Գիտե՞ք, որ գարուն է արդեն…ուսումնական նախագիծ

Չարենցյան ընթերցում՝ «Էլի գարուն կգա»

Սիրով մասնակցել եմ «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» ուսումնական նախագծին: Ընթերցել եմ Եղիշե Չարենցի «էլի գարուն կգա» բանաստեղծությունը:

Հետաքրքիր փաստեր գարնան մասին. Անհատական հետազոտական աշխատանք

Համացանցից դուրս եմ բերել հետաքրքիր փաստեր գարնան մասին, իրականացնելով անհատական հետազոտական աշխատանք:

Ուսումնական նախագիծը

Ըստ իս՝ այս նախագիծը շատ հետաքրքիր է, ես շատ հավանեցի: Շատ կուզեմ նորից լինեն այսպիսի նախագծեր, որ սիրով կմասնակցեմ:

Հետաքրքիր փաստեր գարնան մասին

Պարզվում է, որ գարնանը երեխաները մեծանում են երեք անգամ ավելի արագ, քան աշնանը:

Գարնանը ծաղկող առաջին ծառը համարվում է սակուրան, որի հայրենիքը Ճապոնիան է: Այսօր, սակայն, այդ ծառի հրաշալի ծաղիկներով կարելի է հիանալ աշխարհի տարբեր անկյուններում:

Գարնանային գիշերահավասարը մարտի քսանին է, որը համարվում է նաև տիեզերական գարնան գալուստը:

Ամենաշատ տորնադոները պատահում են գարնանը: Ընդ որում, միջին հաշվարկներով տորնադոների թիվն այս շրջանում ավելանում է հինգից վեց անգամ:

Գարնանը մեղուները պակաս ագրեսիվ են, քան տարվա մնացած եղանակներին: Իսկ մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են շնչում գարնանը: Միջինում մարդիկ մեկ ժամվա ընթացքում կատարում են մոտավորապես հազար շնչառություն: