What do we remember?

GRAMMAR

  1. Should join
  2. Can’t be
  3. Be able
  4. Must no’t
  5. Might no’t
  6. Don’t have
  7. Must be
  8. Might be
  9. Have to
  10. Mustn’t drink

VOCABULARY

a. Complete the description.

My cousin Ann is very attractive. She’s in her mid — twenties- 24  or 25 I think. She’s blonde, with shoulder — lengs hair. It’s completely straight, not curly at all. Her fringe is very long and gets in her eyes. She’s very short-sighted but she wears contact lenses.

b. Complete with an adjective from the bold verb.

  1. Are you interested in sport?
  2. I was very depressed when I failed the exam.
  3. This book is really boring. I can’t finish it.
  4. I complete forgot his name. It was so embarrassed.
  5. I felt very frustrating because I just couldn’t do it.

c. Complete with one word.

  1. Please switch off your mobile. You can’t use it here.
  2. I’m afraid John’s out. Can you call back later?
  3. I can’t believe it! He hung up in the middle of our conversation.
  4. She looks like her mother. They both have big eyes.
  5. He’s in his late forties.

Համար մեկ նյութը Երկրագնդում՝ ջուր

Անհատական հետազոտական աշխատանք “Առանց ջրի կյանք չկա”

Ըստ իս՝ առանց ջրի կյանքը չկա: Չէ, որ ջուրն ամենուր է, այն գոյություն ունի ամբողջ երկրագնդի վրա: Ջուրը հանդես է գալիս երեք վիճակներով՝ պինդ, հեղուկ և գազային:

Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները: 

Ջուր

Ջուրը համարվում է համար մեկ տարրն աշխարհում: Ասում են, որ առանց ջրի կյանք չկա և ջուրն ամենուրեք է: Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։Հողագնդի մակերեսի 3/4-ը ծածկող, անընդհատ ու ամբողջական ջրային տարածքն անվանվում է Համաշխարհային օվկիանոս։Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։ Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։
Համաշխարհային օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և ստորերկրյա ջուրն առաջացնում է Երկիր մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը։
Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են` Համաշխարհային օվկիանոսը,  մթնոլորտային ջուրը և ցամաքային ջրերը։ 

Լուծույթներ

Ջուրն ակտիվ քիմիական միացություն է և փոխազդում է մեծ թվով նյութերի հետ։ Այդ փոխազդեցություններից ամենահանրահայտն ու տեսանելին ջրում նյութերի լուծվելն է։ Ջրում լուծվում են բազմաթիվ նյութեր՝ գտնվելով  և պինդ, և հեղուկ, և գազային ագրեգատային վիճակներում՝ առաջացնելով այսպես կոչված լուծույթներ: Դիտարկենք շաքարի լուծվելը ջրում. Շաքարի կտորը ջրի մեջ գցելիս նկատում ենք, որ կտորը աստիճանաբար փոքրանում է և կարծես անհետանում, այնինչ հեղուկը միանգամայն թափանցիկ ու միատարր է մնում։ Այդ հեղուկում, թերևս միայն քաղցր համն է շաքարի առկայությունը վկայում։ Լուծված նյութը բացահայտվում է ջրի գոլորշացմամբ, որից հետո սպիտակ բյուրեղային նյութ է մնում` նույն շաքարը։ Նշանակում է շաքարը ջրում մանրանում է ու հեղուկի ողջ ծավալում հավասարաչափ բաշխվում, այսինքն՝ վերանում է շաքարի բյուրեղների ու ջրի միջև բաժանման սահմանը, ինչն էլ հենց լուծման գործընթացն է։ Որպես արդյունք մնում է համասեռ թափանցիկ հեղուկը՝ լուծույթը։ Ներկայացված օրինակում շաքարը լուծվող նյութն է, ջուրը՝ լուծիչը, իսկ լուծույթը լուծիչի ու լուծվող նյութի համասեռ խառնուրդն է։ Լուծույթը ֆիզիկաքիմիական միատարր համակարգ է՝  կազմված լուծիչի և լուծվող նյութի մասնիկներից ու դրանց փոխազդեցության արգասիքներից։

Ծանր ջուր

Ծանր ջուր (նաև՝ դեյտերիումի  օքսիդ, նշանակումը՝ 2H2O կամ D2O), ջրի իզոտոպային  տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով(T), և կամ թթվածնի Օ16 իզոտոպը փոխարինված է Օ17 կամ Օ18իզոտոպներով։ Ծանր ջուր ասելով հիմնականում նկատի են ունենում առավել տարածված HDO և D2O միացությունները (հայտնաբերվել են սովորական ջրում, 1932 թվականին, ԱՄՆ-ում)։ Քիմիական հատկություններով ծանր ջուրը շատ քիչ է տարբերվում սովորականից, մինչդեռ դրանց ֆիզիկական հատկությունները բավական տարբեր են։ D2O-ն ֆիզիկական հատկություններով զգալիորեն տարբերվում է սովորական ջրից, թեև նույնպես՝ անգույն, անհամ հեղուկ է։ Հարաբերական մոլեկուլային զանգվածը 20 է։ ρ=1,1 գ/մլ, սառչում է 3,82°С-ում, եռում է 101,8°С-ում։ Ծանր ջրում ռեակցիաներն ավելի դանդաղ (մոտ 10 անգամ) են ընթանում, քան սովորական ջրում (D-ի զանգվածի պատճառով)։ Ջրի էլեկտրոլիզի ժամանակ արագ էլեկտրոլիզվում է H2O-ն և այս պրոցեսում ջուրը հարստանում է ծանր ջրով։ Այսպես ստանում են ծանր ջուր։ Այն կիրառում են ատոմային ռեակտորներում, որպես նեյտրոնների դանդաղեցուցիչներ, ինչպես նաև դեյտերիում պարունակող այլ նյութեր ստանալու համար։

Ջրածնի  պերօքսիդ

Անջուր ջրածնի պերօքսիդը անգույն, ջրից ծանր հեղուկ է: Շնորհիվ իր ուժեղ օքսիդիչ հատկությունների ջրածնի պերօքսիդը լայնորեն օգտագործվում են տանը և արդյունաբերության մեջ, որտեղ այն օգտագործվում է, ինչպես, օրինակ տեքստիլ արդյունաբերության ոլորտում արտադրություն թղթի վրա։ Այն օգտագործվում է որպես վառելիք հրթիռային որպես մեկ բաղադրություն։ Օգտագործվում է վերլուծական քիմիա, բժշկության մեջ։

Ջրի ֆիզիկական հատկությունները

Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ  պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։ Գ. Գալիլեյ (1564−1642) Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ հատկություններով՝
 1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

 2. Ջրի երեք ագրեգատային վիճակները 2.Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:   

3. Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ 

4. Ջուրը սառույցի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։
Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրըամենամեծ խտությունն ունի +4°C- ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):

Ջրի քիմիական հատկությունները

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին: Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ: Բարձր ջերմաստիճանում ջուրը փոխազդում է պակաս ակտիվ մետաղների հետ: Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ քլորի հետ: Բարձր ջերմաստիջանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ ածխածնի հետ: Ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ՝ առաջացնելով ալկալիներ։ Ջուրը շատ բուռն փոխազդում է աղանման նյութերի հետ, օրինակ՝ մետաղների կարբիդների և նիտրիդների հետ: 

Սովորական ջուր

Սովորական ջուր՝ 1H2O: Ծանր ջուր՝ 2H2O: Ռադիոակտիվ գերծանր ջուր՝

Առաջադրանք

Որոշել սովորական ջրի, ծանր ջրի և ռեադիոակտիվ ջրի 3 T 2 18 O հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr 1H2O = 2×1+16=18

Mr 2H2O = 2×2+16=20

 Լաբորատոր աշխատանքներ. «Ջրի ֆիզիկական, քիմիական  և օրգանոլեպտիկ  հատկությունները: Լուծույթների պատրաստումը  և  լուծված  նյութի   զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի  որոշումը»:

Գործնական աշխատանք ՝ սոդայի (խմելու) ջրալուծույթի պատրաստումը և կոնցենտրացիան

Կշռեցինք 3.3գ սոդան՝ m= (NaHCO3) =3.3գ

V (H2O) =100մլ

Առաջադրանք 1. Որոշենք լուծված նյութի զանգվածային բաժինը լուծույթում:

W= (NaHCO3) =m (NaHCO3) / mC լուծույթ × 100%

m լուծույթը = m (NaHCO3) + m (H2O)

d (H2O) = 1 գ / մլ (գ / սմ3 ; կգ / լ ; 1000կգ / մ) => H2O = 100գ = 3.3գ / 3.3գ + 100գ × 100% = 330գ / 103.3գ = 3%

Տրդատ 3

Տրդատ 3- րդ Մեծ Հայքի Արշակունի թագավոր է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև ՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

02.03.2021 | Գործնական քերականություն

  1. Տրված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության՝ գրելով բառի տեսակն ըստ կազմության:

ձորակ — արմատ + ածանց
չափածո — արմատ + հոդակապ + ածանց
փական — արմատ + ածանց
շրջանակ — արմատ + ածանց
նստարան — արմատ + ածանց
կախիչ — արմատ + ածանց
կրկնուսույց — արմատ + արմատ + ածանց
անապրուստ — ածանց + արմատ
տնտեսական — արամտ + ածանց
հինգերորդ — արմատ + ածանց
պողպատե — արմատ + ածանց
ամենաերկար — ածանց + արմատ
գերագույն — արմատ + հոդակապ + ածանց
կարգին — արմատ + ածանց
բարձրախոս — արմատ + հոդակապ + արմատ

  1. Տրված նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության:

Ես նստեցի ծառի տակ և որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե գործ եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը:

Ես — անձնական դերանուն
Նստեցի — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Ծառի — գոյական, սեռական հոլով, թանձրացական, եզակի, որոշյալ, ոչ անձ, հասարակ
Տակ — կապ
Եվ — համադասական շաղկապ
Որպեսզի — ստորադասական շաղկապ
Ինքս — անձնական դերանուն
Ինձ — անձնական դերանուն
Խաբեմ — բայ, ըղձական եղանակ
Գործ — գոյական, ուղղական հոլով, վերացական, եզակի, անորոշ, ոչ անձ, հասարակ
Անում — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Բացեցի — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Սխրագործությունների — գոյական, սեռական հոլով, վերացական, հոգնակի, որոշյալ, ոչ անձ, հասարակ
Մասին — կապ
Գիրքը — գոյական, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, որոշյալ, ոչ անձ, հասարակ

  1. Տրված նախադասությունը ենթարկի՜ր շարահյուսական վերլուծության.
    Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ:
  2. Տրված բառերը խմբավորի՜ր ըստ խոսքի մասերի՝

    Վազք, մասին, կարդացած, մեջ, կատակ, պես , նույնքան, ափսոս, երրորդ, որպեսզի, որից, ո՞ւմ, բացի, հե՜յ, խաղամ, որովհետև

Գոյական — վազք, կատակ
Կապ — մասին, մեջ, պես, բացի
Դերբայ — կարդացած
Ածական — նույնքան
Մակբայ — նույնքան
Ձայնարկություն — ափսոս, հե՜յ
Թվական — երրորդ
Շաղկապ — որպեսզի, որովհետև
Դերանուն — ո՞ւմ
Բայ — խաղամ

  1. Հոլովի՜ր անձնական դերանունները:

Ես, իմ, ինձ, ինձ, ինձնից, ինձնով, ինձնում:
Դու, քո, քեզ, քեզ, քեզնից, քեզնով, քեզնում:
Նա, նրա, նրան, նրան, նրանից, նրանով, նրանում:
Ինքը, իր, իրեն, իրեն, իրենից, իրենով, իրենում:

ՀՀ-ում գենդերային հիմնահարցերի վերաբերյալ իրավական կարգավորման հիմնական դրույթները

ՀՀ-ն վավերացրել կամ միացել է գենդերային հավասարության գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերին ու  գործիքներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում: ՀՀ-ն ազգային օրեզդությունը այդ փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցնելու կամ դրանք ներպետական օրեզդրության մեջ ներառելու պարտավորություններ է ստանձնել: ՀՀ-ն ձևավորել և ապա ամբողջականացրել է գենդերային հավասարության ապահովման գործում ստանձնած պարտավորությունների իրականացմանը: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը,  խտրականության վերացմանն ուղղված պետական քաղաքականությունը կատարելագործել է իրավական կարգավորումը: 1995-ին ընդունված սահմանադրությամբ ընդհանուր կարգով ամրագրվեցին անձանց իրավահավասարության տարրերն ու տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներն ամուսնանալիս, ամուսնական կյանքի ընթացքում և ամուսնալուծվելիս՝  բացառելով սեռով պայմանավորված խտրականությունը: 1995-ին ընդունված սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել, որի ժամանակ կատարելագործվել է մայրության և մանկության պաշտպանության վերաբերող դրույթները: