03.03.2021 | Գործնական քերականություն

  1. Գրի՛ր այն բոլոր բառերը, որոնք շեղվում են ընդհանուր կանոնից։ Գրիր նրանց հոգնակին։

բեռ — բեռներ, գառ — գառներ, լեռ — լեռներ, եզ — եզներ, դուռ — դռներ, մատ — մատներ, նուռ — նռներ, ծունկ — ծնկներ, թոռ — թոռներ, կուռ — կռներ, ծոռ — ծոռներ, ձուկ — ձկներ, հարս — հարսներ, մուկ — մկներ:

2․ Կազմիր հետևալ գոյականների հոգնակին․
Ծովածոց, գրագիր, սուզանավ, բեռնակիր, քարտաշ, անցաթուղթ, դաշտավայր,շարասյուն, գրագիր, շնագայլ, հեռագիր, լրագիր։

Ծովածոցեր, գրագրեր, սուզանավեր, բեռնակիրներ, քարտաշներ, անցաթղթեր, դաշտավայրեր, շարասյուներ, գրագրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր:

3․ Բառերի միասին, գծիկով, անջատ գրություն:
Եթե կան սխալներ, ճշտի՛ր բառերի գրությունը.
Քաղաքից-քաղաք, տնետուն, հիսուն վեց, հարյուրքսանմեկ, հարավ-արևելք, մեջբերել, մեջ բերում, իզուր, իսպառ, իտես, ի դեպ, առօրյա, առ երես, ամենագեղեցիկ, ավելի գեղեցիկ:

  1. Հոլովիր ես, դու, նա, մենք դու նրանք անձնական դերանունները:

Ես, իմ, ինձ, ինձ, ինձնից, ինձնով, ինձնում:
Մենք, մեր, մեզ, մեզ, մեզնից, մեզնով, մեզնում:
Դու, քո, քեզ, քեզ, քեզնից, քեզնով, քեզնում:
Դուք, ձեր, ձեզ, ձեզ, ձեզնից, ձեզնով, ձեզնում:
Նա, նրա, նրան, նրան, նրանից, նրանով, նրանում:
Նրանք, նրանց, նրանց, նրանց, նրանցից, նրանցով, նրանցում:
Ինքը, իր, իրեն, իրեն, իրենից, իրենով, իրենում:

  1. Գրիր դերբայները՝ առանձնացնելով կախյալ և անկախ դերբայները:
  2. : Կատարիր ձևաբանակն վերլուծություն.
    Թիֆլիսի Սալդաթսկի շուկայով, (ուր ծախում են  վարունգ, կեղծած յուղ, գողացած շորեր և հին ոտնամաններ), անցնում էր մի երիտասարդ՝ մի փոքրիկ կապոց ձեռին։

Թիֆլիսի — գոյական, հատուկ, ոչ անձ, թանձրացական, սեռական հոլով, եզակի, որոշյալ
Սալդաթսկի — գոյական, հատուկ, ոչ անձ, թանձրացական, սեռական հոլով, եզակի, որոշյալ
Շուկայով — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, գործիական հոլով, եզակի, որոշյալ
Ծախում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Վարունգ — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով, եզակի, անորոշ
Կեղծած — հարակատար դերբայ
Յուղ — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով, եզակի, անորոշ
Գողացած — հարակատար դերբայ
Շորեր — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով, հոգնակի, անորոշ
Եվ — համադասական շաղկապ
Հին — որակական ածական
Ոտնամաններ — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով, հոգնակի, անորոշ
Անցնում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Երիտասարդ — գոյական, հասարակ, անձ, թանձրացական, ուղղական հոլով, եզակի, անորոշ
Փոքրիկ — որակական ածական
Կապոց — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով, եզակի, անորոշ
Ձեռքին — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, տրական հոլով, եզակի, որոշյալ

  1. Կատարիր շարահյուսական վերլուծություն:
    ..Որպիսի խնդությամբ թնդաց նրա սիրտը, երբ բանտի երկաթե դռները բացվեցին նրա առաջ,, և նա դուրս եկավ փողոց:
  2. Կետադրիր՝ գրավոր հիմնավորելով, թե ինչու ես այդպես կետադրել:
    Իշհանուհու կողքին էր միայն նրա հավատարիմ աղախինը՝ Անուշը:
    Դուրս գալով իշխանական ամրոցից՝ հեծյալների խումբն ուղղություն վերցրեց դեպի Արծրունիք:
    Տղաները թաքնվել էին անտառի մեջ՝ հեռվից հետևելով արջին և նրա ձագերին:
    Աղջիկը՝ գեղեցիկ և բարձրահասակ, մոտեցավ կնոջը:
    Արմենի երկար սպասված նամակը վերջապես տեղ հասավ:
    Տղան գնաց իր ճանապարհով, աղջիկը՝ իր:
    Մայրը ասաց՝ համաձայն եմ:
  3. Ինքդ կազմիր նման կետադրությամբ:

Ես գնացի մեր տուն, իսկ ըկերուհիս՝ իրենց:
Նա այցելեց շատ հետաքրքիր մի վայր՝ թանգարան:
Մեսրոպ Մաշտոցը՝ հայերենի առաջին ուսուցիչը, ստեղծել է հայերեն այբուբենը: