Նամակներ մահվանից առաջ։ Ջոնի Ուելշ

Սիրի՜ր բոլորին, գնահատի՜ր ամեն մի վայրկյանը, օգնի՜ր, աջակցի՜ր յուրաքանչյուրին: Ասա կամ արա այն, ինչ մտածում ես, քանի դեռ ուշ չէ: Ոչ ոք չգիտի, թե երբ է մահանալու: Պետք է ապրես այնպես, ինչպես կապրես կյանքիդ վերջին օրը, մտածելով միայն լավի մասին: Ինքդ քո մեջ ուժ գտիր և իրականացրու երազանքդ, քանի դեռ ուշ չէ: Սխալներիդ ուղղման համար Աստված քեզ նոր օր և ժամանակ է տալիս: Դու պետք է ժամանակդ ճիշտ օգտագործես, որպեսզի հետո չփոշմանես քո չգործած կամ կիսատ թողած աշխատանքների համար: Մարդիկ առանց ճանապարհն անցնելու ուզում են հասնել շատ բաների: Չեն գիտակցում, որ երջանկությունը նպատակին դժվարությամբ հասնելն է: Մի պահ պատկերացրու, թե դու ինչ երջանիկ կլինես, երբ հարազատներիդ ուրախ տեսնես քեզ հետ: Միշտ նրանց ասա, որ սիրում ես ու եղիր նրանց կողքին: Կյանքդ ապրիր ուրախ և միշտ եղիր լավատես: Այդպես դու կհասնես լավագույնին: Հավատա ինքդ քեզ քո ողջ ուժով: Իմացիր, որ Աստված քեզ ճիշտ պահին կտա հնարավորություն, որ լինես երջանիկ: