10.03.2021 | Գործնական քերականություն

  1. Խմբավորել դերանուններն ըստ տեսակների.
    ինքս, որ, ոչ մեկը, ինչ, որքան, դրանով,  նա, ուրիշ, ամբողջ, ոչինչ, այսքան, ինչ—որ, ինչո՞ւ, ե՞րբ, իրենք, այսպես, իրար, ամեն ինչ, ո՞վ,  իմ, միմյանց, յուրաքանչյուրը, մի քանի

Անձնական դերանուն — ինքս, դրանով, իրենք, իմ
Հարցական դերանուն — ո՞ր, ի՞նչ, որքա՞ն, ինչո՞ւ, ե՞րբ, ո՞վ
Ժխտական դերանուն — ոչ մեկը, ոչինչ
Ցուցական դերանուն — նա, այսքան, այսպես
Անորոշ դերանուն — ուրիշ, ինչ-որ, մի քանի
Որոշյալ դերանուն — ամբողջ, ամեն ինչ, յուրաքանչյուրը
Փոխադարձ դերանուն — իրար, միմյանց

  1. Գրիր 5-ական ածանցավոր գոյական, մակբայ, ածական, թվական

Ածանցավոր գոյական
Տնակ, դերասան, ամառանոց, վառարան, պահեստ:
Ածանցավոր մակբայ
Նպանապես, լրիվ, մեղմորեն, շեշտակի, թեթևակի:
Ածանցավոր ածական
Թանկագին, ցավալի, ջրային, ծաղկավետ, կարմրավուն, թղթե, հարգելի:
Ածանցավոր թվական
Երրորդ, մեկական, երեսուն, չորրորդ, տասական, իննսուն:

  1. Տրված նախադասությունը ենթարկիր բառակազմական, ձևաբանական, շարահյուսական վերլուծության:
    Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։

Բառակազմական վերլուծություն

Ավին — պարզ բառ
Հետք — արմատ
Գնալ — պարզ բառ
Բլրակ — արմատ + ածանց
Գլուխ — արմատ
Բարձրանալ — պարզ ածանցավոր
Երկու — պարզ բառ
Աղվես — պարզ բառ

Ձևաբանական վերլուծություն

Ավին — գոյական, ուղղական հոլով
Մի — անորոշ դերանուն
Հետքով — գոյական, գործիական հոլով
Գնաց — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
Եվ — շաղկապ
Հենց որ —
Բլրակի — գոյական, սեռական հոլով
Գլուխը — գոյական, ուղղական հոլով
Բարձրացավ —
Տեսավ —
Երկու — քանակական թվական
Աղվես — գոյական, հայցական հոլով

Արտաշես և Սաթենիկ

Այս նույն ժամանակներում ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալաննեըի արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.
Եւ ուստի տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով.

Տեղ ոսկի տեղայր
Ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ
Ի հարսնութեան Սաթինկանն։

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

15.03.2021 | Գործնական քերականություն

1․ Ի՞նչ հնչյունափոխություններ են կատարվել․
երկրագունդ, շջան, նստավայր, կուրացուցիչ, գարնանային, լուսնյակ, ցրտադիմացկուն
Երկրագունդ — ի-ն սղվել է և ավելացել է, նստավայր — ի-ն փոխվել է ը, կուրացուցիչ — ույ-ը փոխվել է ու, գարնանային — ու-ն սղվել է, լուսնյակ — ույ-ն փոխվել է ու, ցրտադիմացկուն — ու-ն փոխվել է ը:

2. Կատարիր բառակազմական վերլուծություն․
ալարկոտ, կղզյակ, գնդասեղ, մտադրություն,այգեգործ, գինեվաճառ, ձնծաղիկ, վերելակ, ելևէջ, երբևիցե, վայրէջք

Ալարկոտ — արմատ + ածանց, Կղզյակ — արմատ + ածանց, Գնդասեղ — արմատ + արմատ, Մտադրություն — արմատ + ածանց, Այգեգործ — արմատ + արմատ, Գինեվաճառ — արմատ + արմատ, Ձնծաղիկ — արմատ + արմատ, Վերելակ — արմատ + ածանց, ելևէջ — արմատ + ածանց, երբևիցե — արմատ + հոդակապ + ածանց, վայրեջք — արմատ + արմատ:

3․ Թվական
Գրի՛ր 3-ական քանակական, կոտորակային, բաշխական թվականներ

Երեք, մեկ, յոթ:

Երեք չորրորդ, երկու երրորդ, մեկ երրորդ:

Երեք-երեք, մեկ-մեկ, երկու-երկու:

4․ Ածական

Գրի՛ր որակական ածականներ՝ իրենց համեմատության աստիճաններով։
Գրի՛ր հարաբերական ածականներ։

Բարի աղջիկ — ավելի բարի աղջիկ, ամենաբարի աղջիկ:

Գեղեցիկ մեքենա — ավելի գեղեցիկ մեքենա, ամենագեղեցիկ մեքենա:

Լավ տուն — ավելի լավ տուն, ամենալավ տուն, լավագույն տուն:

Բրդե հագուստ, սառցե դղյակ, սառը հյութ:

4․ Շարահյուսորեն վերլուծիր հետևյալ նախադասություն։
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը:

Ճապոնացի —

Տասնիննամյա —

Ծառայող —

Հուլիսյան —

Կիրակի օր —

Բարձրանում էր —

Մուկաբակի —

Լեռը —

5․ Ձևաբանորեն վերլուծիր հետևյալ նախադասությունը։
 Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված:

Ջուրն — գոյական, հայցական հոլով
Ընկնելիս — համակատար դերբայ
Կորցնում էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Գիտակցությունը — գոյական, ուղղական հոլով
Եվ — շաղկապ
Ուշքի —
Գալիս էր — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Գահավիժող — ենթակայական դերբայ
Ջրվեժի — գոյական, սեռական հոլով
Կենտրոնում — գոյական, ներգոյական հոլով
Աճած — հարակատար դերբայ
Միայնակ — հարաբերական ածական
Սոճու —
Ճյուղերից — գոյական, սեռական հոլով
Կախված —
հարակատար դերբայ