորելով հայ ժողովրդի ազատագրական պայքարը: Նրան են միանում իր երկու եղբայրները՝ Մլեհն ու Ստեփանեն, ովքեր մինչ այդ Հալեպում էին:

Թորոս II-ը (1145-1169թթ.) մի քանի տարվա ընթացքում վերացրեց Վահկան, Անավարզան, Մսիսը և Տարսոնը: Բյուզանդիան չէր հաշտվում Կիլիկիան կորցնելու մտքի հետ: 1152թ. բյուզանդական մեծ բանակը մտնում է Կիլիկիա ու պաշարում Մսիս քաղաքը: Սակայն, Թորոսը հակահարձակման է անցնում իր զորքով ու ջախջախում թշնամուն: Թորոս II-ը վերականգնեց հայկական պետությունը ու ստեղծեց 30 000-անոց բանակ: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայոց կաթողիկոսությունը տեղից տեղ էր փոխվում, քանի որ մշտական նստավայր չուներ: Սակայն, Թորոսի թագավորության ընթացքում՝ 1151թ. հայոց կաթողիկոսի նստավայրը փոխադրվեց Հռոմկլա: Այնտեղ մնաց մինչև 1292թ.: Այսպես, հայկական պետության տարածքում հաստատվեց նաև հայոց կաթողիկոսությունը:

Թորոս II-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը՝ 1169-1175թթ.: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիան կրկին Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Միայն նրա արևելյան մի քանի շրջաններ խաչակիրներին էին պատկանում: Մլեհը պետք է ազատագրեր որոշ շրջաններ, որի նպատակով դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան հատվածում գտնվող բերդերը: Մլեհը Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս և Տարսոն քաղաքները, նաև ծովափնյա շրջանները: Նա բարեկարգեց Սիս քաղաքը, 1173թ. դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը: Այսպես, հայոց պետությունն էլ ավելի ամրապնդվեց ու հզորացավ: Շուտով, Մլեհին քայլերի համար հոգևորականներն ու բարձրաստիճան իշխանները դավադրաբար սպանեցին:

Մլեհի մահից հետո սկսեց թագավորել Ռուբենը՝ նրա եղբայր Ստեփանեի որդին: Ռուբեն III-ը թագավորում է 1175-1187թթ.: Ռուբենը գրավեց Կիլիկիայի արևմտյան շրջանները: Այսպես, Ռուբեն III-ի օրոք վերացվեցին բյուզանդական տիրապետության վերջին հենակետերը:

Քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում XII-րդ դարի վերջին: Թագավորության հռչակումը

XII-րդ դարի վերջին տեղի ունեցան այնպիսի փոփոխություններ, որոնք դարձան շատ կարևոր Կիլիկյան Հայաստանի համար: Այդ ժամանակ ուժեղացել էր Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը: Սուլթան Սալահ ադ Դինը Ասորիքն ու Պաղեստինի մի մասը միացրեց Եգիպտոսին ու սկսեց պայքարել խաչակիրների դեմ: 1187թ. նա գրավեց Երուսաղեմը: Իկոնիայի սուլթանությունը և Եգիպտոսը դարձել էին Կիլիկյան Հայաստանի թշնամիները: Ինչպես նաև լարված էին Անտիոքի և Կիլիկիայի փոխհարաբերությունները:

Կիլիկյան Հայաստանը սկսում է կառավարել Ռուբենի եղբայր Լևոն II-ը (1187-1219թթ.): Միրիոկեֆալոնի ճակատամարտից հետո Բյուզանդիան վերջնականապես հրաժարվել էր Կիլիկյան Հայաստանից: Այդ ժամանակ (1189թ.) սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը՝ Երուսաղեմը գրավելու նպատակով: Լևոն II-ը կապեր հաստատեց խաչակիրների հետ ու համաձայնության եկավ նրանց հետ: Այսպես, Լևոնը խոստացավ օգնել նրանց, որի դիմաց խաչակիրների կայսրը համաձայնեց թագավոր հռչակել Լևոնին: Սակայն, արշավանքի ժամանակ կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում, մահացավ  ու նաև հետաձգվեց Լևոնի թագադրությունը:

Այդ ընթացքում առաջացած խնդիրները հարթելու նպատակով Լևոնին հրավիրեցին Անտիոք: Իրականում, նրանց նպատակը Լևոնին ձերբակալելն էր: Այդ ամենից խուսափելու համար Լևոնը հենց ինքը նշանակեց հանդիպման վայրը: Նա Անտիոքի իշխանին հրավիրեց իր մոտ ու ձերբակալեց: 1194թ. Սիս քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր Կիլիկյան Հայաստանի և Անտիոքի միջև: Պայմանագրի համաձայն Հայաստանին հետ վերադարձրեցին Անտիոքի խլած տարածքները: Դրա դիմաց Լևոնն ազատեց Անտիոքի իշխանին: Բարեկամություն հաստատելու նպատակով, Անտիոքի կայսեր որդին և Լևոնի եղբոր (Ռուբենի) ավագ դուստրը՝ Ալիսը, ամուսնացան: Այն տղա զավակը, ով ծնվելու էր, կառավարելու էր Անտիոքն ու Կիլիկյան: Այս ամենով Լևոնը փորձում էր ստեղծել հայ-խաչակրաց միացյալ պետություն: XII-րդ դարի վերջին Կիլիկյան Հայաստանը համարվում էր Արևելքի ամենահզոր քրիստոնյա երկիրը:

Շուտով, Լևոնը բանակցություններ սկսեց Հռոմի պապի ու Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ի հետ: Հենրիխ VI-ը թագ ուղարկեց Լևոնին (1197թ.): Նրան թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը: Լևոնը 1198թ. հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում օծվեց հայոց թագավոր: Նա հայոց պատմության մեջ մնաց որպես Լևոն Մեծագործ: