05.03.2021 | Գործնական քերականություն

  1. Հատուկ անունների գրությունը:
  2. Կատարել ձևաբանական վերլուծություն:
    Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտտվում բերդի կատարին։

Պարիսպների — գոյական, սեռական հոլով
Գլխին — գոյական, տրական հոլով
Բույն — գոյական, ուղղական հոլով
Դրել — բայ, վաղակատար ներկա, սահմանական եղանակ
Ցինը — գոյական, ուղղական հոլով
Եվ — համադասական շաղկապ
Անգղը — գոյական, ուղղական հոլով
Հենց որ — ստորադասական շաղկապ
Բերդի — գոյական, սեռական հոլով
Տակ — կապ
Ոտնաձայն — գոյական, ուղղական հոլով
Լսվում — բայ, անկատար ներկա, սահմանական եղանակ
Նրանք — անձնական դերանուն
Կռնչյունով — գոյական, գործիական հոլով
Աղմկում — բայ, անկատար ներկա, սահմանական եղանակ
Թռչում — բայ, անկատար ներկա, սահմանական եղանակ
Բներից բայ, անկատար ներկա, սահմանական եղանակ — գոյական, բացառական հոլով
Պտտվում — բայ, անկատար ներկա, սահմանական եղանակ
Կատարին — գոյական, տրական

  1. Կատարել շարահյուսական վերլուծություն:
    Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը՝ պես կարմիր, ծաղիկը՝ ծիրանագույն։
  2. Կատարել բառակազմական վերլուծություն
    Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Շոգ — արմատ
Կեսօր — արմատ + արմատ
Գյուղ — արմատ
Կանչել — պարզ բառ
Աքլոր — արմատ
Պառավ — արմատ
Շինական — արմատ + ածանց
Տուն — արմատ
Ձեռնափայտ — արմատ + հոդակապ + արմատ
Ավազ — պարզ բառ
Գծել — պարզ բառ
Փորփրել — պարզ բառ
Գլուխ — արմատ