Անապատացում. Դրա պատճառները և հետևանքները

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում անապատացումը:

Անապատացում՝ մարդու գործունեության հետևանքով հողի չորացումը և որակի վատացումը: Այն տեղի է ունենում երկրագնդի չոր հատվածներում՝ կլիմայի փոփոխությունից: Անապատացումը համարվում է համամոլորակային էկոլոգիական շատ կարևոր խնդիր: Օրինակ, Իսպանիան համարվում է աշխարհում անապատացման ամենամեծ ռիսկ ունեցող երկրներից մեկը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաճախակի կարող է երաշտ լինել այնտեղ, ինչն էլ կարող է առաջացնել անապատացում:

  • Որո՞նք են անապատացման պատճառները:

Անապատացման գլխավոր պատճառներից մեկը մարդկանց գործունեությունն է: Սակայն, կան շատ այլ պատճառներ, որոնք առաջացնում են անապատացում: Օրինակ, սեզոնային երաշտները, կլիմայի տաքացումը, անտառային հրդեհները: Մեկ այլ օրինակ է գլոբալ տաքացումը և կլիմայի աստիճանաբար փոփոխության արդյունքում անձրևների նվազումը: Այս ամենի արդյունքում տեղի է ունենում անապատացում՝ հողը չորանում է ու փչանում: Անապատացումը կարող է նաև առաջանալ, երբ մարդիկ հողն աղտոտում են քիմիական նյութերով և պարարտանյութերով: Անտառապատ տարածքների կրճատումը նույնպես անապատացման պատճառ է հանդիսանում: Ես կարծում եմ, որ անապատացումը միայն մեծ և վատ հետևանքներ է թողնում:

  • Անապատացման հետևանքները:

Անապատացումը համաշխարհային այն էկոլոգիական խնդիրներից է, որը թողնում է լուրջ հետևանքներ: Օրինակ, կենդանական և բուսական տեսակների կորուստը, բերրի հողերի կորուստը: Այս ամենը կարող է լինել մեկ այլ էկոլոգիական խնդրի հետևանք: Իհարկե, անապատացման ամենամեծ հետևանքը գյուղատնտեսական արտադրության անկումն է, որն էլ տվյալ էկոլոգիական խնդրի ամենավատ կողմն է: Այս բոլորը պատահում են այն տարածքներում, որոնք անապատացման եզրին են կամ արդեն անապատացել են:

  • Ֆիլմ անապատացման մասին.
“Անապատացում” սոցիալական հոլովակ

Ես դիտեցի մի սոցիալական հոլովակ, որտեղ համառատ ներկայացվում է, թե ինչ է անապատացումը, ինչ հետևանքներ է թողնում այն և, թե ինչից է այն առաջացնում: Ֆիլմում ասվում էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունը 1997 թվականից ընդունել է «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի համաձայնագիրը: Հայաստանի որոշ տարածքներ նույնպես անապատացման եզրին են, սակայն դրա դեմ ստեղծվել են մի շարք ազգային ծրագրեր: Ծրագրի նպատակն է՝ կանխարգելել անապատացումը և մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները:

նյութի աղբյուրները՝ https://www.renovablesverdes.com/hy/desertificacion/

https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4

http://www.irtek.am/views/act.aspx?aid=16855

Թողնել մեկնաբանություն