Հետաքրքիր փաստեր գարնան մասին

Պարզվում է, որ գարնանը երեխաները մեծանում են երեք անգամ ավելի արագ, քան աշնանը:

Գարնանը ծաղկող առաջին ծառը համարվում է սակուրան, որի հայրենիքը Ճապոնիան է: Այսօր, սակայն, այդ ծառի հրաշալի ծաղիկներով կարելի է հիանալ աշխարհի տարբեր անկյուններում:

Գարնանային գիշերահավասարը մարտի քսանին է, որը համարվում է նաև տիեզերական գարնան գալուստը:

Ամենաշատ տորնադոները պատահում են գարնանը: Ընդ որում, միջին հաշվարկներով տորնադոների թիվն այս շրջանում ավելանում է հինգից վեց անգամ:

Գարնանը մեղուները պակաս ագրեսիվ են, քան տարվա մնացած եղանակներին: Իսկ մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են շնչում գարնանը: Միջինում մարդիկ մեկ ժամվա ընթացքում կատարում են մոտավորապես հազար շնչառություն:

Թողնել մեկնաբանություն