Գործնական քերականություն | 17.03.2022

  1. Տրված նախադասությունները լրացրո՛ւ՝ բերելով օրինակներ:

    Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:
    Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատներն ու ածանցները:
    Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդ:
    Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են պարզ ածանցավոր:
    Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից:

2. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Մատ, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:

Մատանի, ձուլանցք, ջրային, ոսկեշող, կնամեծար, թթվածին, պիտանի, ջրանցք, ջրածին, ոսկեծին:

3. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

Բառակազմ, վիրաբույժ, միաբան, սևամորթ, մանրակրկիտ, սրբապատկեր, մազափունջ, փայտամշակում, մթնշաղ, դյուրագրգիռ, մրրկահողմ, որմնանկար:

4. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել) կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն միտքը (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին խոսք (խոսք) կարող են ասել այն որսորդները (որորդներ), որոնք զենքը (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժերն (ուժեր) ու ժամանակը (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք (դեպք) դիտելու համար:

5. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում ամենավտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենից երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

Հարաբերական ածականներ — հարվածային

6. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում: Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում: Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջանի մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի: Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց: Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել: Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր: Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր: Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց: Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

բ) Մի անգամ տասնվեց տղաները բաժանվեցին երկու խմբի: Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեցին: Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել: Հիսունչորս հոյակապ նկարով այդ գիրքը շատ հին էր: Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր: Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեցին: Սենյակներում սեղանները շարված էին երեք-երեք:

Թողնել մեկնաբանություն