Պապ թագավոր

Պապ թագավոր

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։ Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի: Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ 

Թողնել մեկնաբանություն