Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Աշխարհում ամենահին՝  Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։  Այս պատմական իրադարձությունը տեղի է ունեցել հայոց մեծագույն արքաներից մեկի՝ Տրդատ III-ի օրոք։  Գ Մեծ Արշակունին (287—330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:  Ավելի քան 1700 տարի քրիստոնեությունը չափազանց կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի ձևավորման մեջ: Կրոնը եղել է հայ ժողովրդի նույնականացման անբաժանելի մասը և փոխել է պատմության ընթացքը: Քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու պատմությունը ծավալվում է երկու կարևոր կերպարների շուրջը՝ Տրդատ III թագավորի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի: