Գիտե՞ք, որ գարուն է արդեն…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն…Շատերս «գարուն» ասելով պատկերացնում ենք բնությունը, քանի որ հենց այս եղանակին է բնությունն իսկապես արթնանում ու շունչ առնում, ծառերը ու ծաղիկները ծաղկում են, բնությանը տալով նոր գեղեցկություն: Ես նույնպես այս եղանակը շատ եմ սիրում. Այն մեզ թույլ է տալիս զբոսնել այգով, շփվել ընկերների հետ: Սակայն, գարնանը անձրևոտ օրեր հաճախ են լինում: Ըստ իս՝ գարնան անձրևոտ օրերը էլ ավելի են գեղեցկացնում եղանակը: Անձրևներից հետո նոր շունչ է առնում բնությունը:

Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի, արտաքսում է Այրարատից, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխանորդ, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

1․ Ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով ցհայրն.

Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ում թագաւորեմ:

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

2․ Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.

Եթէ դու յորս հեծցիս
ՅԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
ՅԱզատն ի վեր ի Մասիս.
Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Շատով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասսի փեշերին որսի դուրս գալիս, քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։